Երևան
12 °C
Առողջապահության համակարգում առաջիկայում մեծ փոփոխություններ են սպասվում: Այս տարվա մարտի մեկից Հայաստանում մի քանի հարյուր անուն դեղեր այլեւս հնարավոր չի լինի ազատ գնել դեղատներից: Այդ դեղերը կվաճառվեն միայն դեղատոմսերով: Հետագայում միայն դեղատոմսերով վաճառվող դեղերի ցանկը ընդլայնվելու է: Արդյունքում, այս տարվա հոկտեմբերի 1-ից Հայաստանում գրանցված դեղերի կեսից ավելին արդեն կվաճառվեն միայն դեղատոմսերով: Գաղափարախոսությունը, անշուշտ, լավն է՝ մարդիկ իրենց բուժումը սկսելուց առաջ պետք է հետազոտվեն, բժիշկն էլ պետք է ախտորոշի հիվանդությունը եւ բուժում նշանակի ու դեղատոմս տա հիվանդին: Հիանալի նախաձեռնություն է: Բայց՝ միայն տեսականորեն: Այս գաղափարի գործնական ներդրումը, մեղմ ասած, այնքան էլ գեղեցիկ պատկեր չի ենթադրում: Գործընթացը զուգորդվելու է տեխնիկական բնույթի բազմաթիվ խնդիրների եւ դեղերի թանկացման հետ:
Նախ՝ տեխնիկական բնույթի խնդիրների մասին: Դեղատոմս ստանալու համար հիվանդը պետք է այցելի, օրինակ, պոլիկլինիկա: Որքան է մեր պոլիկլինիկաների թողունակությունը՝ որքան մարդ կարող են ընդունել-ճանապարհել, որքան հերթեր կառաջանան, արդյո՞ք լրացուցիչ աշխատողներով պետք է համալրվեն դրանք... հարցեր են, որոնց պատասխանները առ այսօր դեռ չեն հնչել: Առողջապահության ոլորտի պաշտոնյաները ընդամենը օդի մեջ հավաստիացնում են, որ այո՝ կարող են:
Եթե Երեւանում ու հանրապետության մյուս քաղաքներում բնակչությունը ապրում է կոմպակտ, եւ պոլիկլինիկան յուրաքանչյուր բնակչի համար գտնվում է մոտակայքում, ապա պարզ չէ, թե ինչպիսի խնդիրներ կառաջանան գյուղական բնակչության համար: Գյուղի դեղատնից դեղ գնելու համար հիվանդը պետք է նախ մեկնի մոտակա քաղաք՝ այցելի պոլիկլինիկա, ստանա դեղատոմս, վերադառնա գյուղ ու գնի դեղը: Ժամանակ, ճանապարհածախս եւ այլն:
Արդեն իսկ կանխատեսումներ կան, որ նոր կարգը բերելու է շտապբուժօգնության կանչերի ավելացմանը: Որքան կբարձրանա շտապօգնության ծանրաբեռնվածությունը, որքանով այդ ծառայությունը կկարողանա դրա տակից դուրս գալ, առայժմ դժվար է ասել:
Ինչ վերաբերում է դեղորայքի գներին, ապա այս առումով ամեն ինչ ավելի պարզ է ու հստակ: Դեղերը թանկանալու են, եւ դա ուղղակիորեն երեւում է նոր իրավիճակը կարգավորող փաստաթղթերից: Բոլոր դեղատները ու բուժհիմնարկները պետք է միանան մեկ ցանցի: Դա իրենից տեխնիկական որոշակի լուծումներ է պահանջում: Բոլոր՝ նույնիսկ ամենափոքր գյուղական դեղատները պետք է ունենան որոշակի պարամետրերի համակարգիչ, այդ համակարգիչը պետք է միացված լինի ինտերնետին, որի հզորությունը նշված է նորմատիվ փաստաթղթերում: Դեղատան աշխատողը պետք է դեղագետ լինելուն զուգահեռ նաեւ տիրապետի համակարգչային որոշակի ծրագրերի, ունենա ID քարտ:
Դրանից բացի, նոր կարգով ներմուծվում է, այսպես կոչված՝ «էլեկտրոնային դեղատոմս» հասկացությունը: Հիվանդը պոլիկլինիկայում կամ այլ բուժհաստատությունում հետազոտվելուց հետո կարող է ստանալ այդ էլեկտրոնային դեղատոմսը: Գաղափարն այն է, որ մոտենալով հանրապետության ցանկացած դեղատուն, կարող է ստանալ իր դեղը առանց տպագիր դեղատոմսի: Նրա անունը եւ ստանալիք դեղը պետք է լինեն ինտերնետային համակարգում: Ցանկացած այդպիսի դեղատոմսի սպասարկման արժեքը կազմում է մոտ 30 դրամ: Սրան ավելացնենք որ դեղատները եւ բուժհիմնարկները պետք է վճարեն էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու համար:
Բոլոր գները ֆիքսված են ՀՀ կառավարության 2017 թվականի 866 որոշման հավելվածով, եւ շուկայական մոտեցումներ այստեղ չկան: Այսինքն, դրանք անխուսափելի ու պարտադիր ծախսեր են:
Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ մեկ միջին դեղատան լրացուցիչ ծախսերը այս համակարգի ներդրման արդյունքում կկազմեն տարեկան 400-450 հազար դրամ: Հիմա տրամաբանական հարց՝ որտեղից եւ ով պետք է վճարի այդ գումարը: Ու դրա տրամաբանական պատասխանը՝ այդ գումարը վճարելու են հիվանդները: Դեղատները տնտեսվարող սուբյեկտներ են, ոչ թե բարեգործական հիմնարկներ եւ իրենց ցանկացած լրացուցիչ ծախս նրանք պետք է ներառեն դեղերի գների մեջ:
Բուժհիմնարկները եւս որոշակի ծախսեր պետք է կատարեն այդ համակարգին միանալու եւ ընթացիկ սպասարկման համար: Նրանք նույնպես այդ ծախսերը ներառելու են իրենց ծառայությունների գների մեջ: Ստացվում է, որ նոր համակարգը թանկացնելու է բուժօգնությունը: Թե որքան, պարզ կդառնա մի քանի ամիս անց:
Իսկ ամենաուշագրավն այն է, որ նոր համակարգի ներմուծմանը զուգահեռ տարօրինակ ընկերություններ են հայտնվում, որոնք «նստելու են» ֆինանսական հսկայական հոսքերի խաչմերուկներին: Օրինակ, էլեկտրոնային առողջապահության համակարգը, որին, պատկերավոր ասած, գնալու են վերը նշված բոլոր վճարումները, կոնցեսիոն պայմանագրով փոխանցվելու է համատեղ գործող շվեյցարական "Sylex SARL" եւ հայկական «Մեյսիս Ապահով» ընկերություններին: Առաջին հայացքից տարօրինակ ոչինչ չկա: Բայց երբ ուսումնասիրում ենք այս ընկերությունները, երկուսի հիմնադիրն էլ նույն անձն է՝ Ավետ Մանուկյան անուն- ազգանունով: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը ասել է, թե չի ճանաչում այդ ընկերությունները եւ ոչ մի կապ չունի դրանց հետ: Սա, իհարկե, առանձին, լրագրողական լուրջ հետաքննության թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:
Հ.Գ. ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է այն դեղերի ցանկը, որոնց ազատ վաճառքն առաջին փուլում դառնալու է անթույլատրելի: Այսինքն՝ արդեն մարտի 1-ից առանց դեղատոմսի հնարավոր չպետք է լինի ձեռք բերել մոտ 700 անուն դեղ: Դրանք երեք խմբի դեղեր են՝ հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հոգեմետ նյութ եւ հորմոն պարունակող: Հակավարակային դեղերի ցանկում ընդգրկված է շուրջ 530 անուն դեղ: Հոգեմետ նյութ պարունակող դեղերի ցանկում՝ մոտ 100, հորմոնային դեղերի ցանկում՝ շուրջ 75: Կառավարության համապատասխան որոշմամբ, դեղատոմսով է դառնալու Հայաստանում գրանցված 4 723 դեղից 3 632-ը: Անցումը լինելու է աստիճանաբար՝ մարտի 1-ից մինչեւ հոկտեմբեր:
Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 24-ի համարում, 1-ին էջում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT