Երևան
12 °C
Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի 1998 թ. չեմպիոն դարձած Քրիստիան Կարամբյոն շատ ոգեւորված է Հայաստանում գտնվելու կապակցությամբ: Այսօր՝ փետրվարի 7-ին, նա Ազատության հրապարակում հայաստանցի ֆուտբոլասերներին ներկայացրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը: Մինչեւ մրցանակի հանրային ցուցադրությունը նա պատասխանեց հայ լրագրողների հարցերին:
- Բարի կեսօր, Երեւա՛ն (ասաց հայերենով): Շատ ուրախ եմ այսօր ձեզ հետ լինելու համար: Գիտենք, որ 20 տարի առաջ ես իմ գլխավերեւում եմ պահել այս գավաթը՝ Ֆրանսիայի հավաքականի իմ խաղընկերների հետ: Կարծում եմ՝ գիտեք, որ այդ թիմում 2 հայ կար՝ Ալեն Պողոսյանը եւ Յուրի Ջորկաեֆը. նրանք հայկական ծագում ունեն: Շատ հպարտ եմ մրցանակն այսօր ձեզ ներկայացնելու համար: Գուցե սա ոգեւորի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ու նրա թիմակիցներին, եւ նրանք վստահություն ձեռք բերեն աշխարհի առաջնության մյուս ընտրական փուլից առաջ: Հուսով եմ, որ սրանով կնպաստենք Հայաստանում ֆուտբոլի տարածմանը, ու մեկ օր էլ դուք կխաղաք աշխարհի առաջնությունում:
- Դուք «Ռեալ Մադրիդի» կազմում 2 անգամ հաղթել եք Չեմպիոնների լիգայում: Ի՞նչ եք կարծում, այս տարի «Ռեալը» կարո՞ղ է 3-րդ տարին անընդմեջ նվաճել տիտղոսը: Եվ ի՞նչ եք մտածում այս ծանր իրավիճակի մասին, որում «Ռեալը» հիմա գտնվում է:
- Թիմը դեռ պայքարում է Չեմպիոնների լիգայում, նրանք կհաղթեն 3-րդ անգամ, մենք կունենանք այդ ռեկորդը:
- 1998 թ. դուք նվաճեցիք այս գավաթը: Այսօր այն ներկայացնում եք ողջ աշխարհին: Ի՞նչ է դա Ձեզ համար նշանակում:
- Դա ինձ համար մեծ նշանակություն ունի: Աշխարհի առաջնությունում հաղթելը երազանք էր, որը իրականություն է դարձել, որովհետեւ, ինչպես բոլորը, մենք էլ երեխա ժամանակ երազանքներ ունեինք: Իմ ընկերների հետ այս մրցանակը նվաճելու հնարավորություն ունեցանք: Գավաթը ներկայացնելն էլ ինձ համար մեծ նշանակություն ունի, որովհետեւ այսօր ձեզ հետ լինելու հնարավորություն ունեմ: Սա կյանքի յուրահատուկ փորձ է:
- Ըստ Ձեզ՝ ո՞վ կհաղթի աշխարհի 2018 թ. առաջնությունում:
- Ինչպես ասացի՝ 20 տարի առաջ մենք նվաճեցինք գավաթը 2 հայի հետ: Հիմա չգիտեմ՝ որ թիմում հայեր կան, երեւի այդ թիմն էլ հաղթի (կատակում է): Կարծում եմ՝ Ֆրանսիան կրկին հաղթելու համար անհրաժեշտ ունակություններն ունի: Կան նաեւ Արգենտինան, Բրազիլիան, Իսպանիան, Գերմանիան... եւ Ռուսաստանը, որովհետեւ նրանք հյուրընկալում են մցրաշարը: Կտեսնենք:
- Ի՞նչ եք կարծում, Հենրիխ Մխիթարյանը իր որակներով կկարողանար խաղալ ձեր հաղթական հավաքականում: Ի՞նչ կարծիք ունեք հայ աստղի մասին:
- Կարծում եմ՝ Հենրիխ Մխիթարյանը ցանկացած ակումբում եւ հավաքականում խաղալու անհրաժեշտ որակներն ունի: Ձեր հավաքականից ես ճանաչում եմ նաեւ Գեւորգ Ղազարյանին, որովհետեւ նա խաղացել է «Օլիմպիակոսում»: Ինչ վերաբերում է ձեր ավագին, նա խաղացել է Բունդեսլիգայում, հիմա Պրեմիեր լիգայում է եւ կարող է իր բոլոր որակները կիսել հավաքականի իր թիմակիցների հետ, եւ օգնել հավաքականին հասնել իր նպատակներին:
- Ո՞վ է ուժեղագույն ֆուտբոլիստը, որի կողքին դուք խաղացել եք, եւ ո՞վ է ուժեղագույն ֆուտբոլիստը, որի դեմ եք խաղացել:
- Շատ են, Ջորկաեֆը, Զինեդին Զիդանը, Թիերի Անրին.... բազմաթիվ լավ խաղացողներ կան, որոնց հետ խաղալու բախտ եմ ունեցել: Բախտավոր եմ, որովհետեւ խաղացել եմ «Ռեալ Մադրիդի» աստղերի հետ: Ազգային հավաքականում, իհարկե, Զիդանը լավագույնն է եղել, որի հետ խաղացել եմ: Ուժեղագո՞ւյնները, որոնց դեմ խաղացել եմ, նույնպես շատ են: Երեւի, կարող եմ նշել Ռոնալդոյին, Ռիվալդոյին, Ռոնալդինյոյին...
- Ի՞նչ եք կարծում, Լիոնել Մեսսին արժանի է նվաճելու այս գավաթը: Շատերը ասում են, որ աշխարհի այս առաջնությունը նրա վերջին հնարավորությունը կլինի:
- Կարծում եմ՝ սա մեծ հնարավորություն է Արգենտինայի հավաքականի համար: 2014-ին նրանք կարող էին հաղթել, բայց Գերմանիան շատ ուժեղ էր, եւ դա ցույց էր տվել Բրազիլիային հաղթելով: Գերմանիայի դեմ խաղում՝ եզրափակչում, արգենտինացիները մի քանի հնարավորություն ձեռքներից բաց թողեցին, իսկ Գերմանիան շատ պրագմատիկ էր: Ինչ վերաբերում է, Մեսսիին, Արգենտինան այս անգամ մեծ դժվարությամբ հաղթահարեց որակավորման փուլը, բայց Մեսսին թիմում եղանակ էր ստեղծում:
Կարամբյոն ելույթ է ունենում եւ գավաթը ներկայացնում 9:37 վայրկյանից
Լուսանկարներն ու տեսանյութը «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT