Ոստիկանները դաժանորեն ծեծել են. ՄԻԵԴ-ը Հայկ Կյուրեղյանի գործով դիմել է ՀՀ կառավարությանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Հայկ Կյուրեղյանի անունից ներկայացված գանգատը: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է փաստաբան Վահե Գրիգորյանը:

Նա կարծում է, Հայկ Կյուրեղյանի գործին հետեւողներից քչերը գիտեն այս դեպքի մասին, առավել եւս դրա մանրամասները: «Հայկը նույնպես 3,5 տարի այս մանրամասները չի հրապարակել: Իր փաստաբաններից բացի, միայն շատ սահմանափակ շրջանակով մարդկանց են հայտնի եղել դրանք: Հայկը չէր ցանկացել հրապարակել իր այս գործի եւ իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մանրամասները, որովհետեւ կարծում էր եւ հիմա էլ է կարծում, որ այն լրացուցիչ հանրային ուշադրություն է գրավելու, որը պետք էր իր կարծիքով այլ՝ ավելի կարեւոր խնդիրների լուծման վրա կենտրոնացնել: Բայց, քանի որի ՄԻԵԴ-ն արդեն հրապարակել է սույն գործի հիմքում եղած փաստերի շարադրանքը, սա ես հակիրճ կշարադրեմ, այստեղ մնալու համար, քանի որ սրան դեռ անդրադառնալու առիթներ շատ են լինելու եւ միայն ՄԻԵԴ վճռով էլ այս պատմությունը չի ավարտվելու»,- նշում է Գրիգորյանն ու շարադրում:

«Հայկ Կյուրեղյանի փաստաբանները, ավելի ճիշտ՝ Փաստաբանները (մի փոքր կասեմ, ինչու հենց այսպես), այս գործի փաստերի մասին տեղեկությունները՝ դրանց հիման վրա մանրամասն իրավական վերլուծություններով եւ կից դատավարական ապացույցներով հետեւողականորեն ներկայացված են եղել իրավապահ բոլոր վերաբերելի եւ իրավասու ատյաններին՝ ոստիկանություն, քննչական մարմիններ (ՀՔԾ եւ ՔԿ):

Վերջիններիս որոշումները հետեւողականորեն բողոքարկվել են դատախազներին, վերջիններիս որոշումներն էլ՝ եռաստիճան դատական համակարգի բոլոր ատյաններին: Բնականաբար՝ բացարձակապես անարդյունք:

Ի սկզբանե ասեմ, որ սա ՄԻԵԴ-ում ներկայումս գտնվող այն գործը չէ, որը վերաբերում է Հայկ Կյուրեղյանի նկատմամբ դատավարական նվազագույն երաշխիքների խախտումներով տեղի ունեցած դատավարության ընթացակարգային արդարության եւ արդյունքի վիճարկմանը: Այդ մասին քիչ հետո կասեմ: Սա այլ գործ է, որի դեպքերը մինչ այդ են տեղի ունեցել:

ՓԱՍՏԵՐԸ

Հայկը, համոզված լինելով, որ Շանթ Հարությունյանի եւ մյուսների վերաբերյալ քննվող գործով դատավարությունը նպատակաուղղված հաշվեհարդար է ամբաստանյալների նկատմամբ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ` 12/06/2014թ.-ին՝ ժամը 11-ի սահմաններում, նույն դատարանի դիմաց բարձրացել է կայանած ավտոմեքենաներից վրա եւ օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել տարբեր ուղղություններով, որից անմիջապես հետո ոստիկանների կողմից ձերբակալվել, ձեռնաշղթանելով կալանվել, ապա բերման է ենթարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին:

Ձերբակալման վայրից մինչ ոստիկանության Կենտրոնականի բաժին հասնելու ողջ ընթացքում, ոստիկանության ավտոմեքենայում գտնվող վարորդից բացի, մյուս բոլոր ոստիկանները ձեռնաշղթաները ձեռքերին գտնվող Հայկին հայհոյելով դաժանորեն ծեծի են ենթարկել՝ պատճառելով տարբեր աստիճանի եւ բնույթի մարմնական վնասվածքներ:

Այնուհետեւ, հասնելով ոստիկանության բաժին, դրա վարչական շենքի աշխատասենյակներից մեկում Հայկին մեկուսացրել են խոշտանգումներով ուղեկցած ոստիկաններից երկուսը եւ նրանց միացած այլ ոստիկանների հետ խմբով շարունակել են դաժանորեն ծեծել, հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածների:

Սրանից հետո ոստիկանները Հայկին, բառացիորեն ձեռքերի վրա պահած, տեղափոխել են նույն բաժնի վարչական շենքի մեկ այլ աշխատասենյակ, որտեղ Հայկին սկսել են ծեծել իրենց «մարտական ընկերներին» օգնության հասած ոստիկանության այլ աշխատակիցներ: Ավելի մանրամասներ այս հրապարակման նյութը չերկարացնելու նպատակով չեմ դնի այստեղ:

Ավելորդ է ասել, թե ինչպես են նման դեպքերը կոծկվում եւ հետքերը աննկատ վերանում: Հետք ասելով նկատի ունեմ, թե մարմնական վնասվածքի, թե դրա մասին իրավական նշանակություն ունեցող արձանագրումների: Բայց դա, պետք է իմանալ, որ հեշտ գործ չէ, երբ գործում կա փաստաբան: Եւ ես նկատի ունեմ՝ Փաստաբան:

Հայկի մարմնի վրա եղած վնասվածքները ամբողջությամբ անտեսել ի վիճակի չեն եղել կամ էլ՝ չեն համարձակվել չնկատել նույնիսկ ոստիկանական ենթակայության տակ գտվող պաշտոնյաները: Դրանց, առնվազն մի մասն արձանագրվել է եւ համապատասխան հաղորդումներ եւ բողոքներ են ներկայացվել:

Ինչպես արդեն նշեցի, խոշտանգումների կիրառմանն առնչակից ավելի քան 10 ոստիկանի եւ դրանց ղեկավարների վերաբերյալ հաղորդումների հիման վրա մի քանի քննիչների եւ նրանց պետերի մասնակցությամբ քննված քրեական գործերում առվազն երկու-երեք դատախազ որեւէ տարօրինակ բան չի նկատել, ինչպես եւ առնվազն մի քանի դատավոր առաջին եւ վերաքննիչ ատյաններում եւ մոտ մեկ տասնյակ էլ՝ Հայաստանի վերին դատական ատյանում:

Ու այս բոլորը միասին ի վիճակի չեն եղել հետեւյալ հարցին տալ որեւէ հիմնավոր եւ պատճառաբանված պատասխան, որպեսզի նույն հարցը իրենց բոլորին միաժամանակ չտրվի միջազգային դատարանի կողմից.

«Արդյո՞ք դիմողը ենթարկվել է արգելված վերաբերմունքի Կենտրոնի ոստիկանություն տեղափոխվելու ընթացքում եւ այնտեղ հասնելիս` հակառակ Կոնվենցիայի 3 հոդվածի (Խոշտանգման արգելք) պահանջի»:

ՀԳ 1. Ես այլ մեկնաբանություն այս պահին չեմ ցանկանում հնչեցնել: Վճռից հետո, հավանաբար իրավունքների խախտումների մասին ՄԻԵԴ մանրամասն վելուծությունից հետո: Ու, քանի որ գրեցի այս գործում հիշատակեցի Փաստաբանների մասին, ապա ավարտեմ միտքս. Լուսինե Սահակյան եւ Երվանդ Վարոսյան, շնորհավորում եմ:

ՀԳ 2. Ասացի, վերեւում, որ սա Հայկի դատապարտման գործը չի: Բայց դա չի նշանակում, որ դա անհետեւանք մնաց: Տեղեկացնեմ, որ Հայկի նկատմամբ արդար դատաքննության իրավունքի խախտումների, մասնավորապես՝ (1) նրա քրեական գործով դատաքննության ընթացքում կողմերի հավասարության սկզբունքի, (2) իր կամ իր ընտրությամբ պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքի, (3) իր գործով անաչառ դատարանի իրավունքի, (4) իր դեմ ցուցմունք տված անձանց հարցաքննելու իրավունքի եւ (5) կարծիքի (ոչ դրա արտահայտման) իրավունքի խախտումների վերաբերյալ Մուշեղ Շուշանյանի ներկայացրած մեկ այլ դիմումի ընթացքից էլ, հուսով եմ մոտ ժամանակներս կրկին լուր կունենաք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3966 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը