Երևան
12 °C
2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրքը գործածության փուլում խնդիրներ է առաջացնում տնտեսվարողների համար: Օրենսգրքի 390-րդ հոդվածը սահմանում է դրոշմապիտակներով դրոշմավորվող ապրանքների ցանկը. այն ապրանքների, որոնց վրա փոքրիկ ակցիզներ են փակցվում «ներմուծված» կամ «տեղական» տարբերակներով: Նախորդ տարի, օրինակ, այդպիսի դրոշմապիտակներ հայտնվեցին շշալցված ջրերի, զովացուցիչ ըմպելիքների եւ այլ ապրանքների վրա:
Նոր ցանում կան այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝ ընտանի թռչունների միսը, պանիրը, թեյը, ձեթը, մարգարինը, երշիկները, ձկնամթերքը, շոկոլադը եւ կակաո պարունակող սննդամթերքը (կոնֆետ եւ այլն), խտացրած կաթը, մակարոնը եւ այլն: 390-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ Հայաստանում արտադրված կամ Հայաստան ներկրված եւ վերը նշված ցանկում առկա ապրանքների վրա վաճառքի ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե այդ ապրանքները վաճառվում են նույն փաթեթավորմամբ առանց քաշը փոխելու: Եթե պարզեցնենք այս կետը, ապա սա նշանակում է, որ ապրանքը, որի վրա փակցված է դրոշմապիտակը, դրա ծավալը չի կարելի փոփոխել եւ վաճառել: Օրինակ, եթե մի տուփ կոնֆետի վրա դրոշմապիտակ կա, ապա այն չի արելի վաճառել հատիկով՝ առանց դրոշմապիտակի:
Հարկային օրենսգրքի 424-րդ հոդվածն էլ սահմանում է դրոշմապիտակի կանոնները խախտելու դեպքում պատասխանատվության ձեւն ու չափը: Սահմանված է, որ եթե վաճառակետում այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված գներով չի գերազանցում 50 հազար դրամը, ապա դրոշմավորման պարտականություն կրող անձը վճարում է տուգանք 500 հազար դրամի չափով: Եթե վաճառվող ապրանքը գերազանցում է 50 հազար դրամը եւ չունի դրոշմապիտակ, ապա դրոշմապիտակ փակցնելու պարտականություն ունեցողը տուգանվում է ողջ ապրանքի չափով, բայց ոչ պակաս, քան 1 միլիոն դրամը:
«Հայկական ժամանակ»-ին դիմած տնտեսվարողները, որոնք ե՛ւ ապրանք արտադրող են, ե՛ւ ներմուծող, անհանգստացած հայտնեցին, որ անհասկանալի է, թե ինչպես պետք է դրոշմապիտակ փակցնեն ամեն մի կոնֆետի վրա, քանի որ քաղցրավենիքի այդ տեսակը նույնպես ներառվել է դրոշմապիտակով դրոշմվելու ենթակա ապրանքների ցանկում:
Մենք որպես տնտեսվարող զանգահարեցինք ՊԵԿ թեժ գիծ եւ խնդրեցինք պարզաբանել, թե ինչպես է հնարավոր յուրաքանչյուր կոնֆետի վրա դրոշմապիտակ փակցնել: ՊԵԿ-ից վստահեցրին, որ միչեւ 2018 թվականի հունվարի 1-ը ներկրված եւ առաքված ապրանքների մասով ժամկետ է տրվել, որ այն առանց դրոշմապիտակի հնարավոր է վաճառել մինչեւ այս տարվա մարտի 30-ը: Հունվարի 1-ից ներկրված ապրանքների մասով, տնտեսվարողները պետք է դիմեն ՊԵԿ, որպեսզի ստանան դրոշմապիտակները, որն էլ պետք է փակցնեն ապրանքների վրա: ՊԵԿ-ի թեժ գծից վստահեցրին, որ տնտեսվարողները կարող են, օրինակ, 5 կիլոգրամանոց արկղի վրա դրոշմապիտակ փակցնել եւ վերջ: Այս ամենն իհարկե առանց որեւէ իրավական հիմնավորման: Մեզ հայտնի էլեկտրոնային տարբերակով հարկային հաշվետվություն ներկայացնելու հարթակում տեղադրվել է, բայց ներբեռնել չի լինում դրոշմապիտակի համար ՊԵԿ-ին դիմելու համար նախատեսված հայտի ձեւը, որը լրացուցիչ խնդիր է առաջացնում:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին խնդրի վերաբերյալ գրավոր հարցում ենք ուղարկել, սակայն մինչեւ այս պահը Պետեկամուտների կոմիտեցից մեր հարցմանը չեն պատասխանել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT