ՀՀ դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը հերքում է, որ մարզիկի «գլխին սարքել են»

ՀՀ դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը վստահեցնում է, որ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի հետ աձնական խնդիրներ չունի: Օրերս աղմուկ էր բարձրացել, քանի որ մարզիկն օլիմպիական խաղերի մրցավայրում մնացել էր առանց դահուկի: Նա Փհենչհան 2018 մեկնել էր ընկերոջ հին դահուկներով, քանի որ ֆեդերացիան իրեն նորը չէր տրամադրել: Դրանք էլ մարզման ժամանակ կոտրվել էին: «Հայկական ժամանակ»-ին հայտնի էր դարձել, որ տղան այդ իրավիճակում է հայտնվել, քանի որ ֆեդերացիայի ղեկավարները փորձել են վնասել նրան: Բանն այն է, որ ի սկզբանե Արթուր Հարությունյանը ցանկացել է, որ Խաղերին մեկնի իր հորեղբոր թոռը՝ Հարություն Հարությունյանը: ՀԱՕԿ միջամտությամբ գնացել է ավելի բարձր միավորներ ունեցողը՝ Աշոտը:

ՀԺ-ն Հարությունյանի հետ զրուցեց դեպքի մասին: Նա փորձեց հավաստիացնել, որ մարզիկի հետ անձնական պատճառներով տարաձայնություններ չունի:

- Ինչպե՞ս է ստացվել, որ Աշոտ Կարապետյանը մնացել է առանց դահուկի:

- 2-րդ դահուկն էլ պետք է տաներ հետը, ունենար 2-րդ դահուկը: Բայց քանի որ մենք պատվիրել ենք, եւ պատվերը հիմնականում օվկիանոսից այն կողմում է, որովհետեւ արտադրվում է Ավստրիայում եւ տեղափոխվում է Կորեա... նմանատիպ պահեր լինում են, որ պատվերն ուշ է հասնում: Բայց, որ պատվիրվել է, դա միանշանակ: Թե չէ այնպես չէ, որ առանց դահուկի... եթե դահուկ չունենար ինչպե՞ս էր վարկանիշային միավորներ հավաքելու:

- Նա նշում է, որ մի քանի տարի օգտագործել է ընկերոջ դահուկները, որոնք արդեն հնամաշ են եղել, ու ֆեդերացիայից գույք չի ստացել:

- Հներով, եթե թույլ են տալիս միջազգային մրցաշարերի մասնակցել, ինչո՞ւ չէր կարելի պարապմունք անել: Եթե հնամաշ լինեին, նրան ոչ մեկ թույլ չէր տա միջազգային մրցումների մասնակցել, այն էլ վարկանիշային: Չէ՞ որ Հայաստանի առաջնությունում այդ դահուկներով էր հանդես գալիս, միջազգային կարգի մրցումների էր մասնակցում: ՀՀ առաջնությունը նաեւ վարկանիշային էր: Դրանից առաջ մարզիկներն ուրիշ մրցաշարերի են մասնակցել, 2017 թ. աշխարհի առաջնությանն են մասնակցել, դահուկը հո՞ մեքենայի անվադող չի՝ այդքան շուտ մաշվի:

- Նա նշում է, որ մյուսները ստացել են գույք, իսկ ինքը մի քանի տարի չի ստացել:

- Օրինակ, երբ Շվեյցարիայում պետք է մասնակցեինք աշխարհի առաջնությանը, մենք գնացել ենք այնտեղ, նոր նրանք գույքը ստացել են: Խնդիրն այն է, որ մեր սպորտաձեւում գնում ենք, նոր գույքը տեղում ենք ստանում: Պատվիրում ենք, դա խանութից գնվող ապրանք չէ, պրոֆեսիոնալ գույք է, որը պետք է պատվիրվի ու համապատասխանի ստանդարտներին: Իսկ այնտեղ՝ Փհենչհանում է գտնվում մեր ֆեդերացիայի փոխնախագահ, նաեւ քարտուղար Գագիկ Սարգսյանը, գլխավոր մարզիչը, ինչպե՞ս կարող է մեր մասնակիցը ինչ-որ խնդիրներ ունենալ: Խնդիրները, ինձ թվում է, ֆիրմայի խնդիրներն են եղել, որոնք արդեն լուծվել են: Դահուկ է, կոտրվել է, կարող է դահուկի որակից լինել, անփութությունից լինել, բայց որ նոր դահուկով պետք է մեկնարկի դուրս գա, դա միանշանակ, մեր պատիվն է: Մենք մեր մարզիկին ուղարկել ենք, որպեսզի կարողանա լավ միավորներ հավաքել, լավ ներկայացնել Հայաստանը, որպեսզի աշխարհին ասենք, որ մենք էլ այս սպորտաձեւն ունենք, զարգացնում ենք:

- Նա ամեն դեպքում դժգոհում է ՀՀ դահուկասպորտի ֆեդերացիայից: Նշում է, որ մյուս ավելի թույլ մարզիկները գույք ստանում են, ինքը՝ ոչ:

- Ինչպե՞ս կարող է այդպես լինել, եթե ես ասում եմ, որ 2017 թ. մենք նրան գույքը տվել ենք: Եթե չէր ստանում, ինչպե՞ս էր դահուկ քշելու:

- Ասում է՝ որ ընկերոջ դահուկն է վերցրել:

- Իսկ ընկերն իր սեփական դահուկն ունի՞: Չէ՞ որ բոլորի դահուկները ֆեդերացիայի դահուկներն են: Իսկ իր դահուկը ինչո՞ւ չի տարել:

- Ասում է՝ չունի:

- Որ ասում եմ 2017 թ. տվել ենք... ինչպե՞ս, մեկը ստանում է, մեկը ո՞չ: Բոլոր մրցաշարերում օլիմպիական կոմիտեն տեղում գույքով ապահովել է ե՛ւ դահուկորդներին, ե՛ւ լեռնադահուկորդներին: Հիմա որ օվկիանոսից այն կողմ է.... ամեն մարդ չի բերում, պետք է տանել, մաքսազերծել, ուրիշ պետություն... եթե լիներ Եվրոպայում, այդ դահուկները կարելի էր կես ժամվա մեջ տեղ հասցնել: Մենակ մեր մարզիկը չէ, որ նման խնդիրներ կունենա, ես համոզված եմ: Այդպես պատահում է:

- Դահուկը որտեղի՞ց պետք է ուղարկվեր:

- Ավստրիայից:

- Իսկ ինչո՞ւ Ավստրիայից չի ուղարկվել:

- Դե ասացի՝ իրենք որոշակի քանակի դահուկ են տանում, Աշոտը հունվարի 21-ին նոր վարկանիշային անհրաժեշտ միավորները հավաքել է, իհարկե այդ վարկանիշը նաեւ սպիտակ քարտով է բավարարել...

- Իսկ ինչո՞ւ դահուկներն Ավստրիայից չեն ուղարկվել:

- Դե ասում եմ էլի՝ երեւի ինչ-որ խնդիրներ կա, որ իրենք բերում են, ասենք, Կորեա, տվյալ պետություն, պետք է մաքսազերծեն... նման խնդիրներ կան, որոնցից ես տեղյակ չեմ:

- Տեղեկություններ կան, որ ձեր հարաբերություններն են վատ, որովհետեւ ցանկացել եք՝ ձեր հորեղբոր թոռը գնա, բայց ՀԱՕԿ-ը միջամտել է, եւ Աշոտն է գնացել:

- Եթե ես ուզենայի, որ իմ հորեղբոր թոռը գնար, ֆեդերացիայի նիստում որոշում կկայացնեի՞նք, որ Աշոտն է գնում:

- ՀԱՕԿ-ի միջամտությունից հետո է որոշում կայացվել, որ Աշոտը գնա:

- Ֆեդերացիան է որոշել, ՀԱՕԿ-ը ուղղակի իր կարծիքն է ասել: Ֆեդերացիան նիստի ժամանակ որոշել է, եւ առաջինն այդ առաջարկությունն արվել է ֆեդերացիայի անդամ, մարզիչ Արման Հարությունյանի կողմից, որը իմ մյուս հորեղբոր տղան է:

- Նաեւ ասում էին՝ իբր Աշոտն է այս ամենը կազմակերպել, որ Ձեզ վնասի, քանի որ անձնական վատ հարաբերությունների մեջ եք:

- Չեմ կարող ասել: Ախր նա երեխա է, ի՞նչ վնասի ինձ: Երեւի մի բանից ընկճվել է տղան, մի բան ասել է: Ինչո՞ւ պետք է վնասի ինձ, ես իրեն ի՞նչ եմ արել՝ բացի լավից: Ծաղկաձորում կարող եք հասարակ քաղաքացուց հարցնել, իմ ուշք ու միտքը իմ քաղաքն ու ֆեդերացիան սարքեն էլ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5094 դիտում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ