Ադրբեջանին նույնիսկ «ռագադկա» չի կարելի վաճառել. Դավիթ Բաբայան

Որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Ուկրաինայից 50 միավոր РК-2С և РК-2ОФ տեսակի կառավարվող հակատանկային հրթիռ է գնել: Սրանից մի քանի օր հետո էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ Ռուսաստանից Բաքվի նավահանգիստ է հասցվել ժամանակակից զինտեխնիկայի խոշոր խմբաքանակ ու ռազմամթերք: Հայտարարության մեջ նվում է, որ նույն տեխնիկան հաջողությամբ կիրառվել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների ժամանակ՝ 2016-ի ապրիլին:

«Մեծ քանակությամբ կենդանի ուժի, տեխնիկայի ու այլ միջոցների ոչնչացումը մեր կողմից այս նույն զինատեսակներով արդեն իսկ 2016-ին ապացուցել են իրենց արդյունավետությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Ուկրաինայի՝ Ադրբեջանին զենք վաճառելու քայլի վերաբերյալ ասել էր, որ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը նշանակում է՝ սատարել ահաբեկչությանը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ իսկ ի՞նչ է նշանակում Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը, այն դեպքում, երբ վերջինս այդ զենքն օգտագործում է մեր դեմ, Դավիթ Բաբայանը պատասխանեց.

«Մենք բազմիցս հայտարարել ենք՝ ո՛չ միայն Ուկրաինայի կապակցությամբ, այլ շատ ուրիշ երկրների, որ, ընդհանրապես, Ադրբեջանին նույնիսկ «ռագադկա» չի կարելի վաճառել: Որովհետեւ Ադրբեջանն ինքը ումից էլ զենք է գնում, այդ զենքն օգտագործում է նույն այդ երկրների դեմ, չհաշված այն, որ կարող է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Ադրբեջանի քաղաքացիներից մոտ հազար հոգի՝ պաշտոնապես, կռվում է Իսլամական պետության շարքերում: Իսկ եթե ավելի խորը հետազոտություն իրականացվի, կարող է երեք հազար հոգի ընդգրկված լինեն այդ ահաբեկչական կառույցի մեջ: Նրանց մեծամասնությունն ադրբեջանական բանակի զինծառայող է: Ու՞մ դեմ են կռվում. կռվում են քաղաքակիրթ հանրության դեպ, այդ թվում նաև՝ Ռուսաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի դեմ: Մենք կուզենայինք, որ ընդհանրապես դադարեցվեր զենքի վաճառքն Ադրբեջանի պես պետությանը՝ ում կողմից էլ լինի: Որովհետև, կրկնում եմ, Ադրբեջանը ահաբեկչական պետություն է: Ինքն այդ զենքն օգտագործում է անգամ իր սեփական քաղաքացիների դեմ»,- ասաց Բաբայանը:

Այն հարցին, թե Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, որքանո՞վ է Ռուսաստանի այդ քայլն ազնիվ, ԱՀ նախագահի խոսնակն ասաց, որ մենք պետք է խնդրի հետ կապված ամեն ինչ հաշվի առնենք.

«Ընդհանրապես, երբ խոսում ենք ռազմավարական գործընկերության մասին, պիտի հաշվի առնենք բազմաթիվ գործոններ: Դժբախտաբար, հնարավոր չէ այնպես անել, որ Ադրբեջանին որևէ մեկը զենք չվաճառի: Դա մեզ համար, իհարկե, ցավալի է: Մյուս կողմից, եթե կան այդպիսի միտումներ, մենք պետք է տեսնենք՝ ինչքանով ենք ի վիճակի այդ գործընթացները փոխել: Դրա համար ժամանակ է պետք, քրտնաջան աշխատանք է պետք: Մենք երբևիցե չպետք է ընկնենք հիստերիայի գիրկը, չընկնենք պրովոկատորների հետևից, ովքեր ուղղակի բղավում են՝ իրենց հայրենասերի տեղ դրած, ովքեր ասում են՝ դե որ զենք է վաճառում, ուրեմն մեր դեմ է, մենք պիտի Ռուսաստանի հետ հարաբերությունները խզենք՝ մոռանալով ում հետ ենք մենք հարևան: Այդ պրովոկատորներն ի վիճակի՞ են պահել սահմանը: Նույն Թուրքիան: Թուրքիան էլ է ահաբեկչական երկիր, չի հարձակվելու՞: Հետևաբար, պիտի ամեն ինչ հաշվի առնենք: Դա չի նշանակում, որ ինչ-որ ուժերի պետք է հնազանդ լինենք, այլ պետք է ամեն ինչ հաշվի առնենք և ասենք՝ այ սա մեր տեսակետն է: Մենք դեմ ենք, որ նույնիսկ «ռագադկա» վաճառեն Ադրբեջանին՝ այդ թվում Ռուսաստանը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7430 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը