Ալիեւը նոր զենք ձեռք բերելու մասին հայտարարություններով փորձում է մեզ վախեցնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում խոսել էր Ռուսաստանի հետ նոր սպառազինությունների պայմանագրերի կնքման շուրջ բանակցությունների մասին։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Minval.az-ը։ Ալիեւը, մասնավորապես՝ նշել էր հետեւյալը․ «Մենք բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ նոր ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված։ Ոչ մի խոչընդոտ այս ուղղությամբ ես չեմ տեսնում»։ Ալիեւն այս հայտարարությունն արեց օրեր առաջ Ռուսաստանից մատակարարված զինտեխնիկայի հերթական խմբաքանակը ցուցադրելու ֆոնին։

Արդյո՞ք Ալիեւի այս հայտարարությունը լուրջ հիմք ունի․ տվյալ հարցի շուրջ զրուցեցինք «Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։ Վերջինիս համոզմամբ՝ Ալիեւի այս հայտարարությունն ունի զուտ քարոզչական նպատակ։ «Իրենք շատ լավ գիտեն, որ Ռուսաստանի հետ իրենց ցանկացած կոնտակտ, առավել եւս ինչ-որ սպառազինությունների մատակարարում մեր մոտ շատ ուժեղ ջղաձգումներ է առաջացնում։ Սա ուղղակի քարոզչական սյուժե է, որի թիրախային լսարանը Հայաստանի բնակչությունն է, ու մենք օգնում ենք Ադրբեջանին, Ալիեւի ռեժիմին, որ այդ քարոզչական ուղերձները տեղ հասնեն»,- ասաց փորձագետը։ Ըստ Կարեն Վրթանեսյանի՝ Ալիեւի վերջին հայտարարությունը հիմքեր կարող է ունենալ, բայց իրական նպատակը մեր մեջ պարտվողական տրամադրությունների ստեղծումն է։

Ռուսաստանի համար Ադրբեջանը զենքի կարեւոր շուկա է, որից նա չի էլ պատրաստվում հրաժարվել, Ադրբեջանն էլ այս փաստը օգտագործում է սեփական քարոզչության ու մեր հասարակությունը բարոյալքելու համար: «Ռուսաստանի հետ համագործակցության ամեն առիթ Ադրբեջանը տասնապատիկ ուռճացնում է»,- ասում է Կարեն Վրթանեսյանը եւ միաժամանակ նշում․ «Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք ռուսների առաջ զենքի մատակարարման հարցը չպիտի դնենք։ Մենք անընդհատ հնարավոր բոլոր լծակներով Ռուսաստանին մեր դիրքորոշումը պետք է հայտնենք ու փորձենք այնպես անել, որ Ռուսաստանը այդ զենքը Ադրբեջանին չմատակարարի»։

Խոսելով հունվարի 19-ին Ռուսաստանից Ադրբեջան մատակարարված նոր զինտեխնիկայի մասին՝ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ այս դեպքում եւս Բաքուն գործի է դրել իր քարոզչամեքենան։ «Օրինակ՝ 20 հատ БТР-82 զրահապատ փոխադրիչները ստանալուց հետո մեծ աղմուկ հանեցին, իբր թե դա շատ կարեւոր զենք է եւ ապրիլյան կռիվների ժամանակ արդյունավետ օգտագործվել է։ Իրականում զրահափոխադրիչը նույն բանն է, ինչ համեմատաբար պաշտպանված բեռնատար մեքենան»,- մեզ հետ զրույցում ասաց փորձագետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4108 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը