Երևան
12 °C
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի համապատասխան հրամանով հաստատվել են 2018 թվականի դրսեկության ձեւով (էքսետեռն) ավարտական քննությունների անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը: Այս տարբերակով քննություն հանձնելու իրավունք ունեն այն երեխաները, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել հանրակրթությունից, բայց ցանկանում են ավարտական վկայական ստանալ:
Այս տարվա բոլոր քննաշրջաններում դրսեկության ձեւով ավարտական քննություններանցկացնելու իրավունքը վերապահվել է Երեւանի համար 112 դպրոցին: Այդ նպատակի համար յուրաքանչյուր տարի ընտրվում է որեւէ դպրոց եւ քննություն հանձնողները վկայական են ստանում տվյալ ուսումնական հաստատությունից:
Նախարարի վերոնշյալ հրամանի համաձայն, քննություններն անցկացվելու են փետրվարի 15-ից մինչեւ մարտի 15-ը ներառյալ:
Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2018 թվականի փետրվար-մարտ քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» եւ «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ ռուսերեն) առարկաների քննությունները հանձնում են գրավոր: «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները հանձնում են բանավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայի քննության անցկացման եղանակը նորմատիվների հանձնումն է:
Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2018 թվականի փետրվար-մարտ քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», եւ «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ ռուսերեն) առարկաների քննությունները հանձնում են գրավոր: «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն» եւ «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները հանձնում են բանավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայի քննության անցկացման եղանակը նորմատիվների հանձնումն է:


Էքստեռն ավարտական քննութունները տարեկան կազմակերպվում են երեք անգամ: Մեկ անգամ էլ անցկացվում են էքստեռն փոխադրական քննություններ: Վերջիններին մասնակցում են այն երեխաները, որոնք ցանկանում են փոխադրվել ավելի բարձր դասարան: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից տեղեկացանք, որ այս տարի փոխադրական էքստեռն քննություններին մասնակցելու համար դիմել է 35 սովորող: Նախորդ տարի այդ թիվը եղել է 44: Ինչ վերաբերում է ավարտական քննություն հանձնողներին, Արշակյանը խորհուրդ տվեց դա պարզել համապասխան դպրոցներից:
Համար 112 դպրոցից մեզ չհաջողվեց տեղեկություն ստանալ քննություն հանձնելու համար դիմողների քանակի վերաբերյալ: Իսկ համար 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը, որի ղեկավարած հաստատությունում անցկացվել են նախորդ մի քանի էքստեռն քննությունները, ասաց, որ տարեկան քննություն է հանձնում մոտ 150 դրսեկ: Նրանց գրեթե կեսն առաջին անգամ դիմողներ են, մյուս կեսը կազմում են այն դրսեկները, որոնք նախորդ փուլերին հաջողություն չեն ունեցել:
Ռուզաննա Կոստանյանը, պատասխանելով կրթությունից դուրս մնալու հիմնական պատճառների մասին մեր հարցին, ասաց, որ կան մարդիկ, որոնք առողջական խնդիներ են ունեցել, կամ գտնվել են արտերկրում, դպրոցում հանձնած քննությունների ժամանակ անբավարար գնահատական են ստացել եւ այլն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT