Երևան
12 °C
Այսօր՝ հունվարի 19-ին, Երեւանում տեղի ունեցավ ԵԼՔ դաշինքի երթն ընդդեմ գնաճի: «Ոչ թանկացումներին» կագախոսով երթը մեկնարկեց «Մոսկվա» կինոթատրոնի մոտից եւ ընթացավ Աբովյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Թումանյան փողոց եւ ավարտվեեց Հյուսիսային պողոտայում: Մինչ երթի մեկնարակը ԵԼՔ դաշինքի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը եւ Էդմոն Մարուքյանը հանդես եկան կարճ ելույթներով:

Էդմոն Մարուքյանը եւս մեկ անգամ տեղեկացրեց, որ 2018 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի պատճառով առանձին ապրանքատեսակների գներ աննախադեպ բարձրացել են, որը կապված չէ միջազգային շուկայում տեղի ունեցող գնային քաղաքականության հետ:
«Նախ, պետք է ձեզ իրազեկենք, թե ինչ է տեղի ունեցել: ԱԺ-ն ընդունել է նոր Հարկային օրենսգիրք, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից: Նոր Հարկային օրենսգրքով ակցիզային հարկը բենզինի, սեղմված գազի համար բարձրացվել է, դիզվառելիքի համար ԱԱՀ է մտցվել եւ դրան գումարվել է նոր եկամտային հարկը, որը հարվածում է ՀՀ-ում նոր-նոր ձեւավորվող միջին խավին: Դուք գիտեք, որ դիզվառելիքի, բենզինի, սեղմված գազի թանկացումները մեր կյանքի բոլոր ոլորտների վրա անդրադառնալու են եւ արդեն անդրադարձել են»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ նոր Հարկային օրենսգրքին ԵԼՔ-ը դեմ է քվեարկել եւ ներկայացրել է առաջարկներ, որոնք չեն ընդունվել: «Մեր պահանջը՝ նվազագույնը նախկին ակցիզային եւ եկամտային հարցին վերադառնալն է»,- ասաց Մարուքյանը:
Այնուհետ ելույթ ունեցավ պատգամավոր Արամ Սարգսյանը: Նա հայտարարեց, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի իշխանությունները գնան փոխզիջման եւ փոփոխելով Հարկային օրենսգրքի դրույթները, գների իջեցում կատարեն:

Նիկոլ Փաշինյանն էլ, երկրի տնտեսությունը համեմատելով անսարք ջորիի հետ, նշեց, որ երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում տեղեկացնում էր, որ եթե բենզինը թանկացել է, ապա կա այլընտրանք՝ գազը, իսկ եթե գազը եւս թանկ է, մեզ մնում է միայն մեր հարեւանների հետ մեր մեքենան տեղաշարժելու համար բրդենք: «Մեր երկրի տնտեսությունը նման է այդ ջորիին, որը առաջ չի գնում»,- ննշեց Փաշինյանը:

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանի ակնարկած անսարք «ջորին», որը նման է ՀՀ տնտեսությանն՝ առաջ չի գնում
Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այսօր Մատենադարանի խորհրդի նախագահ նշանակված Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին, ԵԼՔ խմբակցության ղեկավարը նշեց, որ Սարգսյանների ընտանիքը կարծում է, թե իրենք անփոխարինելի են եւ ոչխարաբույծի պաշտոնից մինչեւ գիտնականի պաշտոն վստահում են իրենց ընտանիքի անդամներին: Փաշինյանը նաեւ հավելեց, որ մնում է միայն Սերժ Սարգսյանի մյուս եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին վստահեն Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնը: Միաժամանակ նշեց, որ 2006 թվականից գիտությունների թեկնածու դարձած Լեւոն Սարգսյանը մինչ այդ որեւէ գիտական աշխատանք չի ներկայացրել:
Երթի ընթացքում Էդմոն Մարուքյանը կոչ էր անում բոլոր քաղաքացիներին՝ միանալ իրենց երթին, որովհետեւ Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված, ավելանում է նաեւ եկամտահարկի վճարը: Երթի ողջ ընթացքում մասնակիցները վանկարկում «ի-ջե-ցում», «ոչ գնաճին», «ոչ թալանին», «ոչ կոռուպցիային»:

Հասնելով Մաշտոցի պողոտա Նիկոլ Փաշինյանը դիմեց կանգառում սպասող քաղաքացիներին. «Սիրելի քաղաքացիներ, եթե չի գալիս ձեր ավտոբուսը, դուք ունեք այլընտրանք, միացեք մեր երթին, եւ պահանջեք Հարկային օրենսգրքի փոփոխությունը: Այն պետք է դառնա հանրային պահանջ, որպեսզի մենք կարողանանք Ազգային ժողովում իշխանություններից պահանջել փոփոխություն»:
ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչով դիմեց հանրությանը՝ հիշեցնելով, որ 2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավորներն ընտրվել են ռեյտինգային ընտրակարգով եւ նրանց առաջարկեց՝ յուրաքանչյուրը դիմի իրենց ընտրատարածքի ՀՀԿ-ական պատգամավորներին, հարց բարձրացնի, թե ինչու են «կողմ» քվեարկել Հարկային օրենսգրքի փոփոխությանը եւ պահանջի նոր օրենքի ընդունում, իսկ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրապետական մեծամասնությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այս օրենսգրքով հանրությանը պահում է գերության մեջ:
ԵԼՔ դաշինքի տպավորիչ երթն ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կարող է արձանագրել, որ ԵԼՔ դաշինքը այսօր իրականացրել է (իր ստեղծման օրից,-հեղ.) իր ամենաբազմամարդ եւ էներգետիկայով լեցուն երթը: «Եւ ուզում եմ ձեզ հավաստիացնել եւ իմ զգացողությունն ասում է, որ ԵԼՔ-ն առաջիկայում կիրականացնի նաեւ ՀՀ պատմության ամենաբազմամարդ, ամենահզոր եւ ամենավճռորոշ երթը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա կարեւոր արձանագրումներ արեց:
«Ինչու մենք քայլեցինք Երեւանի փողոցներով: Քայլեցինք՝ արձանագրելու, որ ՀՀ-ում մեկնարկել է մի փոքրիկ գործընթաց, որով արձանագրվելու է, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը թանկացմանն ասում է՝ ոչ, թալանին ասում է՝ ոչ: Հիմա պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունենալու սրանից հետո: Մեր խնդիրը այս էներգետիկան, այս ուժը, այս պահանջը... այս պահանջի սեփականատեր ու շահառու դարձնելն է ՀՀ ավելի ու ավելի շատ քաղաքացիների: Չգիտեմ, թե իշխանությունները այս երթից ինչ հետեւություններ կանեն, այս երթն իր ծավալներով սարսափելի չէ այս իշխանության համար, կարծում ենք, որ իշխանությունը պետք է մտածի Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու մասին, որով կկասեցվեն թանկացումները»:

Նա ասաց, որ փետրվարի 5-ին իրականացնելու են հաջորդ երթը, որն ունենալու է կոնկրետ նպատակ եւ պահանջ: Ըստ Փաշինյանի, եթե մինչ այդ իշխանությունը չնախաձեռնի Հարկայինի օրենսգրքի փոփոխություն, ուրեմն, ԵԼՔ-ը վերջնական տեսքի է բերում Հարկայինի օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին իր տարբերակը եւ երթով կարձանագրի իր հաջորդ քայլը եւ կպահանջի, որպեսզի ԱԺ պատգամավորների մեկ քառորդը ստորագրի այդ օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ, որպեսզի այդ գները հետողորմյա արվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT