Ծառուկյանը 13 հարկանի հյուրանոց է կառուցում. Կեմպինսկին՝ Կինոմոսկվայի դիմաց (լուսանկարներ)

Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցի վրա, շուտով վեր է խոյանալու «Կեմպինսկի» աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի երեւանյան մասնաճյուղը: Մոսկվա կինոթատրոնի դիմաց՝ նախկին Աստաֆյան համալիրի շենքի տեղում, ամիսներ առաջ մեծ թափով շինաշխատանքներ սկսվեցին: Հյուրանոցը կառուցում են Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերությունն ու «Ա.Ս.Դ.Հոթել» ՓԲԸ-ն: «Կեմպինսկի» հյուրանոցի նախագծումն իրականացվում է «Հայնախագիծ» ընկերությունում, որի տնօրեն Գրիգոր Ազիզյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել ապագա հյուրանոցի վերաբերյալ:

- Պարոն Ազիզյան, գիտենք, որ Երեւան քաղաքի Աբովյան 5/5 հասցեում կառուցվելիք հյուրանոցի նախագիծը մշակվում է «Հայնախագիծ» ընկերությունում: Մինիչ օրս ի՞նչ աշխատանքներ են կատարվել եւ ի՞նչ շինություն ենք ունենալու:

- Շուտով այնտեղ արդեն կլինի շենքի տեսքով ցուցանակը՝ երկու՝ Աբովյան փողոցի եւ Հյուսիսային պողոտայից կողմից: Անցնողներին պարզ կլինի, թե ինչ է կառուցվում: Կառուցվում է հյուրանոց, ավելի շուտ կառուցվելու է: Դեռ ընթանում են բուն նախագծման աշխատանքները: Ընդամենը զրոյական նիշի վրայի գծագրերն են պատրաստվում: Հիմա հողային աշխատանքներն են արվում: Այդտեղ կար շինություն, մի խանութ էր եւ կողքից երեք հարկ նկուղային շինություններ էին: Նախատեսվում էր կառուցել հյուրանոց, բայց պատվիրատուն փոխվեց: Նախագիծը մենք չէինք սկսել, հետո աշխատանքը պատվիրվեց «Հայնախագիծ» ընկերությանը՝ Սարդարյան Սարգսի արվեստանոցում: Շուրջ 1.5 տարի տեւեց նախագծումը, բայց այդ ընթացքում դադար եղավ:

«Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյան

- Ինչո՞վ էր պայմանավորված դադարը:

- Ըստ երեւույթին, որոշակի քաղաքական բնույթ ուներ, բայց չեմ ուզում շեշտը դնենք դրա վրա:

- Ե՞րբ սկսեցիք շարունակել աշխատանքը:

-Ամռանը նորից սկսեցինք կերպարը ստեղծել, որովհետեւ մի պահը մենք արել էինք արդեն, որը հաստատվել էր քաղաքաշինական խորհրդում: Դա անցյալ տարի էր: Երկու նախագիծ կար, առաջինը այն բարձրահարկն է, որը նախատեսվել էր 5 տարի առաջ: Երկու տարի առաջ երկրորդը նախագծվեց մեր կողմից: Դա 13 հարկանի կառույց էր, որը նորից հաստատվեց որպես էսքիզային նախագիծ: Այսինքն, պետք է մշակվեր աշխատանքային նախագիծ, որի շարունակությունը չեղավ: Երրորդ տարբերակն սկսվեց ամռանը: Սկսեցինք աշխատանքային նախագծեր անել: Հին տարբերակի վրա նորից սկսեցինք փոփոխություններ անել, որը քննարկվեց, քննարկվեց, բայց զգում էինք, որ աշխատանքներն առաջ չէին գնում՝ չնայած մեր հարաբերությունները պատվիրատուի հետ շատ նորմալ Էին: Նախագիծը որոշակիորեն կապված է նաեւ Հյուսիսային պողոտայի հետ, իսկ Հյուսիսային պողոտան ունի իր հեղինակային խումբը: Որոշ կոնսուլտացիաներ սկսեցինք Հյուսիսային պողոտայի նախագծային խմբի ղեկավարի հետ: Նրա իրավունքների մեջ էր մտնում շենքի հարկայնությունը հաստատելու որոշումը: Աշխատանքին ներգրավվեց նաեւ Նարեկ Սարգսյանի ճարտարապետական արվեստանոցը: Այս ընթացքում քննարկումներ սկսվեց պատվիրատուի հետ եւ որոշ կառուցվածքայի փոփոխություններ եղան:

Հյուրանոցի դիրքը փոքր կենտրոնում

- Պատվիրատուն ունե՞ր իր պատկերացումը, թե ինչպիսի շենք պետք է լինի այդ հատվածում:

- Նա մտավ աշխատանքային խմբի մեջ եւ սկսեցինք բարելավել ծրագիրը: Բարելավում, բարելավում ենք, սակայն պատվիրատուի դուրն իսկապես չի գալիս: Ես էլ ունեմ երկար տարիների փորձ իր հետ աշխատելու, մի քիչ դժվար էր: Ինքն ունի իր պատկերացումները, բայց իր պատկերացումները քիչ են քաղաքի համար: Այսինքն, մենք այնպես պետք է անենք, որ բուն ճարտարապետական պատկերացումները որոշ առումներով համընկնեն իր պատկերացումներին: Բնականաբար, երբ որ մենք խոսում ենք Շառլ Ազնավուրի հրապարակի մասին, մտածում ենք, որ գոյությում ունեցող կերպարը պետք է պահպանենք: Երկու նախագծերն էլ դրա մասին էին մտածում, բայց մի քիչ տարբեր տեսանկյունից էին մոտենում պահպանմանը, բայց երկուսի նպատակն էլ բուն կերպարի պահպանումն էր՝ կողքի շենքերի, նրանց բարձրությունների, ետեւի բարձրությունների եւ այլն: Այստեղ Նարեկ Սարգսյանն առաջարկեց երկու-երեք այլ մոտեցումներ: Սկսեցինք այդ մոտեցումների վրա աշխատել եւ եկանք վերջնական տարբերակի: Էսքիզային տարբերակը պրակտիկորեն պատրաստ է: Դրա հիման վրա քննարկում է եղել քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական մասի հետ, դիտողություններն ընդունվեցին, եւ մենք այսօր բուն աշխատանքային գծագրերն անում ենք համապատասխան այդ նախագծի:

Հյուրաոցի ճակատային հատվածը՝ Աբովյան փողոցից

- Պատվիրատուն համաձայնվե՞լ է առաջարկված տարբերակի հետ:

- Այո:

- Ինչպիսի՞ շենք է լինելու, ի՞նչ բարձրության, հարակից ի՞նչ շինություններ են լինելու:

- Լինելու է «Կեմպինսկի» հյուրանոց: Այսինքն, կառավարումը «Կեմպինսկի» բրենդի կողմից է լինելու: Հյուրանոցն ունենալու է բարձրահարկ, նկուղային մասեր, կայանտեղիներ, մոտ 155 համար, ունենալու է նաեւ ապարտամենտ, բնակելի մաս, բայց դեռ որոշված չի կառավարումը ում կողմից կլինի: Ստորգետնյա ավտոկայանատեղի, բայց ասեմ, որ հյուրանոցների համար չի պահանջվում: Այդուհանդերձ 60 մեքենայի համար առաջին հարկում լինելու է ավտոկայանատեղի: Լինելու է սպա կենտրոն, լողավազան: Երբ մենք որեւէ հյուրանոցային բրենդի անուն ենք տալիս եւ ասում, որ այդ բրենդի համար ենք նախագծում, ամեն մի պայման պետք է համապատասխանի իրենց չափանիշներին, հակառակ դեպքում այդ բրենդը չի գա կառավարի:

Հյուրանոցի տեսքը՝ Հյուսիսային պողոտայի կողմից

- Բարձրությունը հարակից շենքերի հետ ինչպե՞ս եք գնահատում:

- Բարձր է լինելու, բայց համահունչ է կողքի շենքերի հետ: Հետեւում «Իբիս» հյուրանոցն է: Այդ մասով գալիս եւ հավասարվում է «Իբիս»-ին, կարող է մի հարկ բարձր լինի: Երբ գալիս է «Ստանիսլավսկու» անվան թատրոնի կողմը, հյուրանոցը թատրոնի աշտարակի նման աշտարակ է ունենալու, որը մոտավորապես 16 հարկանի է դառնում:

- Շինարարական աշխատանքները ե՞րբ կսկսեն: Նկատի ունեմ հիմնական կառուցապատումը:

- Մինչեւ մենք չտանք նախագիծը, չեն կարող: Մինչեւ այս ամսվա վերջ մենք կտանք զրոյականի նախագիծը՝ մինչեւ փողոց բոլոր կոնստրուկցիաները: Իրենք ներքեւով կգան եւ կհավասարվեն փողոցին: Տեսե՞լ եք ինչ ահռելի փոս է այնտեղ: Երբ այդ փոսը մի քանի ամսում կլցնեն, կհավասարեցնեն փողոցին, կսկսվի բարձրանալ: Նախագիծն այդ ժամանակ պատրաստ կլինի:

Հյուրանոցի էսքիզը

- Ձեզ հետ քննարկվե՞լ են կառուցապատման ժամկետները:

-Իրենք միտք ունեն օր առաջ անել: Ուզում են շենքի կմախքն ունենալ մինչև այս տարվա վերջ: Ես խիստ կասկածում եմ, որ կհասցնեն, բայց իրենք ասում են, որ կհասցնեն:

- Շտապեցրե՞լ են էսքիզի պատրաստման ժամանակ:

- Չէ: Ուղղակի, եթե պետք է արագ անել, ապա պետք է այդպես անել, որովհետեւ ժամանակը փող է: Դա նյութածախս է, բանվորների զբաղվածություն է, բայց դա նշանակում է 24 ժամ աշխատել: Եթե դուք այդ հատվածի վրա նայեք, այնտեղ 24 ժամ աշխատելը բարդ երեւույթ է, քանի որ հյուրանոց կա տարածքում եւ այլն: Դա կբերի նրան, որ իրենք 24 ժամ չեն աշխատի եւ երկար ձգվի, բայց դա իմ կարծիքն է:

Շինհրապարակն այսօր

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12835 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս