ՀՅԴ-ն ուզում է, ՀՀԿ-ն՝ ոչ. անհամաձայնություն կոալիցիոն գործընկերների մեջ, սկանդալ է ծնվում

Մի քանի օր առաջ ՀՅԴ ԳՄ-ն եւ ՀՅԴ Բյուրոն համատեղ նիստ էր հրավիրել, որի ընթացքում քննարկել էին մի շարք հարցեր, ամփոփել էին ՀՀԿ-ի հետ համագործակցության մեկ տարին: Առաջարկ էր եղել  Ընտրական օրենսգրքում վերանայել գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, խոշորացված համայնքներում ներդնել համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելը եւ ավագանիների ձեւավորման համամասնական ընտրակարգ: Այս թեմայի շուրջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը հստակ օրակարգ է սահմանել, առանձնացրել, թե իրենց համար ինչն է գոհացնող, ինչը՝ ոչ:

«Սա ներկայացրել ենք հրապարակային՝ մեր ժողովրդին: Պետք է ակնկալել, որ սրանից հետո կհետեւեն համատեղ քննարկումներ, որովհետեւ հայտարարության մեջ մեր գործընկեր ՀՀԿ-ին կոչ ենք անում՝ քանի դեռ ժամանակ ունենք նոր համակարգի հիմնադրման մեկ տարին լրանալու, ճիշտ կլինի, որ ամբողջական կոալիցիան եւս հանդես գա կոալիցիոն հուշագրի գնահատմամբ»,- ասաց նա:

Ռուստամյանը նաեւ ընդգծեց, որ իրենք նշել են այն բացասական կետերը, որոնք թուլացնում են իրենց թափը:

«Շատ լավ հասկանում ենք, որ այդ դրական ակնկալիքները, որ պետք է անեինք, եթե տեմպերը չհամապատասխանեն մեր պատկերացրած բարեփոխումների խորությանը, մասշտաբային իրականությանը, ժողովրդի մոտ դրական ակնկալիքներ չեն ձեւավորվի»,- նկատեց նա, ապա հավելեց, որ իրենք հստակ ասել են` ինչին են կողմ, ինչից են դժգոհ:

Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգը հանելու վերաբերյալ Ծառուկյան դաշինքի նախաձեռնությանը միանալուն, Ռուստամյանը նշեց, որ կցանկանար թարմացնել որոշ քաղաքական գործիչների հիշողությունը:

«Ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված առաջամարտիկը միշտ եղել է Դաշնակցությունը: Մենք ենք միշտ խոսել համամասնական ընտրակարգի անցնելու խնդրի մասին եւ սրանով էլ ձեւավորվեց քառյակը եւ այլն: Մենք երբեք չենք հրաժարվել մեր մոտեցումներից, բայց տուրք տալով նրան, որ պետք է ի վերջո ձեւավորվի համախոհություն, երբ որ 4+4+4 ֆորմատով աշխատում էինք, ասացինք, որ մենք հանուն համախոհության համաձայն ենք այս տարբերակին, բայց ռեյտինգային այս ձեւը, որ առաջարկվում է, մեզ համար անընդունելի է»,- շեշտեց նա:

Նա նաեւ նկատեց, որ միշտ են խոսել այս մասին եւ իրենց կոալիցիոն գործընկերոջ համար իրենց այս մոտեցումը զարմանալի չէ:

«Հիմա հարցը հետեւյալին է վերաբերում՝ անցում կատարել ինչպիսի՞ կարգի, այստեղ է, որ խնդիրները տարբեր են»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով` կոալիցիոն հուշագրով էլ նախատեսված է, որ իրենք պետք է շարունակեն կատարելագործել ընտրական օրենսգիրքը, բարեփոխել այն:

«Մենք այստեղ է, որ ունենք խնդիր մեր հանրապետական գործընկերոջ հետ, իրենք առայժմ այս ռեյտինգային համակարգը ուզում են պահպանել, մենք սրան դեմ ենք»,- հայտարարեց նա: Ռուստամյանը նշեց, որ իրենք դեմ չեն ռեյտինգային ընտրակարգին, բայց դա չպետք է լինի այս ձեւով:

«Սա դասական համամասնական ընտրակարգից շեղում է, եթե ռեյտինգային տարբերակն է ընդունվում` բաց ցանկերով քվեարկությունն է ենթադրում ռեյտինգը, պետք է վերաբերի անձանց, ոչ թե տարածքների, մեզ մոտ տեղի է ունենում հակառակը. սկզբից տարածքների ռեյտինգավորում, հետո մանդատների բաշխում՝ ըստ տարածքների ձեռք բերված ձայների, որը առաջացնում է այնպիսի անարդարություն, որն այսօր տեսանք»,- նկատեց նա:

Նա ընդգծեց, որ համամասնական ընտրակարգի երկու տարբերակ կա, եւ որ պետք է լիարժեք տեղավորվենք այդ երկու տարբերակների մեջ:

«Մենք էլի ռեյտինգին համաձայն ենք, բայց այդ ռեյտինգը պետք է որոշվի ամբողջ հանրապետությունով մեկ»,- ասաց նա:

Ռուստամյանը տեղեկացրեց, որ պետք է բերեն փոփոխությունների ամբողջական փաթեթ եւ որ դրա վրա են աշխատում:

«Միայն մեկ կետով պետք չէ այս հարցին անդրադառնալ, այսպես «գալչկայի» համար պետք չէ այս խնդիրը լուծել, մենք պետք է բերենք փոփոխությունների ամբողջական փաթեթ, դրա վրա ենք աշխատում, եւ մեր հանրապետական գործընկերներին էլ ներկայացնենք, որպես պահանջ՝ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու, որովհետեւ ինքնանպատակ պրոցես սկսելը, եթե գիտես տեղ չի հասնի, ոչ մեկին պետք չէ: Մենք պետք է իմանանք նախապես, որ այն գործընթացը որ սկսել ենք արժեւորվելու է. սա նշանակում է քննարկել, համաձայնեցնել, բանավիճել եւ հասնել ընդհանուր հայտարարի»,- եզրափակեց նա:

Արմեն Ռուստամյանը նաեւ ընդգծեց, որ ճիշտ կլինի, եթե կոալիցիոն գործընկերներն էլ մինչեւ համագործակցության մեկ տարվա լրանալը քննարկեն կատարված աշխատանքները, գնահատական տան արդյունքներին եւ հասարակությանն իրազեկեն իրենց աշխատանքի մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3502 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել