Մոսկվայում ձերբակալել են Հենրիխ Մխիթարյանի հետ կապ ունեցող գործարարի

Մոսկվայում ձերբակալել են ուկրաինահայ գործարար Օլեգ Մկրտչյանին: Այս մասին գրում է Московский комсомолец-ը: Նշվում է, որ Մկրտչյանը բավական հայտնի է ոչ միայն Ուկրաինայում, այլեւ ողջ հետխորհրդային տարածքում: Նա Դոնբասի արդյունաբերական միության (ԴԻՄ) 3 հիմնադիրներից մեկն է: Ըստ լրատվամիջոցի՝ ձերբակալության պատճառ կարող է լինել ԴԻՄ-ին եւ Մկրտչյանի այլ բիզնես ծրագրերի համար հատկացված գումարների վատնումը:

Օլեգ Մկրտչյանը կապ ունի 3 տարբեր երկրներում՝ ՀՀ-ում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում, 3 տարբեր ֆուտբոլային ակումբների ղեկավարման հետ: Մեծ դեր է ունեցել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարիերայում:

Ուկրաինայում, օրինակ, նրա անունը կապվել է Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որտեղ 2009-10 թթ. Մխիթարյանը խաղացել է: Նշվում է, որ թեեւ ակումբի նախագահը եղել է Սերգեյ Տարուտան, ակումբում բոլոր հարցերը լուծել է Մկրտչյանը: Մեկ անգամ չէ, որ նրան տեսել են թիմի մարզումների ժամանակ: ՀՀ-ում նա եղել է «Բանանցի» սեփականատերը: Ռուսաստանում մտերիմ է եղել Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչյովի հետ եւ օգնել է տեղի Կուբանին:

2013-ին, երբ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվում էր Դորտմունդի «Բորուսիա», նրա տրանսֆերային իրավունքների 50%-ը պատկանում էր Մկրտչյանին: Այն ժամանակ Հենրիխը գերմանական ակումբի պատմության ամենաթանկ գնումը դարձավ: Նրա դիմաց վճարեցին 27.5 մլն եվրո, որի կեսը բաժին հասավ հենց Մկրտչյանին:

Ուկրաինայում Օլեգ Մկրտչյանը եղել է ԴԻՄ բաժնետոմսերի 25%-ի սեփականատերը: Նաեւ կապ է ունեցել Ալչեւսկում եւ Կամենկայում մետաղագործական գործարանների ղեկավարման հետ: Գործարանները համագործակցել են որպես տեխնոլոգիական 1 շղթա, որը, սակայն 2017 թ. մարտին խափանվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11319 դիտում

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը