ՀՀ-ում ինքնասպանության դիմածների 63.7 տոկոսը գործազուրկներ են. խմբագրական

37-ամյա կնոջ եւ նրա դստեր հետ պատահածը ցնցեց հանրությանը: Ի՞նչը կարող էր երիտասարդ կնոջը ստիպել նետվել կամուրջից՝ իր հետ տանելով նաեւ 9-ամյա դստերը: Շրջանառվում են մի քանի վարկածներ: Մասնավորապես, որ կնոջ նախկին ամուսինը կրոնական աղանդի անդամ է եղել: Սակայն ամուսնու հարազատները հրապարակայնորեն հերքել են այդ վարկածը:

Այդուհանդերձ, ամենահավանական վարկածը մնում է այն, որ կինը այդ քայլին գնացել է որոշակի սոցիալական դրդապատճառներով: Խնդիրն այն է, որ կինը ապրում էր իր հայրական տանը՝ տարեց ծնողների հետ: Անցած տարի նրա մորը ազատել էին աշխատանքից: Մայրը աշխատելիս է եղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում: Երիտասարդ կինը նույնպես աշխատում էր նույն կառույցում եւ նրան նույնպես ազատելու մտադրություն է եղել: Վերջինս, սակայն, ըստ տարածված տեղեկությունների, հանդիպել է նախարար Դավիթ Տոնոյանին, եւ խնդրել, որ իրենց ընտանիքից միանգամից երկու հոգու գործազուրկ չդարձնի: Նախարարը ընդառաջել է եւ նրան տեղափոխել մեկ այլ աշխատանքի՝ ավելի ցածր աշխատավարձով:

Այդպիսով, եթե նախկինում կինը եւ նրա մայրը  միասին ստանում էին մոտ 300 հազար դրամ աշխատավարձ, անցած տարեվերջից այդ գումարը միանգամից դարձել է 75 հազար դրամ: Արդյոք ընտանիքը ունեցե՞լ է եկամուտների աղբյուրներ, հայտնի չէ: Բայց վերը բերված տվյալները խոսում են այն մասին, որ ինքնասպան եղած կինը սոցիալական լուրջ խնդիրների առաջ է կանգնած եղել: Իհարկե, դպրոցի աշխատակիցները, որտեղ սովորում էր 9-ամյա աղջնակը, պնդում են, որ աղջիկը միշտ դպրոց է հաճախել նորմալ հագնված, միշտ իր հետ ունեցել է նախաճաշը եւ վրդովվում են այն լուրերից, թե նրա ընտանիքը սոցիալական խնդիրներ է ունեցել: Բայց դա այնքան էլ համոզիչ փաստարկ չէ: Ավելի հավանական է, որ ինքնասպան եղած կինը իր խիստ սահմանափակ դրամական միջոցները ուղղել է առաջին հերթին դստեր կարիքները բավարարելուն: Այդ դեպքում ընտանիքի ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացումը շատ ավելի մեծ ազդեցություն կունենար կնոջ հոգեվիճակի վրա, քանի որ վտանգվում էր դստեր տարրական պահանջները բավարարելու հեռանկարը:

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ դեպքի օրը 37-ամյա կինը դստեր հետ այցելել է Դավիթաշենում գտնվող «Տաշիր պիցցա» ու պիցցա գնել, նույնպես որեւէ կերպ չի հերքում պնդումը, թե ընտանիքը սոցիալական խնդիրներ չի ունեցել: Իր եւ դստեր կյանքի վերջին օրը մի փոքրիկ գումար ճարելը այնքան էլ դժվար չէ:  

Ընդհանրապես, Հայաստանում բնակչության մի ստվար հատվածի սոցիալական խիստ ծանր վիճակի մասին իշխանությունը խոսում է մի տեսակ չկամությամբ: Իշխող կուսակցության վերնախավի ներկայացուցիչներից մեկը պնդում է, թե ասենք կարագի ու մսի թանկացումը աղքատների վրա չի ազդում, որովհետեւ նրանք, միեւնույն է, կարագ ու միս չեն ուտում: Հայտարարում են նաեւ, թե աղքատության պաշտոնական ցուցանիշը չի արտացոլում իրական պատկերը, որովհետեւ մարդիկ խոպան գնացած իրենց հարազատներից փող են ստանում ու լավ էլ ապրում են եւ այլն, եւ այսպես շարունակ: Դժվար է ասել, նրանք իրոք չե՞ն պատկերացնում իրական վիճակը, բոլորովին տեղեկացված չե՞ն, որ Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ բառացիորեն սոված են, թերսնվում են: Թե՞ լավ էլ գիտեն, պարզապես ակնառու պատկերը հերքելով, որպես տարիներով իշխող կուսակցություն եւ այդ իրավիճակի համար հիմնական պատասխանատու, փորձում են իրենց վրայից «քցել» այդ պատասխանատվությունը: Բայց դա այնքան էլ էական չէ:

Իհարկե, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ինքնասպանությունների մակարդակը բարձր է նաեւ տնտեսապես շատ ավելի բարվոք երկրներում: Բայց դա ավելի շատ ազգային առանձնահատկություններով է պայմանավորված: Օրինակ, Նորվեգիայում էլ ինքնասպանության մակարդակը շատ բարձր է: Բայց այնտեղ մարդիկ ինքնասպանություն են գործում բոլորովին ուրիշ պատճառներով, որը խոսակցության այլ թեմա է: Իսկ այն, որ Հայաստանում ինքնասպանությունների հիմնական պատճառը հենց սոցիալական վիճակն է, հաստատվում է նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականին Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության 562 փորձ: Դրանց 63.7 տոկոսը կատարել են գործազուրկները եւ միայն 11.1 տոկոսը՝ աշխատանք ունեցողները: Ինքնասպանության դեպքերի թիվը 2017-ին եղել է 157, որոնց 59.9 տոկոսը գործազուրկներն են եւ միայն 6.3 տոկոսը՝ աշխատանք ունեցողները: Ընդ որում, գործազուրկների ինքնասպանության մասնաբաժինը ընդհանուրի մեջ, նախորդ տարվա համեմատ, կտրուկ աճել է՝ 2016-ին այդ ցուցանիշը 47.2 տոկոս էր: Սա սարսափելի վիճակագրություն է եւ կասկածների տեղ չի թողնում՝ Հայաստանում ինքնասպանության դիմելու հիմնական պատճառը հենց սոցիալական վիճակն է:

Այս փաստը որքան էլ ջանասիրաբար թաքցվի, այլեւս դառնում է ակնհայտ: Օրերս մեր թերթին տված հարցազրույցում Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն, հայտնի մանկաբույժ Նիկոլայ Դալլաքյանը ըստ էության ասել էր, որ Հայաստանում երեխաներ են սովամահ լինում. «Եթե ֆինանսական լուրջ խնդիրներից, այս կամ այն կազմակերպչական հարցերից ելնելով՝ ընտանիքները հնարավորություն չեն ունենում պահել երեխային, կարելի է ժամանակավորապես, առանց նրանից հրաժարվելու, տանել սոցիալական հաստատություն, որպեսզի պետությունն ապահովի այդ երեխայի խնամքը, սնունդը, զարգացումը եւ այլն, քան թե տանեն տնային թշվառ պայմաններում պահեն, ոչ բժշկական օգնություն ցուցաբերեն, ոչ ադեկվատ խնամք լինի, եւ երեխային էլ կորցնեն...»:

Դառնալով 37-ամյա կնոջ եւ նրա դստեր ինքնասպանությանը, անշուշտ, չի կարելի միանշանակ պնդել, որ կյանքին հրաժեշտ տալու միակ պատճառը եղել է սոցիալականը: Բայց չափազանց մեծ է հավանականությունը, որ ընտանիքի ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացումը մի քանի այլ ենթադրյալ պատճառների հետ միասին «ամբողջացրել է» ինքնասպանություն կատարելու որոշումը:

Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 17-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45658 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել