Եթե կան մարդիկ, որ դեմ են Նժդեհի արձանին, շտապ պետք է նրանց արյունը ստուգել․ Խաչիկ Ասրյան

ՌԴ պետական Դումայում անցյալ շաբաթ կայացել է կլոր սեղան-քննարկում «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով։ 

Միջոցառմանը խոսվել է նաեւ ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի ստորագրահավաքի մասին, հավաքվել է 200 000 ստորագրություն։ Միջոցառման մասնակիցները մատնանշել են, որ դրանում կա նաեւ Երեւանում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման հատուկ պահանջ։

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար ՀՀԿ-ական, «Հայոց արծիվներ» հ/կ նախագահ Խաչիկ Ասրյանն այս հարցի շուրջ պատասխանեց մեր հարցերին։ 

- Պարոն Ասրյան, ՌԴ ՊետԴումայում անցյալ շաբաթ կայացել է կլոր սեղան-քննարկում՝ «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով, եւ այնտեղ շեշտվել է, որ Հայաստանում կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ։ Արդեն 200 հազար ստորագրություն է հավաքվել. միջոցառման մասնակիցները մատնանշել են Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի հանման հատուկ պահանջ։ Ի՞նչ եք պատրաստվում հիմա անել։

- Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի ազգային հերոսն է, եւ ով ինչ ասում է, ինձ համար զրո արժեք ունի։ Գարեգին Նժդեհի արձանը պիտի լինի մայրաքաղաք Երեւանում, եւ վերջ։

- Սա արդյո՞ք ուղղված չէ ՀՀԿ-ի դեմ։

- Իհարկե՝ ոչ, ավելի քան վստահ եմ, որ այդ ստորագրություններ հավաքողները չեն ներկայացնում զուտ ՌԴ-ի պետական շահը՝ ազգային շահը։ Գուցե օտար պետությունների կողմից ներմուծված ՀԿ-ներ են, օտար ուժերի կողմից ֆինանսավորվող հասարակական շարժումներ են, որոնք ընդամենը հայտնում են իրենց մասնավոր՝ անձնական կարծիքը։

- Կարծո՞ւմ եք, որ ֆինանսավորված մարդիկ են։

- Այո, բնականաբար, Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի Ազգային հերոսների շարքին դասվող մեծանուն հայ է։

- Պարոն Ասրյան, քննարկումների մասնակից Սերգեյ Մարկովը ՌԴ գործող իշխանական կուսակցության՝ «Единая Россия»-ի անդամ է։

- Կրկնում եմ, որ կազմակերպիչների գործունեությունը զուտ անձնական բնույթ է կրում եւ վերջ։

- Այսինքն՝ դա անհատի՞ խոսք է, այլ ոչ թե «Единая Россия» կուսակցության։

- Իհարկե, բացառվում է, որ դա բխում է ՌԴ պետական քաղաքականության շահից, այդ թվում նաեւ՝ իշխանությունը ներկայացնող «Единая Россия»-ի շահից։ Սա մասնավոր անձնական գործընթաց է, եւ վերջ։

- Իսկ կարո՞ղ է Հայաստանում այնպես լինել, որ ՀՀԿ-ականն իր առանձին կարծիքը արտահայտի կուսակցությունից զատ։

- Չգիտեմ, նման մարդիկ կարող են լինել, անձամբ ինքս բացառում եմ, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող որեւէ ներկայացուցիչ իր անձնական կարծիքը դեմ արտահայտի Գարեգին Նժդեհի՝ այդ սուրբ արձանի մասին։ Գարեգին Նժդեհը թուրք ոսոխների դեմ Լեռնահայաստանի հերոսամարտում հաղթանակած մեծանուն զորավար է, ազգային հերոս, եւ եթե Հայաստանում կան հայեր, ովքեր դեմ են մայրաքաղաք Երեւանում Նժդեհի արձանի լինելիությանը, ուրեմն շտապ պետք է այդ մարդկանց արյունը ստուգել։

Այս թեմայի շուրջ մեր հարցերին պատասխանել էր նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը։

                                                                                                        Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
117381 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի