Երևան
12 °C
Երեկ (փետրվարի 12-ին) հայ մեծ գրող Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն էր: Վարպետը կդառնար 83 տարեկան:
«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը, սակայն, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 2015 թվականին եւ պետք է ավարտվեին 2-2.5 տարում, դեռ պատրաստ չէ: Ավելին, Երեւանի ներկայիս գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հեղինակած նախագիծը, որը պետք է եռահարկ լիներ, երկհարկ է ստացվել:
Պետությունը Մաթևոսյանական կենտրոն ստեղծելու համար Երեւանի «Պլանի գլուխ» կոչվող հատվածում, Աբովյան պուրակում, անհատույց եւ անժամկետ օգտագործման իրավունքով 400 քմ հողատարածք է տրամադրել։ Կենտրոնի շինարարությունն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի վերահսկողությամբ եւ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի միջոցով:
Եռահարկ նախագծված, բայց չիրականացված ծրագիրը վրդովեցրել է Մաթևոսյանի ժառանգներին, մասնավորապես որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ շենքի հիմքը ֆունկցիոնալ է միայն արտաքին գործունեության իմաստով, բայց ապահովված պահեստային տարածք չունի, չունի նաև գույքի նորմալ պահպանման տեղ:
«Հիմա մի ամբողջ հարկի բացակայությունն է՛լ ավելի է խնդիրը բարդացնում, դրա համար կտրականապես դեմ ենք որևէ գործողություն իրականացնելուն, կենտրոն-թանգարանը չի բացվի, մինչև այդ հարցը չլուծվի»,- հայտարարեց Հրանտ Մաթևոսյանի որդին: Դավիթ Մաթևոսյանի խոսքով՝ Կենտրոն-թանգարանի համար նախատեսված ընդհանուր բյուջեն մոտավորապես 900.000 դոլարին համարժեք գումար է, իսկ մեկ հարկի շինարարությունը 70.000 դոլարին համարժեք:
Վերջինս վստահ է, որ եթե ցանկություն ունենային երրորդ հարկ կառուցելու, ապա բյուջեի մեջ հանգիստ կտեղավորվեին: Նախնական էսքիզային բոլոր փաստաթղթերում, որպես մշակութային կենտրոն-թանգարան, շենքն ունեցել է ներկայացված մրցութային պահանջների բոլոր չափորոշիչները. դրանք են՝ կացարան արվեստանոց եւ ժամանակավոր ցուցադրության սրահի պահանջ:
Դավիթ Մաթևոսյանն ասաց, որ այս երկու չափորոշիչները նախագծում նախապես եղել են, ապա ֆինանսական կողմի հաստատման ժամանակ Քաղաքաշինական կոմիտեի ձեռքով հանվել են նախագծից: Վերջինս նշեց, որ շենքի կառուցապատման գործում կարող է իրականացնել զուտ հանրային հասարակական հսկողություն:
Քաղաքաշինության պետական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, եւ մոտ 2 ամսից Կոմիտեն այն կհանձնի՝ ավարտելով իր պարտականությունները: Ինչ վերաբերում է 3-րդ հարկին եւ նախագծված, բայց չիրականացված ծրագրերին, մեզ հայտնեցին, որ առաջիկայում Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հանդիպում է ծրագրում Հ. Մաթևոսյանի որդու՝ Դավիթ Մաթևոսյանի հետ, որի ընթացքում կհստակեցվեն այդ հարցերը:
«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարությունը սկսվել է 2015 թվականին, տևել մոտ ութ ամիս, ապա 2016-ին շինարարական աշխատանքները 6 ամիս կանգ են առել եւ կրկին վերսկսել: Շինարարության աշխղեկ Արթուր Աբգարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս փուլում շենքի աշխատանքների վրա 45 հոգի է աշխատում, եւ դեռ պարզ չէ, թե երբ կավարտեն:
«Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարան»-ի շինարարական աշխատանքների ընթացքը
Աշխղեկը մեզ հերթով ցույց տվեց կենտրոնի սրահները, կատարված եւ կատարվող աշխատանքները: Առաջին հարկում լինելու է ցուցասրահ, երկրորդում օֆիսային տարածքներ եւ թատրոն, որի բեմն արդեն պատրաստ է: Բոլոր հարկերում արդեն կա վերելակ՝ նախատեսված՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար, յուրաքանչյուր սրահում երկուական սանհանգույց, դահլիճի ձախ անկյունում՝ բար եւ այլն:
Շենքի գլխամասում փորագրված է լինելու «Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարան մշակութային կենտրոն»: Հաջորդ շաբաթվանից կսկսեն այդ աշխատանքները: Արդեն փորագրվել են գրողի որոշ գործերի անվանումներ:
Արթուր Աբգարյանն ասաց, որ սկզբում երրորդ հարկում էր սրճարան նախատեսված, հետո հրաժարվեցին այդ մտքից: Այժմ ճարտարապետներն աշխատում են այլ ուղղությամբ, երրորդ հարկ չի լինելու, հնարավոր է գմբեթանման ինչ-որ բան լինի եւ կիսահարկ բարձրանա վերև, բայց դա էլ դեռ հստակ որոշված չէ:
«Ճարտարապետի նախագծով բավականին սիրուն բան էր ստացվում, բայց պատահում է, որ ճարտարապետը կարող է մի բանը նպատակահարմար տեսնել, իսկ պատվիրատուն՝ ոչ: Սկզբնականում սրճարան էր նախատեսված, բայց գալիս ասում էին՝ ո՞նց կլինի հա՛մ թանգարան, հա՛մ սրճարան»,- ասում էր նա՝ օրինակ բերելով Եվրոպական շատ երկրների կենտրոններ, երբ նման կառույցին միշտ գումար է պետք լինում, իսկ սրճարանը ֆինանսաբեր կլիներ:
Կենտրոն-թանգարանի երրորդ կիսակառույց հարկը
«Լուվրում, եթե գումար ունես, հարսանիք էլ կարող ես այնտեղ պատվիրել, նորմալ են վերաբերում, իսկ մեզ մոտ չգիտես ինչու՝ ոչ»,- ասում էր Արթուր Աբգարյանը:
Ինչևէ, ըստ Դավիթ Մաթևոսյանի՝ ներկայիս կառուցված եւ Քաղաքաշինության կոմիտեի կարծիքով ավարտված շենքի տեսքը, բացարձակապես չի բավարարում շենքի լիարժեք կենսագործունեությանը:
«Շենքը օրենքով փետրվարի վերջ պիտի պատրաստ լինի, իսկ որպես մշակութային կենտրոն-թանգարան ֆունկցիոնալ առումով չի կարող պատրաստ լինել»,- ասում է Դավիթ Մաթևոսյանը: Վստահեցնելով, որ կահավորման եւ այլ խնդիրները կարող են ավելի երկար տևել, քան բուն շինարարական գործընթացը:
Միջավայրը, որում թանգարանն է, համահունչ եւ լիարժեք գործողություն կկարողանա իրականացնել, երբ պատրաստ լինի այդ միջավայրը. «Այն չորացող այգի կոչվածը, որն առկա է շենքի հարևանությամբ, մեր հայեցակարգով պիտի ներառվի Լոռվա բնության մոդելավորմամբ, դա էլ պատրաստ չէ, հսկայական նախագծման եւ իրականացման աշխատանքներ են պահանջվում»,- ասում է Դավիթ Մաթևոսյանը:
Նա նշում է, որ մինչ այդ փորձելու է լուծել երրորդ հարկի խնդիրը, նպատակն է, որ անպայման լինի: «Առաջին երկու հարկերում որոշ բաներ թերի են, իսկ շինարարությունն այնտեղ արդեն ավարտվել է, այլևս ոչինչ չենք կարող անել, գոնե երրորդ հարկը կառուցվի որպես հարկ, ոչ որպես գմբեթ»,- ասում է Մաթևոսյանի որդին: Աղունիկ Հովհաննիսյան
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT