Նոր Արեշում ածխաթթու գազի հոտից վատացել է նաեւ սպանված ոստիկանի երեքամյա որդին

Լուսանկարում՝ Նոր Արեշի 22-րդ փողոցը եւ բնակչուհի Գերիկ Գալստյանը

«Երեկոյան ժամը 6-7-ի սահմաններում գազի հոտ զգացինք: Լույսերը, էլեկտրական սարքերը անջատեցինք՝ վախենալով, որ գազի արտահոսք կա: Հետո, որ բաղնիքի դուռը բացեցինք, այդ հոտը խփեց, ու մոտս գլխացավ, սրտխառնոց սկսվեց: Ինքնազգացողությունս վատացավ, պառկեցի: Մածուն խմեցի, նանայի հյութ բացեցի, խմեցի, որ մի քիչ սրտխառնոցս դադարեց: Դրանից հետո հարեւանները բոլորը դուրս եկան. չորս ընտանիք ենք բակում: Մեկը մյուսից հետաքրքրվում էին՝ իրենց տա՞նն էլ գազի հոտ կա: Ահավոր հոտ էր: Այդպիսի հոտ չէր եղել: Մինչեւ հիմա աչքերս մրմռում են: «Զոբ» էլ ունեմ, խեղդվում եմ, հոտերի նկատմամբ շատ զգայուն եմ: Գումարած՝ էդ ապրումները, թե երեխաներին ինչպես պաշտպանենք, որ կողմ տանենք: Ձմեռ է, դուրս տանել չէինք կարող: Բացի այդ, փողոցից էլ էր գալիս էդ հոտը: Սենյակի մուտքերը շորերով հնարավորինս փակել էինք, էն կողմի դուռն ու լուսամուտները բացել, որ օդը մաքրվի»:

Այսօր մեզ հետ զրույցում պատմեց Երեւանի Նոր Արեշ թաղամասի 22-րդ փողոցի բնակիչներից մեկը՝ Գերիկ Գալուստյանը՝ նկարագրելով նախորդ երեկոյան իրենց եւ փողոցի մյուս տներում սանհանգույցներից տարածված արտառոց հոտի պատճառով ստեղծած իրավիճակը:

Բնակիչներն ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 911: Արձագանքը չէր ուշացել: «Շատ լավ աշխատեցին մարդիկ, իրոք գոհ ենք: Գիշերը մինչեւ երկուսը-երեքը ջուրը բերեցին, մաքրեցին «կանալիզացիաները»,- ասաց տիկին Գերիկը:

Տարածքում վատացել է բնակիչներից մի քանիսի ինքնազգացողությունը, այդ թվում՝ երեխաների: Այստեղ մեզ պատմեցին, որ երեխաներից մեկը «Սասնա ծռերի» կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի երեքամյա որդին է: Նրա ընտանիքի հետ զրուցել մեզ չհաջողվեց:

Բնակիչներն ասացին, որ ոչ ոք չի դիմել բժշկական կենտրոն: «Հիվանդանոց ինչ դիմես: Հիվանդանոցում փող պիտի տաս, որ քեզ մի օգնություն ցույց տան: Իսկ մենք ամեն ինչը գիտենք, բժիշկներից էլ լավ ամեն ինչը անում ենք»,- արձագանքեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է հոտի առաջացման պատճառների մասին վարկածներին, բնակիչներից մեկը դա համեմատում էր Նաիրիտ գործարանի տարածքում նախկինում զգացած հոտի հետ՝ ակնարկելով գործարանի հետ հնարավոր կապը, մյուսները նշում էին, որ զգացածը նման էր ոչ այն է ներկի, ոչ այն է գազի կամ վառած ռետինի հոտի: Այս դեպքում էլ ենթադրվում էր, որ ինչ-որ մեկը հեղուկ գազի բալոն է լվացել եւ լցրել կոյուղի:

Տեղի ունեցածի պատճառի վերաբերյալ պաշտոնական եզրակացություն չկա: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, պատասխանելով այդ մասին մեր հարցմանը, ասացին, որ չեն կարող ասել, թե ածխաթթու գազն ինչպես էր հայտնվել կոյուղում: Դիտակմանը, թե խնդրի աղբյուրը չպարզելու դեպքում այն կարող է պարբերաբար կրկնվել, նախարարությունից արձագանքեցին.

«Այս պահին ոչ ոք չի կարող պատճառն ասել, գուցե ինչ-որ մեկը թափոնը պարզապես լցրել է կոյուղու մեջ: Դա ֆիզիկապես անհնար է պարզել: Պարզապես 911-ը իր հսկողության տակ է պահում իրավիճակը եւ օպերատիվ կապի մեջ է բնակիչների հետ: Կրկնվելու դեպքում արագ կարձագանքենք»:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունվարի 23-ին՝ ժամը 21:26-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող տներում զգացվում է տարօրինակ խեղդող հոտ, որի պատճառով բնակիչների ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր ժամանած մասնագետները պարզել են, որ օդում առկա է ածխաթթու գազի բարձր քանակություն: Փրկարարները բացել են տներին հարակից դիտահորերը, որտեղ նույնպես հայտնաբերվել է ածխաթթու գազի բարձր քանակություն, այնուհետեւ իրականացվել է դիտահորերի լվացում: Բնակիչներին առաջարկվել է աշխատանքների իրականացման ընթացքում ջրի առատ հոսք տալ հոսակներ եւ դրանք ծածկել խոնավ շորով: Ժամը 01:13-ին տներում կրկին իրականացվել է քիմիական նյութերի առկայության եւ բաղադրության որոշում. օդում ածխաթթու գազի պարունակությունը եղել է նորմայի սահմաններում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5316 դիտում

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև