Երևան
12 °C
Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայում ինտրիգներ են զարգանում: Այսօր՝ փետրվարի 13-ին, հայտնի դարձավ, որ Փհենչհան 2018-ին մասնակցող հայ դահուկորդներից Աշոտ Կարապետյանն առանց գույքի է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մարզիկը հաստատեց, որ այժմ չի կարողանում մարզվել, քանի որ դահուկներ չունի:
«Ինձ մրցաշրջանի սկզբից դահուկ եւ կոշիկ չեն տրամադրել: Այնքան ձգձգեցին մինչեւ եկավ օլիմպիական խաղերի ժամանակը: Ինձ կոշիկներ են ուղարկում, դահուկները... ցանկանում են օգտագործված դահուկներ տալ, որոնցով չեմ պատրաստվում մասնակցել: Այս ամենի մեղավորը ֆեդերացիան է, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կապ չունի»,- ասաց նա՝ այլ մանրամասներ չհայտնելով:
«Հայկական ժամանակ»-ին իր աղբյուրների միջոցով հաջողվեց պարզել, որ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ՀՀ դահուկասպորտի ֆեդերացիայում պարզապես փորձել են ինչ-որ կերպ վնասել տղային: Բանն այն է, որ օլիմպիական խաղերի վարկանիշ հաջողվել է ձեռք բերել հենց Աշոտ Կարապետյանին, այնինչ ֆեդերացիայում ցանկացել են, որ Փհենչհան մեկնի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանի եղբոր՝ մարզիչ Սեյրան Հարությունյանի տղան:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջամտությամբ նրանց չի հաջողվել ծանոթ-բարեկամ տարբերակով իրենց տղային ուղարկել օլիմպիական խաղեր, այդ պատճառով էլ որոշել են այս կերպով վնասել Աշոտին: Նրան պետք է 2 զույգ դահուկ տային, սակայն մեկն են տվել, թեեւ ասում են, որ 2-ն են տվել, բայց նա որոշել է մեկը թողնել տանը. Փհենչհան չտանել: Փհենչհանում մարզումների ժամանակ նրա դահուկը կոտրվել է: Այժմ Աշոտը չի կարողանում մարզվել:
ՀԱՕԿ-ից «ՀԺ»-ին քիչ առաջ տեղեկացրին, որ տղայի համար արդեն նոր դահուկներ են գնել: Դրանք ճանապարհին են. ինքնաթիռով ուղարկում են: Մի քանի ժամից նրա մոտ կլինեն:
Աշոտ Կարապետյանն օլիմպիական խաղերում մրցելույթները սկսելու է փետրվարի 18-ին: Այդ օրը պետք է հանդես գա հսկա ոլորավայրէջքում: Փետրվարի 22-ին պետք է մրցի հատուկ ոլորավայրէջքում:
Հայաստանի ներկայացուցիչներից դահուկորդ Միքայել Միքայելյանը Փհենչհանում արդեն 1 մեկնարկ ունեցել է: Այսօր՝ սպրինտի որակավորման փուլում 80 մարզիկի մեջ զբաղեցրել է 72-րդ տեղը եւ չի հաղթահարել որակավորման փուլը: Նրա հաջորդ ելույթը փետրվարի 16-ին է: Հանդես կգա 15 կմ ազատ ոճում:
Այսօր սպրինտի կանանց պայքարում Հայաստանը պետք է ներկայացներ Կատյա Գալստյանը, սակայն նրա անունը բացակայում է մասնակիցների ցուցակից: Փետրվարի 15-ին նա կպայքարի 10 կմ ազատ ոճում:
Օլիմպիական խաղերը մեկնարկել են փետրվարի 9-ին: Ավարտվելու են 25-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան
Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա
«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ
Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները
Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու
ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT