Սերժ Սարգսյանի «գործիքներն» ու նրա «մտերիմների» անձեռնմխելիությունը. խմբագրական

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը ընդունել է «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինին

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը երկրի սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող երկու թեմա է առաջադրել: Մեկը՝ արտագաղթը, մյուսը՝ գների աճը: Դե հիշում եք, որ մինչեւ 2040 թվականը Հայաստանի բնակչությունը, ըստ Սերժ Սարգսյանի, պետք է դառնա 4 միլիոն, իսկ ապրանքների գների տատանումը պետք է միշտ լինի պատկան մարմինների մշտադիտարկման առարկա:

Իրոք, ցավոտ ու զգայուն թեմաներ են: Բայց որքանով է Սերժ Սարգսյանը իսկապես մտահոգված այդ հարցերով եւ որքանով է նա, իր ունեցած ազդեցության սահմաններում քայլեր ձեռնարկում արտագաղթի ու գնաճի դեմն առնելու ուղղությամբ:

«Մենք ունենք ամբողջական գործիքակազմ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը ուսումնասիրելու»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը գնաճի թեմայով հունվարի 10-ին իր մոտ հրավիրած խորհրդակցության ժամանակ: «Մենք ունենք բազմաթիվ լծակներ՝ պարզելու, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե տնտեսավարողների ագահության պատճառ»,- ավելացրեց նա:

Շատ ճիշտ է ասում Սերժ Սարգսյանը՝ գործիքներն էլ կան, լծակներն էլ կան: Հիմնական գերատեսչությունը, որ ունի նշված «գործիքակազմը» եւ կարող է պարզել՝ որքանով են գների փոփոխությունները «օբյեկտիվ» կամ «տնտեսվարողների ագահության պատճառ, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է՝ ՏՄՊՊՀ-ն, որի նախագահ Արտակ Շաբոյանը եւս մասնակցում էր խորհրդակցությանը: Ճակատագրի բերումով խորհրդակցությունից հետո այդ հանձնաժողովը հրապարակավ ներկայացրեց իր ուսումնասիրությունները բենզինի, դիզվառելիքի եւ ավտոգազի շուկաներում: Ուսումնասիրել էր ու պարզել, որ այդ շուկաներում գների աճը լրիվ «օբյեկտիվ է» եւ պայմանավորված է հարկերի աճով: Բայց ամենակարեւորն այն է, որ այդքան ուսումնասիրությունների ընթացքում հանձնաժողովը գտել էր շուկայի բոլոր մասնակիցներին, բացի մեկից: Ընդ որում, ամենաընդգծված խաղացողից՝ «Ռոսնեֆտ Արմենիայից»: Այս ընկերությունը ստանում է Ռուսաստանի կողմից իբր Հայաստանին տրվող բենզինի ամբողջ քվոտան եւ վաճառում շուկայի մյուս մասնակիցներին: Բենզինը «Ռոսնեֆտ Արմենիան» ձեռք է բերում Ռուսաստանի ներքին գներով, բայց վաճառում է իր գործընկերներին գրեթե միջազգային գներով: Ու հանկարծ ՏՄՊՊՀ-ն Սերժ Սարգսյանի ելույթից ու նրա տված «հանձնարարություններից» հետո, չի նկատում այս ընկերությանը:

Ուշագրավն այն է, որ այս ընկերությանը չնկատել պարզապես հնարավոր չէ: Նույնիսկ պաշտոնական փաստաթղթերով ռուսական «Ռոսնեֆտի»՝ Հայաստանում գրանցած այս ընկերությունը տարօրինակ ցուցանիշներ ունի: Այս ընկերությունը, ունենալով ընդամենը 87 աշխատակից, տարեկան վճարում է  ավելի քան 2 միլիարդ դրամ գումար: Ընդ որում, «Ռոսնեֆտ Արմենիան» ինքը բենզին չի ներկրում Հայաստան, այլ հենց ՌԴ-ում փաստաթղթերով ստանում է քվոտայով տրամադրած բենզինը, այն թանկ գնով վերավաճառում մյուս ընկերություններին ու վերջ՝ ընդամենը գրասենյակային աշխատանք: Ու ՏՄՊՊՀ-ին բոլորովին, ընդհանրապես, բացարձակապես չի հետաքրքրում, թե դա ինչպես է լինում: Հանձնաժողովը չի նկատում դա ու վերջ:

Ճիշտ այնպես, ինչպես ՏՄՊՊՀ-ն երբեք չի նկատել շաքարի շուկայի հիմնական խաղացողին՝ Սամվել Ալեքսանյանին, հետեւողականորեն չի նկատել բանանի շուկայի հիմնական խաղացող Միհրան Պողոսյանին...: Ակնհայտ է, որ հանձնաժողովը չի նկատում միայն այն ընկերություններին, որոնք առանձնապես ագահ են, բայց միեւնույն ժամանակ սերտ կապեր ունեն հենց Սերժ Սարգսյանի հետ: Այսպես ասած, մտերիմներ են: «Ռոսնեֆտ Արմենիան» մտերիմ է իր սիրելի ու պաշտելի ԵՏՄ-ի գծով, մյուսների դեպքում՝ լրիվ անձնական իմաստով:

Ու այս մտերմության արդյունքում ստացվում է, որ Հայաստանում լայն սպառման ապրանքների գները 10, 20 30, երբեմն նույնիսկ 50 տոկոսով ավելի թանկ են, քան միասնական տնտեսական տարածքում գտնվող Ռուսաստանում: Ու այստեղ հիշենք Սերժ Սարգսյանի բարձրացրած մյուս թեման՝ «ծրագիրը», ըստ որի, 2040 թվականին ՀՀ բնակչությունը պետք է լինի 4 միլիոն: Ըստ այդ «ծրագրի»՝ բնակչության աճը պետք է իրականանա ներգաղթի շնորհիվ:

Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում եղած այս տասը տարիներին Հայաստանում ոչ միայն ներգաղթ չի եղել, այլ տարեկան 45-50 հազար մարդ անվերադարձ լքել է Հայաստանը: Նրանց հիմնական մասը գնացել է Ռուսաստան: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Հայաստանում կյանքը շատ ավելի թանկ է, քան Ռուսաստանում: Հայաստանում նորմալ վճարվող աշխատանք գտնելը շատ ավելի դժվար է, քան Ռուսաստանում: Այս ֆոնին արտագաղթը ոչ միայն ցավալի ու վտանգավոր երեւույթ է, այլ նաեւ բնական՝ խիստ բնական:

Հնարավո՞ր է կանխել արտագաղթը եւ ապահովել ներգաղթ: Տեսականորեն կարելի է, գործնականում՝ ոչ: Սերժ Սարգսյանի մտերիմ «տնտեսվարողները» ամեն ինչ անում են, որ Հայաստանում կյանքը լինի ավելի թանկ: Ամեն ինչ անում են, որ նորմալ աշխատավարձով աշխատանք գտնելը մարդկանց համար լինի դժվար: Հետեւաբար ամեն ինչ անում են, որ Հայաստանից արտագաղթը շարունակվի: Ու քանի որ վերը նշված «գործիքներ» ու «լծակներ» ունեցող գերատեսչությունները ոչ մի կերպ չեն նկատում այդ «տնտեսվարողներին», նշանակում է վերջիններս գործում են հենց Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Մի քանի ամսից Սերժ Սարգսյանը կթողնի իր այսօրվա պաշտոնը, կստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը եւ ոչինչ, բացարձակապես ոչինչ չի փոխվի: Նրա մտերիմ «տնտեսվարողները» կշարունակեն իրենց խիստ «ազգանպաստ» գործունեությունը, կյանքը կշարունակի թանկանալ, արտագաղթը կշարունակվի, Սերժ Սարգսյանն էլ կշարունակի խորհրդակցություններ հրավիրել ու ելույթներ ունենալ տարատեսակ թեմաներով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6294 դիտում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին