Երևան
12 °C


Լրացավ Ավետիսյանների ընտանիքի սպանդի 3-րդ տարին: 3 տարի առաջ այս օրը Գյումրին ցնցվեց ահասարսուռ լուրից: Առանձնակի դաժանությամբ սպանված հայտնաբերվեցին գյումրեցի Ավետիսյանները՝ Հասմիկ, Սերյոժա, Աիդա, Արաքսյա, Արմեն Ավետիսյաններն ու Արաքսիայի եւ Արմենի մանկահասակ երեխաներից 2-ամյա Հասմիկը: Երկրորդ երեխան՝ 6 ամսական Սերյոժան սվին դանակով ստացած մարմնական ծանր վիրավորումներով նախ տեղափոխվել էր Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, այնուհետ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ երեխայի կյանքը փրկել չէր հաջողվել: Հարուցված քրեական գործի համաձայն, ոճիրն իրականացրել էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը, ում նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց:
Ընտանիքի սպանությունից 3 տարի անց, սակայն, Ավետիսյանների հարազատները պնդում են, որ Պերմյակովը ոճիրը մենակ չի իրականացրել: «Ինքը չէր կրնա մենակ էդ ամեն ինչը էներ, կհասկնա՞ք, չէր կրնա, հնարավոր բան չէր: Ինքը որ հսկա էլ էղնիր, կամ ինչ-որ գերբնական ուժ էլ ունենար, չէր կրնա 5 մեծ մարդու ըմպես կրակեր, որ սաղը տեղերի մեջը մնային, անհնար է, մենք մինչեւ հմի էլ չենք հավատա, որ ինքը մենակ է ստեղ եղել, բայց որ հետներն էղել է, հա, թե չէ լրիվ անմեղ մարդուն չէին մեղադրե»,-ասաց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը:
ՌԴ-ում բնակվող Ռիտան եւ Հասմիկի մյուս քույրը՝ Ջուլիետան, ամեն տարի այս օրն են գալիս Հայաստան՝ իրենց քրոջ ընտանիքի հիշատակը հարգելու, խնկարկելու նպատակով: Փակ դուռը բացում, մի կերպ կարողանում են տուն մտնել, եւ հոգեբանական ճգնաժամը չեն կարողանում հաղթահարել, եւ քայքայված հատակի վրայով անցնելն է անհնար: Ներսում դատարկություն է, սառը պատեր, 2015-ի Ամանորից մնացած կոնֆետներ, տոնական զարդարանքներ, չորացած ծաղիկներ, դատարկ մանկասայլակ: Ու լուսանկարներ:









«Մենք ստեղ հեչ բան չունինք, մենք կվախենանք ստեղ փողոց դուրս գանք, ահավոր վիճակի մեջ ենք: Հենց գուկամ Հայաստան, հոգեկանս կխանգարվի, ընձի հա կթվա, թե լիքը մարդիկ կհետեւեն ընձի, անընդհատ երազ կտեսնիմ, որ շռամով մեկմ կվազե հետեւիցս, ես կխելագարվիմ, որովհետեւ մինչեւ հմի չիդենք, թե ընչի սպես եղավ, ինչղ գտավ էդ զինվորը էս տունը, ինչղ հասավ ստեղ,ինչղ դռները բացեց, մտավ»,- հարցնում է սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ջուլիետա Ջալալյանը:
Ավետիսյանների հարազատներն ու իրավահաջորդներն ասում են, հենց Հայաստանի իշխանությունները կոծկեցին դեպքի իրական փաստերը: Չցանկացան բացահայտել:
«Իրանք էրեցին, իրանք էլ փակեցին գործը, ու չուզեցին, որ իրականությունը իմացվեր: Հմի մեր հույսը Եվրոպական դատարանն է, տեսնինք ինչ կեղնի: Իրանք իրանց ինչ պետք էր, դատն էրեցին, ով պետք էր, որ գար դատարան, ոչ եկավ, ոչ ներկայացավ: Ամեն ինչ էրեցին, որ իսկական պատասխանատուները երկրից երտային, ինչղ եղավ որ, ուրիշ մեկմ եղնիր աշխարհի որ ծակից եղնի, գտնեին, կբերեին, ուրեմն դժվա՞ր էր Ռուսաստանից էդ գեներալ-մեներալներին գտնել, դատի բերել: Չուզին, ու վերջ: Պերմյակովին էլ գործիք սարքին, էդ հիմարն էլ վրեն վերցրավ, հետո էլ փոշմնավ: Չբացահայտվավ, որովհետեւ մենք չունինք երկրի ղեկավար, հլը Պուտինի պես եղներ ղեկավարը, նայենք իրա քաղաքի մեջն ըսպես ծածկոցի կեղնի՞ր: Մենք դրդապատճառը ախր գուզենք իմանանք»,-ասաց Ռիտա Պետրոսյանը:
Ավետիսյանների հարազատները նաեւ նշեցին, որ տունը քայքայվել, փուլ է գալիս: Հատակը հատկապես քայքայվել է, եւ մեծ փոսեր են գոյացել: « Քաղաքապետարանը գոնե գումար հատկացնի, հատակը նորոգեն, մենք էդ ֆինանսական միջոցը չունենք, գոնե իրենք մի բան անեն, թե չէ մյուս տարի որ դուռը գանք բացենք, կտեսնինք պատալոկն էլ բլէ, քանդվել է ըմպես, ինչխոր քրոջս օջախը փակվավ»:







Սպանվածի քույրերը նաեւ տեղեկացրին, որ մի քանի օրից նոր Հասմիկ է ծնվելու: Աղջիկ երեխա է լույս աշխարհ բերելու Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն, ով 2014-ից ամուսնացած է եւ բնակվում է Երեւանում: Լուսինեն այսօր եկել էր Գյումրի, սակայն հայրական տուն մտնել չկարողացավ: «Բժիշկները մինչեւ ամսի 15-ն են ըսել, բայց կարող է հենց էսօր էլ երեխեն ծնվի: Ըդքան արգելեցինք, հնար չեղավ, էսօր եկավ ու քթից ուժեղ արնահոսություն սկսվավ, ավտոյից չի էլ կրնա իջնի: Գիտենք որ աղջիկ է, անունն էլ ինքն է որոշել, որ Հասմիկ բդի եղնի: Էս օջախը չի մարի, էլի կծնվին, բայց ընչի սպես եղավ, ով բդի վերջը մեզի ըսե, թե ինչ մեղք ունեին էս մարդիկ, ընչի հենց իրանք»,-հարցնում էր տիկին Ռիտան
Ի դեպ, այսօր Ավետիսյանների տանը միայն հարազատներն ու լրագրողներն էին: Գերեզմանատանը՝ եւս: Մինչ հարազատների այցը շիրիմներին մեխակներ էին դրված:




Մենք պարզեցինք, Ավետիսյաններին իրենց հարգանքի տուրքն էին մատուցել Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT