Երևան
12 °C
2018 թ. հունվարի 12-ին Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանը միջնորդագիր էր ներկայացրել Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանին՝ Վանաձորի Երևանյան խճուղու 90-րդ հասցեի հանրակացարանի «հակաիրավական վարքագիծ ունեցող» բնակիչների նկատմամբ հսկողություն սահմանելու հարցով:
Ինչպես հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակից, դատախազն իր միջնորդագրում հիշատակել էր վերջին շրջանում հանրակացարանում կատարված մի դեպքի մասին և ընդհանրացնելով՝ նշել, որ «հանրակացարանում հաճախ են արձանագրվում իրավախախտման և հանցագործության [….] դեպքեր»: Միջնորդագրում ասվում է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիշյալ հանրակացարանում բնակություն են հաստատել նաև հակաիրավական հայացքներ ունեցող անձինք, որոնց վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողությունը բացակայում է»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Լոռու մարզի դատախազին ուղղված 2018 թ. հունվարի 15-ի հարցմամբ փորձել է պարզել, թե ինչ նկատի ունի Լոռու մարզի դատախազը «հակաիրավական» հասկացության տակ, ինչպես է դա որոշել, և ինչ փաստական հանգամանքների հիման վրա է ներկայացրել այդ միջնորդությունը: Միաժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվական հարցումներով դիմել է ՀՀ Քննչական կոմիտեին և ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնին՝ տեղեկատվություն հայցելով 2016-2017 թթ. վերոնշյալ հանրակացարանում կատարված հակաիրավական դեպքերի և դրանց հիման վրա հարուցված քրեական գործերի և ահազանգերի քանակի վերաբերյալ:
Նշվում է, որ չնայած Լոռու մարզի դատախազի միջնորդությամբ ներկայացված իրավախախտման և հանցագործության դեպքերի վերաբերյալ գնահատականին՝ ՀՀ Քննչական կոմիտեի և Ոստիկանության տրամադրած տեղեկատվությունն այլ պատկեր ունի. 2016 և 2017 թթ.-ին հանրակացարանում կատարված դեպքերի հիման վրա հարուցվել է 1-ական քրեական գործ: Ինչ վերաբերում է Ոստիկանության ստացած ահազանգերին, ապա 2016 թ. ստացված 39 և 2017-ին ստացված 23 ահազանգերից միայն մեկական անձ է ենթարկվել վարչական պատասխանատվության:
Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցման պատասխանում հրաժարվում է մեկնաբանել «հակաիրավական» եզրույթի բովանդակությունը և բավարարվում է հղում կատարելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածին, որում, սակայն, վերոնշյալ եզրույթը հիշատակված չէ: Իսկ Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանը, ՀՔԱՎ-ի հարցմանն ի պատասխան, վստահեցրել է, որ հանրակացարանում հսկողություն է իրականացվում ինչպես պարետի, այնպես էլ համայնքապետարանի ներկայացուցչի միջոցով: Ասլանյանը հավելել է, որ «հնարավորության դեպքում նախատեսված է սենսորային լուսավորության համակարգ և տեսախցիկներ տեղադրել»:
Ի դեպ, հանրակացարանում բնակվում են 31 ընտանիք և 6 միայնակ քաղաքացիներ, ընդհանուր թվով՝ 72 հոգի: «Այսպիսով՝ ակնհայտորեն գործ ունենք ըստ բնակության վայրի մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքի, խարանի ձևավորման փաստերի հետ, որը ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի (Խտրականության արգելքը) և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում է», - ասված է ՀՔԱՎ հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT