Երևան
12 °C
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի համակարգող Սյուզան Սիմոնյանը «Հայկական Ժամանակ»-ին է փոխանցել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի «Ապագաղութացման (Armexit) առաջնահերթ գործողություններ» անվանումը կրող հոդվածաշարի նոր հոդվածը: Ստորեւ ներկայացնում ենք Ավետիսյանի 7-րդ հոդվածն առանց խմբագրման:
Գործողություն 7. Ազգային վերահսկողություն հաստատել ռազմավարական ենթակառույցների եւ օբյեկտների նկատմամբ
Ռուսաստանը, հավատարիմ մնալով Հայաստանն ամեն առումով ինքնուրույնությունից զրկելու եւ ենթակա օբյեկտի վերածելու իր գաղութատիրական ծրագրին, արդեն հասցրել է նաեւ գրեթե լիակատար վերահսկողություն հաստատել մեր տնտեսության ռազմավարական բաղադրիչի նկատմամբ:
Այդ վերահսկողությունը ծառայեցվում է առավելապես սպառողական նշանակության (օրինակ՝ էներգետիկա, կապ, երկաթուղի) ռազմավարական ենթակառույցները եւ ռուսական կապիտալի (պետական եւ մասնավոր) սեփականությունը դարձնելու կամ նրա կառավարման տակ առնելու միջոցով հայկական ազգային կառավարման, ասել է թե՝ ազգային կամքի տիրույթից դուրս բերելու, իսկ դրանց արտադրական նշանակություն ունեցող մասն այդպիսով նաեւ սառեցնելու-պահածոյացնելու (ինչպես, օրինակ՝ «գույք՝ պարտքի դիմաց» զավթողական գործարքով խլվածի մեծ մասը) եւ մեր տնտեսության զարգացումը, դիվերսիֆիկացումը, նորացումը, առհասարակ՝ նորի ստեղծումը խափանելու միջոցով Հայաստանը տեխնոլոգիական ու արդյունաբերական հեռանկարից զրկելու զույգ նպատակներին:
Միեւնույն ժամանակ՝ այս նպատակների իրագործման համատեքստում եւ դրա շնորհիվ նաեւ ամրապնդվում է տնտեսության մնացյալ հատվածին իշխող քրեաօլիգարխիկ-մենաշնորհային համակարգը՝ գաղութային վարչակազմի տնտեսական հենքն ու հիմնական տնտեսական գործիքը:
Անշուշտ, հարկ է նկատի ունենալ, որ ռուսական կապիտալի սեփականության կամ կառավարման ներքո գտնվող եւ գործող ռազմավարական ենթակառույցներն ու օբյեկտները (օրինակ՝ կապի, երկաթուղու, էներգետիկայի ոլորտներում) նույնպես չունեն նորացման ու զարգացման հեռանկարային նպատակ, քանի որ ընդամենը նախատեսված են սպառվող Հայաստանի սպառողական նվազագույն կարիքները բավարարելու ժամանակավոր ու վերջավոր խնդիրը լուծելու համար:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ տնտեսական ապագա ունենալու ուրիշ տարբերակ չկա, քան ազգայնացնել կամ այլ ձեւով ազգային վերահսկողության տակ առնել ռուսական կապիտալին սեփականության իրավունքով տրված կամ նրա կառավարմանը հանձնված ռազմավարական ենթակառույցներն ու օբյեկտները:
Ընդ որում՝ ազգային վերահսկողություն պետք է հաստատվի ոչ միայն ռուսական պետական, այլեւ մասնավոր կապիտալին հանձնված ենթակառույցների ու օբյեկտների նկատմամբ, քանի որ Ռուսաստանի նման բռնապետական երկրում մասնավոր կապիտալը նույնպես ծառայում է նրա մեծապետական շահերին:
Զուգահեռաբար՝ հարկ կլինի ապամենաշնորհման, այլ արտաքին կապիտալի ներգրավման եւ նոր կարողությունների ստեղծման միջոցով դիվերսիֆիկացնել ու զարգացնել տնտեսության ռազմավարական ճյուղերը (էներգետիկա, կապ, տրանսպորտ, բարձր տեխնոլոգիաներ, արդյունաբերության քարշակային ուղղություններ եւ այլն):
Սա Հայաստանի (Արցախը ներառյալ) տնտեսության ապագաղութացման եւ նրա զարգացման հնարավորությունների ստեղծման համազգային ռազմավարական առաջադրանքն է, որը գաղութային վարչակազմին հեռացնելուց հետո պետք է դառնա Նոր Հանրապետության Անցումային կառավարության ծրագրի գերակայություններից մեկը i :
-----------------------------------------------------------
Ապագաղութացումը վերաբերվում է նաեւ օտարերկրյա այլ պետությունների սուբյեկտներին հանձնված ռազմավարական ենթակառույցներին եւ օբյեկտներին, որոնք նույնպես պետք է ազգայնացման կամ այլ եղանակով ներառվեն ազգային վերահսկողության տակ։ Սակայն սույն հոդվածի բովանդակությունից դուրս լինելու պատճառով ապագաղութացման այդ բաղադրիչը հոդվածում չի դիտարկվում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT