Երևան
12 °C
Չնայած ապօրինի անտառահատումների դեմ տարվող պայքարին, Լոռիում ապօրինի անտառահատումները շարունակվում են, ու սա այն դեպքում, երբ շատ հաճախ կոնկրետ դեպքերով հատված ծառերի թիվն անցնում է մի քանի հարյուրը: Ու սա այն դեպքում, երբ անտառը հատել են մարդիկ, ովքեր ի պաշտոնե նշանակված էին պահելու ու պահպանելու անտառը, մինչդեռ պաշտպանելու փոխարեն հատել են, վաճառել, օգուտ ստացել ու այսօր կանգնել պատասխանատվության առաջ:
Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի խոսքով՝ ապօրինի անտառահատումների դեմ տարվող պայքարում լուրջ աշխատանքներ են տարվել, որը շարունակական բնույթ է կրելու: Ներկայացնելով վիճակագրությունը, Մարտիրոսյանը նշեց, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը 296 հոդվածով հարուցվել է 31 քր. գործ, որոնցից մեկ քրեական գործով վարույթը կարճվել է անձի մահվան հիմքով: Նշանակված քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավվել 21 անձ, որոնցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մեղադրյալ ներգրավված անձանցից 7-ը եղել են պաշտոնատար անձինք: Նրանցից 2-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պատոնական կեղծիք կատարելու մեղադրանքով:
Պաշտոնատար 3 անձ արդեն իսկ կալանավորվել է: Նույն ժամանակահատվածում 296 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերից դատարան է ուղարկվել 4 քրեական գործ՝ 7 անձի վերաբերյալ:
Դատախազի խոսքով՝ Ստեփանավանի տարածքում 315 հոդվածի հատկանիշներով քննվում է քրեական գործ, որտեղ որպես մեղադրյալ ներգրավված է պաշտոնատար 3 անձ. ««Միքայելյանի վիրաբուժական կենտրոն» ՓԲԸ-ի Ստեփանավանի վերականգնողական կենտրոնի տարածքում տեղի է ունեցել մասսայական ծառահատում, որը համայնքային սեփականություն է եւ վարձակալությամբ հատկացվել է վիրաբուժական կենտրոնին: Կենտրոնի տնօրինության կողմից հաղորդում էր ներկայացվել, հարուցվել էր քրեական գործ 296-ի 3-րդ մասով: Նախնական հայտնաբերվել էր 83 հատված ծառ: Հատում իրականացնող անձը, ով տվյալ տարածքի պահակն էր, հայտնաբերվեց ու ձերբակալվեց, այնուհետ՝ կալանավորվեց»,- մանրամասնեց դատախազը, նշելով, որ տեղի ունեցածը, սակայն այսքանով չէր սահմանափակվում. «Նախաքննական մարմնի կողմից նշանակվեց ստուգում նշված տարածքում, ինչի արդյունքում հայտնաբերվեց եւս 720 հատ ապօրինի հատված ծառ. «Սկզբում հաղորդումը 83 հատված ծառի մասով էր, այնուհետ արդեն ստուգման արդյունքում հայտնաբերվեց եւս 720-ը, որի մասով դեռեւս դատավարական կարգավիճակ ոչ ոք չունի»:
Հաջորդ լայնամասշտաբ ապօրինի անտառահատումն իրականացվել էր Սպիտակի անտառպետությունում, որտեղ հայտնաբերվել էր թվով 408 ապօրինի հատված ծառ: Հարուցված է քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնցի մեկը մինչ օրս հետախուզման մեջ է, անտառապետն ու անտառապահը կալանավորված են:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի քրեական գործ է հարուցվել նաեւ անտառը հրկիզելու դեպքի հետ կապված, որն ի դեպ, կարելի է նախադեպային համարել, քանի որ իրավապահ մարմինները տարիներ շարունակ կամ աչք են փակել անտառային հրդեհների վրա, կամ էլ համապատասխան քայլեր չեն ձեռնարկել՝ անտառը հրկիզողներին պատասխանատվության ենթակելու եւ բնությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ. «Սպիտակի անտառպետությունում տեղի էր ունեցել հրդեհ, այրվել էր 530 սոճի տեսակի ծառ, պետությանը պատճառելով նախնական հաշվարկներով 15 մլն դրամի վնաս: Նախապատրաստված նյութերի արդյունքներով դեկտեմբերի 1-ին քրեական գործ է հարուցվել, հանցանք կատարած անձը հայտնի է, ներկայումս քննարկվում է դատաիրավական կարգավիճակ տալու հարցը»,- ասաց դատախազը, նշելով, որ դեպքն ի սկզբանե գրանցված է եղել որպես չոր խոտածածկ տարածքի հրդեհ:
Դատախազը չի հերքում, որ ապօրինի անտառահատումներով զբաղվում են ոչ միայն շարքային քաղաքացիները՝ բնակարանները ջեռուցելու նպատակով, այլ նաեւ որոշ պատոնատար անձինք, ովքեր բիզնես շահ են դարձրել բնությունը:
Թե ապօրինի անյտառահատումներով, թե բնությանը տարբեր ձեւերով վնասելով՝ պետությանը պատճառվել է 72 մլն դրամի գույքային վնաս. «Դատախազությունը հետեւողական է, որ դեպքերը ոչ միայն գրանցվեն ու բացահայտվեն, այլ նաեւ պետությանը պատճառված վնասը վերականգնվի: Այս պահի դրությամբ վերականգնվել է 3մլն 700 հազար դրամը: Մնացածը ընթացքի մեջ է»,- ասաց դատախազ Մարտիրոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT