Աշխարհում պարենամթերքը էժանանում է, Հայաստանում՝ թանկանում

Հայկական գնաճը ունի իր առանձնահատկությունները: Եթե, պայմանական ասած,  տնտեսության ժամանակակից կառուցվածք ունեցող երկրներում գնաճը կամ գնանկումը պայմանավորված են շուկայական գործոններով, ապա Հայաստանում այդ երեւույթը մեծամասամբ չունի տնտեսական հիմնավորումներ: Օրինակ, անցած հանգստյան օրերին բենզինը Հայաստանում կրկին թանկացավ: Եթե անցած շաբաթ մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում էր 440 դրամով, հիմա արդեն՝ 450 դրամով: Թանկացավ մոտ երկու տոկոսով: Ինչո՞ւ: Հայտնի չէ: Համենայն դեպս, դրա տրամաբանական, տնտեսագիտական բացատրությունը չկա: Բենզինի հիմնական մասը Հայաստան է ներմուծվում Ռուսաստանից: Ռուսաստանում անցած շաբաթվա ընթացքում բենզինը չի թանկացել: Ու ընդհանրապես, անցած տարվա հուլիսից բենզինը Ռուսաստանում թանկացել է 10 դրամով, Հայաստանում՝ 5 անգամ ավելի շատ: Առեղծվա՞ծ է: Տնտեսագիտական տեսանկյունից՝ այո: Բայց իրականում ամեն ինչ պարզ է ու հասկանալի: Ռուսաստանի ներքին գներով Հայաստանին տրամադրվող բենզինը մինչեւ սպառողին հասնելը անցնում է մի քանի ընկերությունների ձեռքի տակով: Ու քանի որ ավանդաբար այդ շղթայում գործում են խիստ սահմանափակ թվով «ընկերություններ» եւ ուրիշները մուտք չունեն այդ շուկա, ուստի բենզինի մանրածախ գները Հայաստանում որոշվում են ըստ այդ «տնտեսվարողների» շահույթ ստանալու ախորժակի: Եթե նրանք որոշեն, որ վաղվանից մեկ լիտր բենզինը Հայաստանում պետք է լինի 1500 դրամ, ուրեմն կլինի այդքան: Տնտեսական որեւէ լծակով դա կանխել հնարավոր չէ՝ մրցակցություն չկա:

Բայց մի կողմ թողնենք բենզինը, մանավանդ որ այդ շուկայում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում, որոնց կանդրադառնանք առաջիկայում: Հայ հանրությանը ավելի շատ հետաքրքրում է պարենամթերքի գինը, քանի որ միջին վիճակագրական հայաստանցու ծախսերի մեծագույն մասը ուղղվում է ուտելիքի գնմանը: Ներքեւում բերված գծապատկերները ցույց են տալիս մեր գնաճի ողջ հմայքը: Ձախ գծապատկերում ներկայացված է ՄԱԿ-ի պարենի կազմակերպության ամսական զեկույցների հիման վրա կառուցված կորը: Ամեն ամիս այդ կազմակերպությունը ներկայացնում է պարենամթերքի գնի փոփոխությունը աշխարհում: Դրանք հիմնված են ցորենի, կաթնամթերքի, մսի, բուսական յուղի, շաքարի գների վրա: Ինչպես տեսնում ենք, վերջին մի քանի ամիսներին աշխարհում արձանագրվել է պարենամթերքի էժանացում: Աջ կողմում մեր ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալներն են պարենամթերքի գնաճի վերաբերյալ: Ինչպես տեսնում ենք, այստեղ ունենք ճիշտ հակառակ դինամիկան՝ գները բարձրացել են: Նշենք, որ ՄԱԿ-ի պարենամթերքի կազմակերպությունը եւ ՀՀ ազգային վիճակագրական  ծառայությունը տարբեր մեթոդոլոգիաներով են հաշվում գների փոփոխությունը, սակայն դրանից ընդհանուր պատկերը չի փոխվում: 

Եվ ուրեմն, աշխարհում պարենամթերքը էժանանում է, Հայաստանում ճիշտ հակառակը՝ թանկանում է: Կա՞ արդյոք սրան բացատրություն: Իհարկե կա, սակայն դա բոլորովին տնտեսագիտության դասական կանոններից դուրս է: Խնդիրն այն է, որ Հայաստանի սննդամթերքի հիմնական շուկաներում կամ բացարձակ մոնոպոլիա է, կամ էլ մթերքի ներկրումը բաժանված է մի քանի «տնտեսվարողների» մեջ հստակ քվոտաներով: Եվ որեւէ մթերքի գնի փոփոխությունը շատ քիչ մասով է պայմանավորված համաշխարհային շուկայում դրա գնով:

Բայց վերջին ամիսներին պարենամթերքի կտրուկ թանկացումը պայմանավորված է ոչ միայն վերը նշված «տնտեսվարողների» ախորժակով: Ստեղծվել է մի հետաքրքրիր իրավիճակ: Անցած տարվա ընթացքում սննդամթերքի ներկրմամբ զբաղվող մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները նկատելիորեն ավելի շատ են հարկեր վճարել: Այստեղ ստվերը որոշակիորեն կրճատվել է: Դա նշանակում է, որ պետական բյուջե ավելի շատ հարկեր վճարած օլիգարխների շահույթները կրճատվելու են: Ու որպեսզի դա տեղի չունենա, նրանք պարզապես բարձրացնում են իրենց ներկրած մթերքի մեծածախ գները: Դա էլ իր հերթին բերում է մանրածախ գների աճին: Այլ կերպ ասած, ստվերի կրճատումը հանգեցնում է նրան, որ ոչ թե օլիգարխների շահույթներն են նվազում, այլ բնակչությունն է աղքատանում:

Իսկ ամենավատն այն է որ մեր բնակչությունը ոչ միայն հանդուրժում է այս վիճակը, այլեւ դա դարձել է սովորական երեւույթ: Ու նույնիսկ պահանջ չի ներկայացնում իրավիճակը փոխելու: Ասվածի լավագույն ապացույցը երեկվա երթի սակավամարդությունն էր: Իսկ եթե իրավիճակ փոխելու պահանջարկ չկա, ապա իրավիճակ չի էլ փոխվելու: Եթե աշխարհում գները աճեն, մեզ մոտ նույնպես կաճեն, իսկ եթե նվազեն, մեզ մոտ կշարունակեն աճել: Այն, ինչ կա հիմա:

Նյութը հրապարակվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի փետրվարի 6-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4936 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս