Երևան
12 °C
2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով էական նշանակություն ունեցող իրեղեն ապացույցներ չկան: Դատարանը դրանց երեկ հնարավորություն չունեցավ «հայտնաբերելու»:
2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:
Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:
Նշենք, որ նախորդ նիստին սույն գործով հետազոտվեցին գործում եղած ապացույցները եւս ըստ հաջորդականության այսօր պետք է հետազոտվեին ինչպես տուժողների հագուստները այնպես էլ՝ գործով էական նշանակություն ունեցող դանակը, «Մակարով» ատրճանակի փամփուշտներն ու պարկուճները, ինչպես նաեւ գաղտնալսումները: Ինչ վերաբերում է զենքին, ապա դա փորձագիտական կենտրոնում է:
Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ համապատասխան կրիչներ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների լազերային սկավառակները եւ մի քանի փաթեթներ բերված չեն նիստերի դահլիճ: Դատավորն ասաց, որ նիստերի դահլիճ բերված իրեղեն ապացույցները կհետազոտեն, որից հետո ընդմիջում կհայտարարեն չբերված ապացույցների հարցը կարգավորելու համար:
Մինչ իրեղեն ապացույցների զննությանն անցնելը Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց թույլատրել լրագրողներին տեսանկարահանել իրեղեն ապացույցները, ինչը դատավորը բավարարեց: Նման խնդրանքով պաշտպանական կողմին դիմել էին լրագրողները, քանի որ պաշտոնական կողմի առարկության «շնորհիվ» է, որ սույն գործով նիստերը ո՛չ տեսանկարահանվում են, ոչ էլ՝ լուսանկարվում:
Այսօր դատարանում զննության ենթարկվեցին մասնավորապես` սպանվածների հագուստները, դեպքի վայրում՝ «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղի բազմոցների վրայի գորգերը, բարձը: Նրանցից որեւէ մեկը մանրամասն չզննվեց դատավարության մասնակիցների կողմից, պաշտպանական կողմն էլ ասաց, որ դրանք համարեն հետազոտված:
Ապա հերթը հասավ էական նշանակություն ունեցող իրեղեն ապացույցներին՝ դանակին, պարկուճներին եւ սկավառակներին: Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց՝ նշելով. «Փորձենք հայտնաբերել մյուս իրեղեն ապացույցները եւ ենթարկել զննության, պարզենք դրան ուղարկվե՞լ են դատարան, թե՝ ոչ»: Նշենք, որ այդ ապացույցները իրերի պահման սենյակում են, հետեւաբար, եթե դրանք այնտեղ լինեին, ապա հայտնաբերելը կլիներ մի քանի վայրկյանի խնդիր: Ընդմիջումը սակայն 10 րոպեից ավելի տեւեց՝ մոտ կես ժամ, ինչից հետո դատավորը, դատավարության մասնակիցներին ասաց, թե ապացույցները կհետազոտվեն հաջորդ դատական նիստում: Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ այսօրվա դատական նիստը պետք է հետաձգել, քանի որ ժամը 15:00-ին դատարանը ծանրաբեռնված է մեկ այլ դատական նիստով (նկատենք, որ սույն նիստը վերսկսվեց 15:20-ին: Այնինչ այս գործով նախորդ դատական նիստի ավարտին դատավորը հայտնել էր, որ 14:00-ից հետո նշանակված դատական նիստ ունի, եւ կողմերի հետ համաձայնության եկել այս նիստն ընդմիջելու, նախապես նշանակված դատական նիստն «ինչ- որ կերպ ընդմիջելու», ապա այս նիստը վերստին շարունակելու մասին: Իսկ ահա Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ այսօր ժամը 15:00-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ նշանակված որեւէ դատական նիստ չկար:
Թե ո՞ւր են անհետացել գործով էական նշանակություն ունեցող իրեղեն ապացույցները, պարզել չհաջողվեց: Բանն այն է, որ նրանց գտնվելու վայրի մասին, ըստ էության, տեղեկություն չուներ անգամ նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը, ուստի միակ ելքը նիստը հետաձգելն էր:
«Անհետացած» իրեղեն ապացույցների մեջ են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնասկավառակները։ Մասնավորապես՝ գաղտնալսվել են Նորատաուսցի Ալիկն ու Չարբախցի Գեղամը:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 13-ին ժամը 14:30-ին:
Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսպիսով՝ դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն: Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝ ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու եղանակով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT