Երևան
12 °C
Երբ ապրիլին՝ հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ «Հոդված 3» ակումբում քննարկվեցին կանանց հիմնախնդիրները հայոց ցեղասպանության տարիներին, ամբողջովին նոր դիսկուրս առաջ քաշվեց, քննարկումը երկար տպավորվեց ու մտածելու առիթ տվեց մասնակիցներից շատերին, որոնք մեծ հետաքրքրությամբ շարունակեցին մասնակցել նաև հաջորդ քննարկումներին։
Իսկ բժիշկների հետ հանդիպումներն ու խորհրդատվությունները, անկաշկանդ հարցերն ու համապարփակ պատասխանները՝ սկսած անձնական հիգիենայից մինչև սեռավարակների և տարբեր հիվանդությունների կանխարգելման մասին, վերջնականապես փոխեցին քննարկումների մասին պատկերացումները։
«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության «Խթանելով գենդերային հավասարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացված այդ քննարկումները մի քանի ամիս շարունակ ներկայացրեցին վերարտադրողական առողջության իրավունքների, ընտանեկան բռնության, կրկնակի խտրականության, կանանց սոցիալ-տնտեսական և քաղաքական ներգրավվածության, ինչպես նաև Հայաստանում ոչ խտրական վերաբերմունքի ու հավասարության հիմնախնդիրներին՝ կազմակերպելով տասը քննարկում, վեց դեբատ, հինգ կանանց հանդիպումներ, տասը կինոդիտում, որոնց մասնակցել է 300֊ից ավելի երիտասարդ:
«Խթանելով գենդերային հավասարությունը Հայաստանում» ծրագրի համակարգող Մարիա Աբրահամյանն ասում է, որ ծրագրի նպատակն է հասարակության լայն հատվածներում բարձրացնել գենդերային հարցերի շուրջ իրազեկումը՝ կանանց իրավունքների հիմնահարցերի բազմակողմանի ու խորը ներկայացմամբ։
Ծրագրի նպատակն է տարբեր շահագրգիռ կողմերի՝ քաղաքականություն մշակողների, փորձագետների, երիտասարդության, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների միջոցով բարձրաձայնել ոլորտի հիմնահարցերը, պարզել դրանց պատճառներն ու հետևանքները:
Ըստ Աբրահամյանի՝ նմանատիպ ծրագրի գաղափարն առաջացավ, երբ ՀԿ֊ի կազմակերպած մարդու իրավունքների թեմաներով քննարկումներին եկող երիտասադրների հետ շփումների արդյունքում պարզվեց, որ կանանց իրավունքների հարցով լուրջ խնդիրներ կան։
«Որոշեցինք հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանում գենդերային հիմնախնդիրներին։ Նպատակն էր՝ այս քննարկումների միջոցով իրազեկել գենդերային տասը հիմնախնդիրների մասին՝ ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետների, հետազոտողների կողմից ներկայացնելով։ Եվ որպեսզի չլիներ պարզապես մեկանգամյա հանդիպում ու միայն այդ պահին ներկա գտնվողների համար, որոշվեց ուղիղ եթերներ հեռարձակել, տեսանյութեր ու հոդվածներ պատրաստել»,֊ասում է Աբրահամյանը՝ նշելով, որ ծրագրի հիմնական թիրախում երիտասարդներն են եղել և որպեսզի նրանք միայն լսողի դերում չլինեն, այլև ակտիվորեն մասնակցեն դրանց ու արտահայտվեն, ներառվել է նաև դեբատների շարքը։
Աբրահամյանն ասում է, որ ծրագրում նշել են պահանջ, ըստ որի՝ բոլոր հանդիպումների մասնակիցների 30 տոկոսը լինեն մարզերից, բացի այդ, ունեցել են նաև մարզային երեք հանդիպումներ և որպեսզի ավելի դյուրացնեն մարզային երիտասարդների այցելությունն ու ավելի մոտիվացնեն նրանց, ծրագրում ներառել են նաև ճանապարհածախսի փոխհատուցում։ Արդյունքում՝ մարզային երիտասարդները 30֊ի փոխարեն 40 տոկոսից ավելի մասնակցություն են ունեցել։
«Մարզային երիտասարդների ներգրավմամբ մեզ համար շատ հետաքրքիր իրականություն բացահայտեցինք, շատ մարզեր ունեն տրանսպորտային լուրջ խնդիր, պարզվեց, որ ավելի հեշտ է Երևանից հարևան Վրաստան հասնելը, քան հարակից մարզից Երևան, կան գյուղեր, որ ամբողջովին կտրված են, ինչը տեղաշարժի իրավունքի խախտում է, նաև մարզային երիտասարդներին ավելի մարգինալացված ու կտրված է դարձնում։ Բացի այդ, պարզեցինք, որ կանանց օրը ցերեկով տանից դուրս գալ թույլ չեն տալիս, շատերը ուղեկցորդների հետ էին գալիս»,֊ասում է Աբրահամյանը և ուրախությամբ նշում, որ արդեն ծրագրի վերջում խիստ պատրիարխալ համայնքներից որոշ մասնակիցներ առավել անկաշկանդ էին, կարծրատիպերից զերծ, կանայք նույնիսկ մենակ՝ առանց ուղեկցորդի էին գալիս հանդիպումներին։
24-ամյա Հակոբն այն երիտասարդներից է, որ մասնակցել է ծրագրի հանդիպումների մեծ մասին։ Հայաստանի ամենապատրիարխալ համարվող մարզի՝ Գեղարքունիքի բնակիչ երիտասարդն ասում է, որ ծրագիրն իր կյանքում կարճ ժամանակահատվածում մեծ փոփոխություններ է բերել։
«Հատկապես հավանեցի դեբատների ֆորմատը, այն, որ կարելի է մի հարցի շուրջ խոսել ու լսել հակառակ կարծիք էլ։ Հարցեր կար, որ մենք էլ էինք խտրական վերաբերմունք ունենում, կարծրատիպեր ունեինք, սակայն հենց այդ քննարկումների միջոցով հասկացանք, թե ինչքան սխալ կարծիք ենք ունեցել, քանի որ հանդիպումենրը ստիպում են ավելի խորանալ խնդրի շուրջ ու ավելի խորքային հարցեր վերհանել։ Մի հանդիպման ժամանակ նույնիսկ կարծիքս փոխեցի մեր մարզի մասին, ներկայացվեցին ստատիստիկաներ, չգիտեինք, որ գենդերի հետ կապված այդքան խտրականություն կա»,֊նշում է երիտասարդը՝ հավելելով, որ ոգևորվել են այս ծրագրից ու «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ֊ի հետ համագործակցությամբ որոշել են մարզում էլ նմանատիպ ծրագրեր իրականացնել։
33-ամյա Մայրանուշն էլ թեև բազմիցս մասնակցել է նմանատիպ հանդիպումների և թեմաների մեծ մասն իր համար նույնիսկ նորություն էլ չի եղել, սակայն սիրով մասնակցել է հանդիպումների մեծ մասին։ Մայրանուշը կարծում է, որ հասարակության համար շատ կարևոր են նմանատիպ հանդիպումները, հատկապես, երբ դրանցում մասնակցության հատուկկ ուշադրություն է դարձվում մարզային բնակչությանը։
«Իհարկե, ծրագիրն ուներ նաև թերություններն, սակայն դրանք չեն ստվերում այդ ծրագրի կարևորությունն ու օգտակարությունը։ Ես խորապես վստահ եմ, որ յուրաքանչյուր հանդիպում մարդկանց մոտ հարցեր է առաջացրել՝ հետագայում այդ թեմայով բաց լինելու և զրուցելու համար, ինչն արդեն դրական է։ Կարծում եմ հանդիպումները, խոսակցությունները սերմեր էին, որոնք ընկնելով, միգուցե հիմա չտան սերմեր, սակայն տասնյակ տարիներ հետո ունենալու են ազդեցություն, ինձ համար նույնիսկ այդ սերմերն են կարևոր»,-ասում է Մայրանուշը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ
Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել
Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը
Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ
Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան
Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել
Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ
Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT