Երևան
12 °C
Հայկական վերածնունդ հասարակական-քաղաքական միավորման 8 անդամ կուսակցություններից հինգը որոշել են առանձնանալ:
Դեռեւս անցած տարի կուսակցության հիմնադիրներից Միավորված հայեր կուսակցության մի խումբ անդամներ հայտարարել էին ՀՎԿ-ից դուրս գալու մասին՝ պատճառաբանելով, որ ՀՎԿ-ն իր երկամյա գործունեության ընթացքում ի վիճակի չեղավ կյանքի կոչել որդեգրած հիմնադրույթները, որոնք համահունչ էին Միավորված հայեր կուսակցության ծրագրին: Արդեն երեկ հինգ կուսակցություն առանձնանալու դիմում է ներկայացրել ՀՎԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին.
«Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով եւ Հայկական վերածնունդ կուսակցության կանոնադրության 21-րդ հոդվածով՝ ՀՎԿ հիմնադիր կուսակցությունները՝ Միավորված հայեր, Մեր տունը Հայաստանն է, Հայոց հայրենիք, Լիբերալ ժողովրդավրական եւ Ազգային արժեքների պաշտպանություն, որոշում են ընդունել վերակազմակերպման միջոցով առանձնանալ»,- գրված է դիմումի մեջ:

Մեր զրույցում Լիբերալ ժողովրդավարական կուսակցության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց, որ իրենք ՀՎԿ-ից դուրս գալու վաղուցվա որոշման իրավական շարունակությունն են կյանքի կոչում՝ համաձայն օրենքի: Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ կուսակցությունները ցանկություն են հայտնել առանձնանալ Հայկական վերածնունդ միավորումից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.
«Դեռեւս 2017թ.-ի փետրվարի 8-ին եմ ես դիմում ներկայացրել Հայկական վերածնունդ կուսակցությանը, որ Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը՝ իմ գլխավորությամբ, դուրս է գալիս Հայկական վերածնունդից, իսկ ես հրաժարվեցի Երիտասարդական միության նախագահի պաշտոնից եւ կառավարման խորհրդի անդամ լինելուց: Պատճառը, ինչպես նախկինում նշել եմ, այն էր, որ ես եւ իմ թիմակիցները հավատում էինք, որ մաս ենք կազմում ժողովրդական պահանջ ունեցող ուժի եւ գործընթացի, մինչդեռ, իրականությունը բոլորովին այլ էր»:
Կուսակցության հետագա գործունեության ու նոր միավորում ստեղծելու մասին Հարությունյանն ասաց.
«Առանձնացած կուսակցություններով այս պահին նման հարց չենք քննարկել: Իսկ ինչ վերաբերում է այլ կուսակցությունների հետ համագործակցելուն՝ դեռեւս անցած տարի, երբ դուրս եմ եկել Հայկական Վերածնունդից, բազմաթիվ առաջարկներ են եղել, այս պահին եւս կան, բայց նպատակահարմար չեմ գտնում: Իսկ կուսակցության հետագա գործունեության մասին՝ շուտով տեղի կունենա քաղաքական խորհրդի նիստ, որտեղ կքննարկենք մեր հետագա անելիքները: Այս պահին մեր առաջնային խնդիրը Հայկական Վերածնունդից առանձնանալն է եւ կուսակցության վերաբացումը»,- եզրափակեց Լիբերալ ժողովրդավարական կուսակցության ղեկավարը:
Հայոց Հայրենիք կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը մեր զրույցում եւս ասաց, որ կուսակցության առանաձնանալու պատճառը ՀՎԿ-ի եւ իրենց ծրագրերի անհամապատասխանությունն է եղել.
«Քանի որ մենք ՀՎԿ-ի հիմնադիր կուսակցություններից ենք, ոչ մի տարաձայնություն ու խնդիր չունենք միավորման որեւէ անդամի հետ: Ուղղակի դա մեր կուսակցության որոշումն է եղել, որ առանձնանանք, մեր գործունեությունն առանձին շարունակենք: Ինչպես յուրաքանչյուր կուսակցություն, մենք ունենք մեր ծրագրերը, սակայն այս տարիների ընթացքում չստացվեց համագործակցել ՀՎԿ-ի հետ ու մեր միասնական ծրագրերը կյանքի կոչել: Չեմ բացառում, որ կարող ենք նոր միավորում, կոալիցիա ստեղծել: Մեր նպատակն է համագործակցել ցանկացած հայամետ, հայանպաստ, պետականամետ կուսակցությունների եւ անհատների հետ: Մեր առաջիկա նպատակը կուսակցությունն ու տարածքային մարմինները բացելն է»,- ասաց Հայոց հայրենիք կուսակցության ղեկավար Անահիտ Եղոյանը: Վերջինս նաեւ նշեց, որ իրենք սկզբում կուսակցության ներսում են քննարկել առանձնանալու հարցը, ապա մյուս չորս կուսակցության հետ, իսկ ՀՎԿ կազմում մնացող մյուս երեք կուսակցության ղեկավարների հետ չի խոսել հարցի շուրջ:
Նշենք, որ ՀՎԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը դեռ չի արձագանքել դիմումին:
ՀայԱրփի Բաղդասարյան
Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 8-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT