Երևան
12 °C
Հունվարի 19-ին ԵԼՔ-ը երթ կանցկացնի՝ ընդդեմ թանկացումների:
Թեմայի հետ կապված մեր հարցերին պատասխանեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Մասնավորապես` այն հարցին, թե արդյո՞ք ԵԼՔ-ը կկարողանա մեծ թվով մարդիկ մոբիլիզացնել ու հաջողության հասնել, քաղաքագետը պատասխանեց.
«Ես կարծում եմ՝ լավ քարոզարշավի դեպքում կկարողանա, որովհետեւ սա մի խնդիր է, որը շոշափում է բոլորի շահերը, եւ եթե գրագետ իրազեկում տարվի, ապա վստահ եմ, որ հնարավոր կլինի անգամ մինչեւ մարզեր մեծ ալիք ստեղծել: Ակնհայտ է` սրանով ամեն ինչ չի ավարտվելու, հանրությունը նույնիսկ տեղյակ էլ չէ, որ ԵԱՏՄ մտնելու ժամանակ մեզ, այսպես ասած, հինգ տարվա անցումային շրջան է տրվել, որոշ ապրանքատեսակների գներ չեն բարձրացվել, եւ պարզ է` մենք գնալով թանկացումների մեջ ենք խրվելու: Թերեւս, ընդդիմադիր քաղաքական ուժը, որը նաեւ դնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր, միանգամայն կարող է արտաքինից մինչեւ ներքին քաղաքական հարցեր շաղկապելով գրագետ քարոզչություն տանել եւ հասնել հաջողության, մանավանդ երբ այս հինգ տարիների ընթացքում իշխանությունները ոչ մի քայլ չարեցին ադապտացիայի պրոցեսը անցավ դարձնելու, այդ անցումային շրջանը անցնելու համար, եւ այնպես անելու, որպեսզի թանկացումները յուրաքանչյուրի վրա չազդեին: Սա ակնհայտորեն տանելու է աղքատացման շատ մեծ ռիսկի, եւ այս կտրվածքով հատկապես այն քաղաքական ուժերը, ովքեր պատասխանատվություն չեն կրում այսպիսի շրջադարձային որոշման համար, միանգամայն ազատ են անկաշկանդ քարոզարշավ տանելու եւ արտաքին ու ներքին այլընտրանքային օրակարգ առաջ քաշելու համար»:
Մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում մարդկանց մոտ երկրում առկա խնդիրների հանդեպ անտարբերությունը խորացել է, եւ քաղաքացիները մեծամասամբ փողոցային պայքարի դուրս չեն գալիս, Սաֆարյանն ասաց.
«Չեմ ուզում ասել, որ մենք մորթապաշտ ենք, բայց հայ հասարակությունը բավական պրագմատիկ է, եւ այն, ինչը հարվածում է իր գրպանին, այդ խնդիրներով ինքը փողոց է դուրս գալիս: Տեսեք աջ ղեկով մեքենաների խնդիրը: Եթե դա շոշափում է բոլորի շահերը, եւ մարդիկ հասկանում են, որ բեռը եւ վնասները շատ մեծ են լինելու, ապա դուրս են գալիս: Այստեղ ուրիշ խնդիր կա. հավատը՝ առաջնորդող քաղաքական ուժի նկատմամբ: Իհարկե, խնդրի ճիշտ լինելը դեռեւս բավարար պայման չէ, որպեսզի մարդիկ գնան փողոց ինչ-որ մեկի հետեւից: Շատ կարեւոր է, որպեսզի լիդերության չափանիշները ճիշտ դրվեն, եւ մարդիկ իսկապես հավատան, որ այդ քաղաքական ուժը ունակ է այդ ճնշումը փոխել քաղաքական որոշման: Ինչպե՞ս կվարվի ԵԼՔ-ը, սա արդեն իրենց ձեռքերում է»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:
«Գեղեցիկ խոսքերը դեռեւս բավարար չեն: Գոլորշի բաց թողնող ակցիաները վտանգավոր են, առաջին հերթին հենց ԵԼՔ-ի համար: Եթե ԵԼՔ-ը չի կարողանալու կուտակված ճնշումը վերափոխել քաղաքական որոշման, դա շատ վտանգավոր կլինի նաեւ իրենց համար: Իսկ կոնկրետ քայլերի առումով շատ էական են, բնականաբար, իրազեկման ակցիաները: Այսինքն` հանրությանը բացատրել , թե ինչ է սպասվում, եւ շատ առարկայական օրինակներով, թե դա իր գրպանի վրա կոնկրետ ինչ է արժենալու: Եվ իրազեկումից հետո շատ կարեւոր է շարժման, այսպես ասած, ռազմավարական պլանավորումը: Ցավով պիտի ասեմ, բայց մեր քաղաքական ուժերը շատ հաճախ ամեն ինչ շատ գծային ու մակերեսային են պատկերացնում: Փողոց դուրս եկան եւ վերջ: Դա այդպես չէ: Ստրատեգիայի բոլոր անհրաժեշտ փոփոխությունները պետք է մշակվեն ճիշտ, ժամանակացույցները ճիշտ պետք է դրվեն: Լուրջ աշխատանք է պետք, որը պիտի անի կոնկրետ քաղաքական թիմ, որպեսզի հաջողությունը երաշխավորված լինի: Թե չէ չի կարելի ամեն ինչ ուղղակի պատկերացումով` դուրս գամ փողոց, իմ հետեւից կգան, հետո եթե կգան, կգնանք դեպի փակուղի, իսկ եթե չգան, ապա արդարացում բերվի, թե ես դուրս եկա, իսկ ժողովուրդը դուրս չեկավ»,-եզրափակեց քաղաքագետը:
ՀայԱրփի Բաղդասարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT