Երևան
23 °C
Լուսանկարում՝ Միշել Աունը և Սերժ Սարգսյանը հանդես են գալիս հայտարարություններով ՀՀ նախագահի նստավայրում, 22-ը փետրվարի 2018 թ., լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայության
Փետրվարի 22-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Լիբանանի նախագահ Միշել Նաիմ Աունը: ՀՀ նախագահի նստավայրում նրան մեծ շուքով դիմավորել է Սերժ Սարգսյանը, ինչից հետո կայացել են հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունները, որոնց արդյունքները նրանք ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:
Կանխատեսելի էր, որ այդ հայտարարությունների մեջ մեծ տեղ է հատկացվելու հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին: Ակնկալելի էր նաև, որ երկու երկրները ձգտելու են խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում: Դրա համար առկա են բոլոր նախադրյալները:
Լիբանանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար կարող է ավելի նկատելի ներկայություն ապահովել Մերձավոր Արևելքում: Առավել ևս, որ այսօր ՀՀ պաշտոնական դիրքորոշումը թույլ է տալիս խոսել եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն գործընթացները Հայաստանի միջոցով կամրջելու մասին: Սիրիական ճգնաժամի թե՛ ժամանակային, թե՛ հանգուցալուծման առումով անկանխատեսելիության պայմաններում, Հայաստանին նոր, հեռանկարային գործընկեր է պետք այդ տարածաշրջանում: Լիբանանն, իհարկե, առաջատար դիրքեր չի գրավում Մերձավոր Արևելքում, սակայն իր այսօրվա ներքին և արտաքին քաղաքականությամբ, եթե չասենք ձեռնտու, ապա գոնե ընդունելի է մեծ տերությունների կողմից, հետևաբար կտրուկ ներքին ցնցումներ այս երկրում թույլ չեն տա: Երկրի հարավում 1978 թ.-ից ներկա են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը, որոնք բոլորի կողմից դիտարկվում են որպես այդ տարածքում խաղաղության միակ հնարավոր երաշխավորը: Այս մոտեցումը հաստատվեց 2006 թ. Հուլիսյան պատերազմից հետո, երբ Ռուսաստանը և Եվրոպան ընդդիմացան, իսկ ԱՄՆ-ը չպնդեց իր դիրքորոշումը, կապված Լիբանանի հարավում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հետ:
Լիբանանի և Իսրայելի փոխադարձ թշնամության ֆոնին հայ-լիբանանյան հարաբերությունների խորացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ առանց այդ էլ ոչ ջերմ հայ-իսրայելական հարաբերությունների վրա: Վերջին շրջանում նկատվում են հայ-իսրայելական հարաբերությունները մեռյալ կետից շարժելու որոշակի փորձեր, որոնք, սակայն ոչ միայն առայժմ արդյունքներ չեն տվել, այլև տեսանելի ապագայում հույսեր չեն ներշնչում:
Հետաքրքիր է, ինչ դիրք կընդունի Հայաստանը, եթե այդուհանդերձ, ինչ-որ հրաշքով հաջողվի առաջընթաց գրանցել հայ-իսրայելական հարաբերություններում և եթե դրանք ինչ-որ պահի հակադրվեն հայ-լիբանանյան խորը համագործակցությանը: Կհաջողվի արդյո՞ք այստեղ ևս կիրառել «և՛, և՛»-ի սկզբունքը:
Վլադիմիր Մարտիրոսյան
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 24-ի համարում, 3-րդ էջում:
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Էջմիածնում․ վիրավոր վարորդը մեքենան վարել է դեպի հիվանդանոց ու վթարվել, կա զոհ
Մեր ծնողները գնացել են շուկաներ, հիմա էլ պետք է այդպես լինի. ավագանու անդամները՝ փողոցային առևտուրը արգելելու մասին
Չենք խնայել ու չենք խնայի մեր ուժերը ամեն ինչ անելու և Վանիկ Ամիրխանյանին հայտնաբերելու համար․ ԱԻ նախարար
Եթե ահազանգը ՀՀ տարածքից է՝ արագ բացահայտվում է, եթե էլեկտրոնային է և ենթադրաբար այլ երկրից, որոշակի դժվարություններ կան
Մենք մեծ չենք մտածում, չենք կարողանում դիմացինի հաջողությունը հանդուրժել, մեր անձնական շահի ետեւից ենք ընկած․ Խառատյան
Հորդորում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել․ Արցախի ԱԻՊԾ
Նինո Կոբախիձեն խոսել է գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում ներդրումների ու համագործակցության պատրաստակամության մասին
«Խնդրում եմ, մամայիս նկարը մի տարածեք»․ որքանո՞վ է իրավաչափ մահացած անձանց լուսանկարներն ու անձնական տվյալները տարածելը
«Սուրմալու»-ում դեպքի երկրորդ օրը ևս կայանված ավտոմեքենայից գողություն է կատարվել
Երեխայի բժշկական քարտը` նախկին 026 Ձևը, կթվայնացվի
«Սուրմալու»-ում այս գիշեր ևս աշխատանքը կդադարեցվի, բայց դրանք կշարունակվեն այնքան, մինչև որոնվող քաղաքացին հայտնաբերվի
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության և ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Ջրափրկարարներն օգնել են ափ վերադառնալ չկարողացող քաղաքացուն
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ
Հայաստան է ժամանել Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը
Կողբ գյուղում 300 հա խոտածածկույթ է այրվել
Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. «Հայփոստ»-ի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի
Որոշվել է «Աթլետ» մրցաձևի հաղթողը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ
Առողջապահության նախարարի տեղակալը Թեհրանում քննարկել է դեղերի ներկրման և արտահանման հեռանկարային հարցեր
Զորամասերում շարունակվում են մարտավարաշարային պարապմունքները
Կարեն Նալբանդյանը՝ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի փլել-օֆֆ փուլի հանդիպման մրցավարների տեսուչ
Արմեն Դանիելյանը՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ
«Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին և գողացել դրամապանակը. ԱԻՆ մամուլի խոսնակ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 110,2 հա տարածքում բռնկված հրդեհները
Հանդիսության սրահներից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 4 տղամարդ է հոսպիտալացվել
49-ամյա Ալվարդ Դիլբարյանը որոնվում է որպես անհետ կորած
ԱԱԾ նախագծով անցակետեր կստեղծվեն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում
Լուսագյուղ-Երասխահուն ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով
Մինչև 9 ժամ վթարային ջրաջատումներ Երևանում ու մարզերում
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի. օգոստոսի 18-23-ի եղանակային կանխատեսումը
ՌԴ ներկայացուցիչները «Սուրմալուի» պայթյունի հետևանքով ցավակցական հեռագրեր են հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին
Նարինե Ավագյանը ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից․ վարչապետը որոշում է ստորագրել
Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալուի» պայթյունի հետևանքով 16 զոհվածների համար
Ստեփանակերտում բռնկված հրդեհի վայրում հայտնաբերվել է նռնականետի 2 նռնակ. Արցախի ԱԻՊԾ
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել
Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
© 2022 Հայկական ժամանակ