Երևան
12 °C
Հենրիխ Մխիթարյանին ու Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելը կարող է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի վերջին ներդրումը լինել թիմում: Այս մասին գրում է բրիտանական Sky Sports-ը՝ հղում կատարելով բրիտանացի ֆուտբոլային լրագրող Ջոն Քրոսին: Վերջինս վստահ է, որ, եթե 2017-18 մրցաշրջանի վերջում Վենգերի թիմը չհաղթի Եվրոպա լիգայում կամ Անգլիայի լիգայի գավաթում, կամ գոնե տեղ չզբաղեցնի ազգային առաջնության լավագույն քառյակում, ապա ֆրանսիացի մասնագետը կհեռացվի պաշտոնից:
«Եթե լինեն վերելքի նշաններ, եթե նրանք հաղթեն Անգլիայի լիգայի գավաթում, վերադառնան առաջնության լավագույն քառյակ կամ հաղթեն Եվրոպա լիգայում եւ կրկին Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորություն ստանան, կասկած չունեմ, որ Վենգերը (որը երբեք իր կամքով չի հեռանա) կմնա: Սակայն, եթե մրցաշրջանը հիասթափությամբ ավարտվի, մեծ է հավանականությունը, որ այս ամառ նա կգնա: Ես կարծում եմ՝ այն, ինչ հիմա տեսնում ենք, Վենգերի վերջին հնարավորությունն է, որը կամ հաջողությամբ կպսակվի, կամ՝ ոչ»,- ասում է նա:
Վերլուծաբանն ընդգծում է, որ «Արսենալի» անկայուն խաղը չի կարող հավերժ շարունակվել: Նա օրինակ է բերում, որ «զինագործներն» ահավոր էին Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Սուոնսիի»՝ հետնապահներից մեկի դեմ խաղում, որում պարտվեցին 3:1, իսկ մրցաշարային աղյուսակի միջնամասում գտնվող «Էվերթոնի» դեմ 26-րդ տուրի խաղում հիասքանչ էին: 1 շաբաթում նման վերելքներն ու վայրէջքները, ըստ փորձագետի, անթույլատրելի են:
Եթե Վենգերը հեռանա, ապա Մխիթարյանը ընդամենը կես մրցաշրջան աշխատած կլինի մի մասնագետի հետ, որի հետ լավ հարաբերություններ ունի: Թե՛ Մխիթարյանն է հասկանում՝ ինչ է իրենից ուզում մարզիչը, եւ թե՛ մարզիչն է հավանում նրան ու գիտի՝ ինչպես օգտագործել նրա հնարավորությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT