Ցածրակարգ երաժշտությունը դոմինանտ չէ, քանի որ ես չեմ լսում, դուք չեք լսում. Արմեն Ամիրյան

Մարտի 31-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող մրցանակաբաշխությունն այս տարի երկրորդ անգամ է անցկացվելու: Այսօր լրագրողների հետ հանդիպում էր կազմակերպվել՝ մրցանակաբաշխության մանրամասները ներկայացնելու եւ կազմակերպիչների հետ խոսելու նպատակով:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի բնորոշմամբ՝ մրցանակաբաշխությունը ի մի կբերի եւ հանրությանը կներկայացնի տարվա ընթացքում ստեղծված հայ դասական եւ ժամանակակից երաժշտարվեստի լավագույն նմուշները: Նախարարի վստահեցմամբ, ամեն ինչ անելու են, որ ցածրակարգ երաժշտությունը դոմինանտ չդառնա: Լրագրողների այն հարցին՝ գուցե արդե՞ն դարձել է. Ամիրյանն ասաց, որ դոմինանտ չի դարձել, քանի որ «ես չեմ լսում, դուք չեք լսում»,- ասաց նա:

Ըստ Արմեն Ամիրյանի, մրցանակաբաշխությունում մեծ տեղ է տրվելու դասական եւ ազգային ժանրերում ստեղծագործող խմբերին ու անհատներին: Լինելու են 25 մրցանակ, կլինի նաեւ հատուկ մրցանակ՝ իքս գումարի տեսքով:
«Համոզված ենք, որ այս մրցանակաբաշխությունը կարող է դառնալ շատ լավ խթան եւ՛ կատարողական, եւ՛ կոմպոզիտորական արվեստի զարգացման գործում: Փորձելու ենք արժեւորել լավագույններին եւ փաստել, որ մեր օրերում ստեղծվում է շատ ավելի բարձրարժեք երաժշտություն, քան այն, ինչ հաճախ մատուցվում է»,-ասաց Արմեն Ամիրյանը՝ ներկայացնելով ստեղծագործական թիմի անդամներին, որոնք իրենց վրա են վերցրել մարտի 31-ին կայանալիք «Ծիծեռնակ»-ի իրականացման ողջ պատասխանատվությունը:

«Ծիծեռնակ-2018» ազգային երաժշտական մրցանակաբաշխության ռեժիսոր Արթուր Մանուկյանը խոստացավ անակնկալներով լի գեղեցիկ համերգային շոու: «Կլինի կարմիր գորգ, որով կանցնեն երաժշտարվեստի հայտնի ու հետաքրքիր դեմքեր»,- ասաց նա: Արթուր Մանուկյանի խոսքով՝ արտամրցութային մրցանակաբաշխություն եւս կլինի, այդ մրցանակները հայտնիներին կտրվեն մշակույթի նախարարության կողմից՝ «Ծիծեռնակ»-ի 25 մրցանակից զատ:

Կազմակերպիչներից կոմպոզիտոր եւ երգիչ Հայկոն ասաց, որ քանի որ այսօր սոցցանցերի տարափի մեջ ենք ապրում, իսկ արտիստին գնահատում են իր դիտումներով՝ կարող է հպարտությամբ ասել, որ մեր երաժշտական ասպարեզը շատ բարձր մակարդակի վրա է, որովհետեւ ունենք համաշխարհային, բարձր մակարդակի աստղեր, թե՛ ջազային, թե՛ ռոկ ասպարեզում: 

Երաժիշտների բազմիցս ահազանգներին, որ հայ հասարակությունը լսում է թուրքա-արաբական, կամ արեւելյան մոտիվներով երաժշտություն՝ Հայկոն ասաց, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: «Երաժշտական յուրաքանչյուր ոճ ունի իր տեղը, եթե կա այդ ոճը, ուրեմն կա դրա պահանջարկը»,- ասաց նա, վստահեցնելով, որ թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ մշակութային կենտրոններում այսուհետ հնչելու են լավագույն երաժշտությունները, իսկ «Ծիծեռնակ»-ը հենց այդ նպատակով արվող առաջնային քայլերից մեկն է:

Մրցանակաբաշխության կազմակերպիչների խոսքով «Ծիծեռնակ»-ի արդյունավետ ապահովելու գործում իր ծանրակշիռ դերն ունի պրոֆեսիոնալ ժյուրին: Կազմակերպիչները վստահեցնում են՝ ժանրային տարբեր հանձնաժողովներում ղեկը վստահվել է լավագույններին, սակայն անուններ տալ դեռ չցանկացան: «Ծիծեռնակ»-ի մասնակցության հայտերն ընդունվելու են մինչեւ փետրվարի 28-ը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2923 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս