«Արսենալը» քիչ էր մնում իր համար լուրջ խնդիրներ ստեղծեր. պարտվեց 1:2. Եվրոպա լիգա

«Էստերսունդն» անակնկալի բերեց Լոնդոնի «Արսենալին» ու նրա երկրպագուներին: Երեկ փետրվարի՝ 22-ին, շվեդական թիմը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում «Էմիրեյթս» մարդաշատ էր գնացել դիմակայությունում գործնականում պարտվածի կարգավիճակում, սակայն քիչ մնաց՝ խառներ «զինագործների» բոլոր խաղաքարտերը: Անսպասելի հաղթեց 2:1 հաշվով:

Հանդիպման հենց սկզբից «Էստերսունդը» ցույց տվեց, որ ուշադրություն չի դարձնելու առաջին հանդիպման արդյունքին: Թիմը գրոհում էր, իսկ «Արսենալը», որը գրեթե պահեստային կազմով էր, թույլ էր տալիս մոտենալ սեփական տուգանային հրապարակին:

Հյուրերի գրոհներն արդյունք տվեցին 22-րդ րոպեին: Հաշիվը բացեց Հոսամ Այեշը: Սա, կարծես թե, այնքան էլ չանհանգստացրեց «զինագործներին», սակայն հաջորդ իսկ րոպեին շվեդական թիմի ֆուտբոլիստները կրկնապատկեցին առավելությունը: Գոլն իր հաշվին գրանցեց Չեն Սեման: Եւս մեկ գոլ, եւ «Էստերսունդը» կարող էր խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Սակայն լոնդոնցիները սթափվեցին: Նրանք փորձում էին հենց առաջին կեսում գոլ խփել դիմակայության ելքը վերջնականապես վճռելու համար, բայց չկարողացան: Նրանց դա հաջողվեց ընդմիջումից անմիջապես հետո: 47-րդ րոպեին գոլ խփեց Սեադ Կոլաշինացը:

Հետագայում էլ թիմերը պահեր ստեղծեցին, սակայն դրանցից եւ ոչ մեկը գոլով չավարտվեց: Այս դիմակայությունում ընդհանուր 4:2 հաշվով հաղթեց ու 1/8 եզրափակիչ դուրս եկավ «Արսենալը»:

Երեկ ավարտվեց Եվրոպա լիգայի 2017-18 մրցաշրջանի 1/16 եզրափակիչը: Անակնկալ գրանցվեց «Լայպցիգ»-«Նապոլի» զույգում. «Նապոլին» դուրս մնաց հետագա պայքարից: Իտալական թիմը երեկ հյուրընկալվելիս «Լայպցիգին» հաղթեց 2:0 հաշվով: Առաջին խաղում սեփական հարկի տակ պարտվել էր 3:1: Ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 3:3, եւ գերմանական թիմը 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլ խփելու շնորհիվ:

1/16 եզրափակչի պատասխան հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

ԲԿՄԱ Մոսկվա-«Ցրվենա Զվեզդա» 1:0  

«Լոկոմոտիվ Մոսկվա»-«Նիս» 1:0

«Սպորտինգ»-«Աստանա» 3:3

«Լացիո»-«Ստյաուա» 5:1

«Պլզեն»-«Պարտիզան» 2:0

«Վիլյառեալ»-«Լիոն» 0:1

«Լայպցիգ»-«Նապոլի» 0:2

«Զենիթ»-«Սելթիք» 3:0

«Դինամո Կիեւ»-ԱԷԿ 0:0

«Ատլետիկո»-«Կոպենհագեն» 1:0

«Բրագա»-«Մարսել» 1:0

«Արսենալ»-«Էստերսունդ» 1:2

«Միլան»-«Լուդոգորեց» 1:0

«Զալզբուրգ»-«Ռեալ Սոսիեդադ» 2:1

«Ատլետիկ»-«Սպարտակ Մոսկվա» 1:2

«Ատալանտա»-«Բորուսիա Դորտմունդ» 1:1

Այս զույգերից 1/8 եզրափակչում հանդես գալու իրավունք են ստացել «Միլանը», «Արսենալը», «Ատլետիկը», «Ատլետիկոն», Մոսկվայի ԲԿՄԱ-ն, Դորտմունդի «Բորուսիան», Կիեւի «Դինամոն», «Լացիոն», «Լայպցիգը», «Լիոնը», Մոսկվայի «Լոկոմոտիվը», «Մարսելը», «Պլզենը», «Զալզբուրգը», «Սպորտինգը» եւ «Զենիթը»:

Վիճակահանությունը կկայանա այսօր Շվեյցարիայում՝ Նիոնում: Բաց վիճակահանություն է լինելու. թիմերն առանձին զամբյուղների չեն բաժանվելու, եւ այս փուլում չի գործելու այն կանոնը, ըստ որի՝ նույն երկրի ներկայացուցիչները չեն կարող մրցակիցներ դառնալ: Բացառություն է գործում միայն ռուսական եւ ուկրաինական թիմերի համար. նրանք չեն կարող միմյանց դեմ մրցել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2973 դիտում

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին