Երևան
12 °C
Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում աշխատողների մեծ մասը բավարար աշխատավարձ չստանալու պատճառով տեղափոխվել է կես հաստիքի: «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին տեղեկացրեց թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Տիկնիկայինում տարեկան ներկայացնում են մոտավորապես 400 բեմադրություն, ամեն տարի ունենում են չորս նոր բեմադրություն:
- Պարոն Բաբայան, Տիկնիկային թատրոնի վիճակն այնքան է ծանրացել, որ այլևս աշխատողներ չեք կարողանո՞ւմ պահել:
- Աշխարհի ոչ մի երկրում թատրոնի խնդիրները չեն լուծվում տոմսի հաշվին: Աշխատել եմ ոչ մեկին չհեռացնել, որոշներին կրճատել եմ կես դրույք, սոցիալական անպաշտպանության պարագայում սա էլ է մեծ ձեռքբերում մեզ համար: Առհասարակ թատրոններում բարձր աշխատավարձ չկա, միջինը 100-ից 120 հազար դրամ, որն էլ բավականացնում է միայն առաջին անհրաժեշտության պարագաների, հագուստի և սննդամթերք առնելու համար:
- 2018 թվականին կրճատվելու են մշակույթի ոլորտին տրամադրվող գումարները, սա ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել Տիկնիկային թատրոնի համար, եթե արդեն իսկ կան աշխատողների կրճատումներ:
- Եթե չեմ սխալվում, ոչ միայն մշակույթի, այլև առողջապահության ոլորտում են գումարներ կրճատվել: Իսկ սրանք, կարծում եմ, այն հիմնական հիմնաքարերն են պետություն և քաղաքակիրթ հասարակություն կառուցելու ճանապարհին: Չեմ կարծում, որ այս ոլորտների գումարի պակասումն առանց որևէ համապատասխան վատ հետեւանքի կմնա, այս ամենը, ցավոք սրտի, շատ շուտով իր վնասները զգացնել կտա:
- Ի՞նչ եք կարծում, արվեստագետներից բացի, խոցելի խավը ո՞րն է Հայաստանում:
- Սա իսկապես տագնապալի, ահավոր վիճակ է, որի մեջ գտնվում են մեր թոշակառուները: Երկրի քաղաքակրթությունը երևում է նրանով, թե ինչպես է այդ երկիրը վերաբերվում ծերերին, երեխաներին, անօգնական մարդկանց: Եվ այս պարագայում չի կարելի ամբողջ հույսը դնել այն բարեկամների, հարազատների վրա, որոնք ապրում են արտերկրում և ինչ-որ գումարներով կարողանում են օգնել: Սա առաջին հերթին պետության խնդիրն է:
- Ի՞նչ ակնհայտ թանկացումներ եք նկատում դուք, որպես ՀՀ քաղաքացի:
- Հունվարից մենք արդեն ականատես եղանք վառելիքի թանկացման, որին հաջորդում են մի շարք ապրանքատեսակներ, առաջին անհրաժեշտության իրեր, սննդամթերք, որոնք տրանսպորտի միջոցով են տեղափոխվում: Հաճախ, երբ լսում ենք ՀՀ տնտեսագետների տված գնահատականները, հասկանում ենք, որ գտնվում են քաղաքական ազդեցությունների և ճնշման տակ:
- Տեղյակ ե՞ք, որ ԵԼՔ խմբակցությունը հունվարի 19-ին ընդդեմ թանկացումների երթ է իրականացնելու: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան:
- Տեղյակ եմ, կարծում եմ, տրամաբանված է, քանի որ անկախ նրանից, որ մենք լսում ենք, թե տնտեսությունը սկսել է զարգանալ, երբևիցե չի կարելի քաղաքական պատճառաբանություններով արդարացնել տնտեսության վատ վիճակը: Քաղաքականությունն է տնտեսության շարունակությունը, այլ ոչ թե հակառակը:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT