Երևան
12 °C
ԵԼՔ դաշինքի՝ հունվարի 19-ին նախատեսվող երթի ընթացքում հնարավոր նստացույցի, երթի ընթացքի ու քաղաքացիների տրամադրությունների վերաբերյալ մեր հարցերին պատասխանեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե հունվարի 19-ին կայանալիք երթն ինչպիսի՞ ընթացք կստանա, ի՞նչ զարգացումներ կլինեն, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ որեւէ բան չի բացառվում.
«Երթը ունի կոնկրետ նպատակ, որը ակցիզային հարկի բարձրացման եւ Հարկային օրենսգրքի փոփոխությունների չեղարկման խնդիրը լուծելն է: Ու շատ կարեւոր է մարդկանց մասնակցությունը, որից էլ կախված կլինի՝ հետագայում երթն ինչպիսի բովանդակություն կստանա, նորից կկրկնվի՞, նստացույցի՞ կվերածվի, ճանապարհ փակելու՞ն կհասնի: Դա ընթացքում կերեւա՝ երթին մասնակցող հանրության պահանջով: Այսինքն՝ երթը, որը կազմակերպում ենք, ոչ թե մեզ համար է կազմակերպվում կամ ԵԼՔ-ի անդամների երթն է, այլ երթի համար դիմել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, բոլոր նրանց, ովքեր համարում են, որ անարդար է նման օրենքների կիրառումը, իսկ թանկացումներն այս օրենքների արդյունքն են: Դիմել ենք տվյալ քայլին, որովհետեւ 9 պատգամավոր ենք այստեղ՝ տնտեսական հարցերի հանձնաժողովում, ԱԺ նիստերում, իսկ հանրապետականը հստակ ասում է՝ մենք մեծամասնություն ենք, մեզ շատ ավելի մեծ քանակի մարդ է քվե տվել, մեզ լիազորել են երկիրը ղեկավարել, մենք էլ այսպես ենք ղեկավարում: Մեզ էլ ասում են՝ դուք ձեր լիազորությունների շրջանակում գործեք: Հիմա մենք մարդկանց կոչ ենք արել գալ այդ երթին, որ հանրապետականին ասենք՝ մենք ոչ թե այդ 9 պատգամավորն ենք, այլ մեզ հետ շատ մեծ հանրություն կա, որը համաձայն չէ ձեր այս մոտեցմանը: Եթե մարդիկ ձեզ ինչ-որ ժամանակ փողով կամ առանց փողի, քվե են տվել, այդ հանրությունն այսօր չի կիսում թանկացումների մոտեցումը: Ուրեմն, եթե շատ մարդ հավաքվի ու պահանջի, որ, գիտե՞ք ինչ՝ թանկացում անողները փոփոխություն անող չեն, ու դրա համար պետք է նստացույց անել, կամ պետք է հանրահավաք անել, պահել մի քանի օրով, դա արդեն կերեւա ընթացքում: Ոչինչ չի բացառվում»,- ասաց Արամ Սարգսյանը:
Մարդկանց տրամադրվածության, պատրաստակամության եւ երթի մասնակիցների հնարավոր քանակի մասին Արամ Սարգսյանը պատասխանեց, որ կանխատեսումներ անելը հիմա բարդ է, սակայն ովքեր այս ընթացքում իրազեկում են արել, բաժանել են թռուցիկները, ասում են, որ մարդկանց մոտեցումները դրական են.
«Հանրությունը լավ է ընկալում: Շատ ավելի լավ, քան Երեւանի քաղաքապետի քարոզարշավի ժամանակ էր: Տեսականորեն, հասարակությունը ԵԼՔ-ին սկսել է ընդունել որպես բարեկամի: Համենայնդեպս, մեր հանդեպ թշնամանք չկա: Ինչ վերաբերում է մարդկանց քանակին. մենք շատ ենք ուզում, որ շատ մարդ գա, որովհետեւ շատի մասնակցության դեպքում մենք վստահաբար խոստանում ենք, որ ԵԼՔ-ն օրենսդրական նախաձեռնություն առաջ կքաշի, որով ուղղակի հետ կմղի այդ երկու օրենքները: Մենք վստահ ենք, որ դա կարող ենք, բայց մեզ պետք է ցույց տալ, որ մենակ չենք, որ մեզ հետ կա հանրություն: Հանրային մեծ զանգվածներ փողոց են դուրս եկել միայն նախագահական ընտրությունների ժամանակ: Կան խորհրդարանական ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ, բայց դրանք մարդկային լայնազանգված միջոցառումերի պատճառ չեն դարձել: Սակայն նախկին փորձը ցույց է տվել, որ «Էլեկտրիկ Երեւան»-ի ժամանակ, տրանսպորտի թանկացման ժամանակ մարդիկ ոտքի կանգնեցին: Այսօրվա իրավիճակը տարբեր է: Խնդիրը վերաբերում է մանր ու միջին առեւտրի կողմնակիցներից մինչեւ ՏՏ ոլորտ, որտեղ մարդիկ քիչ թե շատ անկախ են եւ սեփական ուղեղով են իրենց գումարը վաստակում: Խնդիր կա նաեւ հասույթի մասով. մարդիկ բոլոր հարկերը մուծելուց հետո, ով ինչ բաժնեմաս ունի, արդեն հարկ է մուծելու, այնինչ այդ փողը պիտի ստանար, տուն տաներ: Այսինքն՝ ՀՀ-ում այս նոր օրենսդրության պատճառով տուժողների քանակը շատ ավելի մեծ է լինելու: Եվ ես տեսել եմ, որ երբ խնդիրը հասել է մարդու գրպանին, նա փողոց է դուրս եկել: Չեմ կարող ասել՝ ամսի 19-ին ինքն իր վրա զգալու է թանկացումերը, թե ոչ, բայց ես վստահաբար ասում եմ, որ եթե 19-ին չզգա, հինգ օր հետո է զգալու: Այսպես թե այնպես՝ մարդիկ փողոց են դուրս գալու, որովհետեւ նույն այս ԵԱՏՄ կոնտեքստում մենք էլի ասում էինք, որ հունվարի մեկից թանկացումներ են սկսելու՝ վերջացրած Հարկային օրենսգրքի փոփոխություններով: Սա մի շղթա է, որն ամբողջ տարի ապահովելու է թանկացման ցիկլը: Մարդիկ զգալու են, որ իրենց վիճակը ոչ միայն չի ստաբիլանում, այլ ընդհակառակը՝ ավելի է վատանում: Ոչ թե վատանում է ու այդպես մնում, այլ անընդհատ շարունակում է վատանալ: Իսկ այս պարագայում անհնար է, որ փողոց դուրս չգան»:
«Ամեն դեպքում մենք հակված ենք, որ մի քանի օրից բավարար քանակությամբ մարդ է դուրս գալու՝ լուրջ, երկարաժամկետ գործողություններ ծավալելու հնարավորություն է տալու մեզ: Եվ մենք միայն ամսի 19-ին չէ, որ քայլ ենք անելու, հետո ասենք՝ ստացվեց՝ ստացվեց, չէ՝ չէ: Մենք ուզում ենք արդյունք ունենալ: Մենք ուզում ենք ցույց տալ, որ այս օրենքները մեր երկրում բարձրացնելու են հուսահատության ցուցանիշը, ինչն էլ դառնալու է արտագաղթի առիթ, իսկ դա մեր երկրի համար մեկ դժբախտությունն է, ինչի դեմ մենք փորձում ենք պայքարել: Սա շատ լուրջ խնդիր է եւ ինքնանպատակ չէ»,-եզրափակեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
ՀայԱրփի Բաղդասարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT