Երևան
12 °C
Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի աշխատանքից ազատվելու մասին մեր լուրը վերջինս հերքել է ֆեյսբուքյան իր էջում: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Գագիկ Ծառուկյանն ինձ որեւէ պաշտոնից չի ազատել եւ չի հեռացրել: Եվ սա այն պարզ պատճառով, որ 2017 թվականի հունիսի 1-ից ԱԺ պատգամավորի լիազորությունները ստանձնելուն պես ես դադարել եմ լինել Կենտրոն հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարը»,- գրել է Տոնոյանն ու հավելել, որ զուտ ծիծաղելի իրավիճակում չհայտնվելու համար, խորհուրդ կտա ցանկալին իրականության տեղ հրամցնելու ապարդյուն ճիգեր այլեւս չգործադրել:
Մեզ հայտնի դարձավ, որ այսօր հեռուստաընկերությունում նախատեսված ժողովը ծանր մթնոլորտում է անցել: Ժողովն անցկացրել է հեռուստաընկերության սեփականատերը՝ Գագիկ Ծառուկյանը, հայտնել է իր մտադրության մասին եւ ասել, թե ով է ղեկավարելու լրատվական բլոկը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Իվետա Տոնոյանին փոխարինողը Կենտրոնի տնօրենի պաշտոնից 2012 թվականին հեռացված Սերգեյ Ադումյանն է լինելու: Ի դեպ, վերջինս ժամանակին նույն ոճով էր արտահայտվել իր ազատման մասին լուրերին, ինչպես այսօր արձագանքեց Իվետա Տոնոյանը: Ժողովի ժամանակ Ծառուկյանը նաեւ ասել է, որ Իվետա Տոնոյանը շարունակելու է խոսնակի աշխատանքը եւ իր մասին ֆիլմեր նկարելու գործը կրկին Տոնոյանի գործն է լինելու: Ինչ վերաբերվում է հեռուստաընկերության տնօրենի աշխատանքից Տոնոյանին վաղուց ազատված լինելու հարցին, ապա նշեք միայն, որ փաստաթղթերով Իվետա Տոնոյանն աշխատանքից ազատվել է դեռեւս 2017 թվականից, սակայն մինչեւ երեկ ինքն անձամբ ղեկավարել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բլոկը:
Գրել էինք նաեւ, որ ըստ մեր աղբյուրի՝ աշխատանքից ազատվել է նաեւ հ/ը կոմերցիոն տնօրենը: Իվետա Տոնոյանից հետաքրքրվեցինք՝ հեռուստաընկերության կոմերցիոն տնօրենն ազատվե՞լ է աշխատանքից, եթե այո, ապա ի՞նչ հիմքով: «Այո, կոմերցիոն բաժնի տնօրենն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն, մոտ 20 օր առաջ»,- ասաց Տոնոյան: Վերջինս նշեց, որ պատգամավոր ընտրվելուց հետո ինքն ազատվել է լրատվականի տնօրենի եւ բարեգործական հիմնադրամի տնօրենի պաշտոններից: «Հիմնադրամի տնօրենի պաշտոնից հրաժարվելուց հետո պարոն Ծառուկյանը Անահիտ Ծառուկյանին՝ իր կրտսեր աղջկան, նշանակել է հիմնադրամի տնօրեն, ես հիմա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ ու այդ մասով ունեմ որոշակի պատասխանատվություն: Կենտրոն հ/ը-ի հետ իմ լավ գործակցությունն ի պաշտոնե, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, միշտ եղել է»,- ասաց Իվետա Տոնոյանը: Հարցին՝ շարունակո՞ւմ եք մնալ Կենտրոն Հ/Ը-ի տնօրենների խորհրդի անդամ, նա դրական պատասխան տվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT