Երևան
12 °C
2017 թվականի հոկտեմբերին Երեւանի քաղաքապետարանը Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին է փոխանցել «Կանազ» մշակույթի կենտրոնը: Այս կապակցությամբ Երկիր ծիրանին հաղորդագրություն էր տարածել, նշելով. «Հերթական նվերը գավառական վերնախավի արյունոտ և կեղտոտ ձեռքերից` ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին»: Երկիր ծիրանին «Կանազ»-ի մշակութային կենտրոնի տրամադրումը Թոխատյանին՝ որակել էր ևս մեկ հոյակապ կոռուպցիոն գործարք:
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է հիմնադրամի տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ, որը որոշակիորեն մանրամասնել է մշակույթի կենտրոնի հետ կապված մոտակա ծրագրերը, իրականացված աշխատանքներն ու ընթացքը: Թոխատյանն անդրադարձավ նաև իր հասցեին հնչեցրած որոշ հայտարարությունների:
Թոխատյանը նաև նշեց, որ փետրվարին 25–ին ընկերների՝ Հարութ Փամբուկյանի, Սերժ Թանկյանի, Վահե Պերպերյանի և այլոց հետ մեծ համերգային ծրագրով հանդես են գալու Միացյալ նահանգներում, իսկ համերգի ողջ հասույթը տրամադրվելու է «Կանազ» մշակույթի կենտրոնի վերանորոգմանը:
- Պարոն Թոխատյան, 2017 թվականի հոկտեմբերից «Կանազ» մշակութային կենտրոնը ձեզ են տրամադրել: Շենքն արդեն շահագործվու՞մ է, ակտիվ գործունեություն ծավալու՞մ եք, ի՞նչ ծրագրեր եք իրականցրել այս ընթացքում:
-Այժմ «Կանազ» մշակութային կենտրոնում կատարվում են նախագծային աշխատանքներ, որովհետև այնտեղ ավերակ է տիրում: Մոտավորապես մեկ տարուց ավել կպահանջվի, որ ամեն ինչ վերականգնվի և դարձվի էն, ինչ ես եմ ուզում: Դուք հիմա չեք պատկերացնի շենքի վիճակը, նախ, այն չի ջեռուցվում, որևէ բան հիմա անել այնտեղ անհնար է: Գարուն կգա, գոնե մի քիչ կտաքանա, այնտեղ արդեն փորձեր կլինեն: Մանկական խմբակը կսկսի իր առաջին քայլերը, մինչև պատրաստ կլինեն բեմերը:
- Հարցազրույցներից մեկում ասել էիք, որ 99 տարով եք դիմել՝ շենքը վարձակալելու համար, որովհետեւ դա մաքսիմալ ժամկետն է. այն ծրագիրը, որը ներկայացրել եք եւ ուզում եք կյանքի կոչել, անհրաժեշտ է երկար ժամանակ ու բավականին մեծ ներդրումներ: Ի՞նչ ծրագրի մասին է խոսքը, ի՞նչ եք նախատեսել իրականացնել:
- Ուզում եմ, որպեսզի այնտեղ լինի թատերական դպրոց, դպրոց՝ շատ լայն իմաստով, որովհետև երեք տարիքային կատեգոիրա է լինելու՝ 4-ից մինչև 8,9 տարեկան երեխաներ, 10-15 տարեկաններ և դրանից բարձր: Երեխաները սովորելու են տարբեր թատերական մասնագիտություններ, սկսած դերասանի վարպետությունից վերջացրած ձայնից, ինտոնացիայից: Դերասանը պետք է փոքրուց բեմական շարժում իմանա, պարել, նկարել, խեցեգործություն և այլն: Ես չգիտեմ՝ վաղը այդ երեխաներից ինչ-որ մեկը կընտրի դերասանի մասնագիտությունը, թե՝ ոչ, բայց կլինի կիրթ և բազմակողմանի մարդ:
- Շենքը մնում է պետական, և դուք վարձավճար ե՞ք տալիս, թե՞ անվարձահատույց է:
- Դա անվարձահատույց է, չէ՞ որ այնտեղ ես ծախսեր եմ կատարում: Վարձի դիմաց կատարում եմ ծախսեր, ինչպես որ ընդունված է անվարձահատույց շենքեր վերցնելու դեպքում: Փետրվարին 25–ին ընկերներիս օգնությամբ Միացյալ նահանգներում մեծ համերգային ծրագրով հանդես կգանք, որին կմասնակցեն այնտեղ գտնվող ինձ մտերիմ դերասաննները, երգիչները, կլինի Հարութ Փամբուկյանը, Սերժը Թանկյանը, Վահե Պերպերյանը: Համերգի ամբողջ հասույթը բերելու եմ շենքի ծախսերն իրականացնելու համար:
- Զարուհի Փոստանջյանը հայտարարություն էր արել, որ «Կանազ» մշակույթի պալատը 99 տարով ձեզ են տվել` լռելու և իշխանություններին ծառայելու համար:
- Եթե ես իշխանություններին ծառայություն մատուցեի, ինձ պաշտոն կտային, կտային որևէ հնարավորություն մեծ գումարներ վաստակելու, կտային վերանորոգված, լավ վիճակում գտնվող թատրոնի շենք, ոչ թե քանդված: Ո՞րն է իմ ծառայությունը իշխանություններին, կխնդրեի՝ գոնե մեկ օրինակ բերեիք: Եթե ես այնտեղ փորձեի կառուցել հանրախանութ, բենզալցակայն կամ բիզնեսի հետ առնչվող որևէ բան, այդ դեպքում քննադատությունը կարող է ընդունեի: Սարքում եմ մշակութային կենտրոն, որի ներդրումային ծրագիրը մոտավորապես մեկ միլիոն դոլար է, դուք համարում եք, որ դա լավությու՞ն է ինձ: Նման քննադատություններին շատ սառն եմ վերաբերվում: Որպես 60 տարեկան մարդ, ես կարող եմ դրա մասին խոսել և ասել, որ առաջին անգամ Երևանում կլինի մի շենք, որը «օբյեկտ» չի դառնա, այլ կդառնա մշակութային կենտրոն հատուկ երեխաների համար: Կենտրոնը ինձ համար եկամտաբեր չի կարող լինել:
- Բայց չէ՞ որ կենտրոնը վճարովի է լինելու, երեխաներն այնտեղ անվճար չեն սովորելու:
- Մեկ միլիոն դոլար է ծախսվելու, որքան էլ վճարովի լինեն դասերը և այլն, միևնույն է, մանկական մշակութային կենտրոնը և դպրոցը չեն կարող այդ գումարը վերադարձնել: Իսկ թե ինչի են ինձ տրամադրել, ես չգիտեմ, ես եմ դիմել, ինձ են տրամադրել, ուրիշը դիմեր, գուցե իրեն տրամադրեին: Երևի թե տարիների իմ փորձը և արածս աշխատանքը թույլ են տվել ինձ դիմել նման հարցով, որովհետև մանկական թատրոն ունենալը իմ երազանքն էր: Չէր ստացվում, որովհետև տեղ չկար:
Աղունիկ Հովհաննիսյան
Հարցազրույցը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվաի 25-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT