Երեւանի քույր-քաղաքներին կոչ են արել չհամագործակցել Երեւանի բռնարար քաղաքապետարանի հետ

Շուրջ 55 անհատ եւ կազմակերպություն հանդես է եկել Երեւանի քույր-քաղաքներին ուղղված բաց նամակով, որտեղ կոչ է արվել կասեցնել «Երեւանի բռնարար քաղաքապետարանի հետ համագործակցությունը»:

Բաց նամակն ուղղվել է Վոլգոգրադի, Ստավրոպոլի, Նիսի, Դոնի Ռոստովի, Անտանանարիվոյի, Բեյրութի, Բրատիսլավայի, Սպահանի, Կարարայի, Լոս Անջելեսի, Քեմբրիջի, Քիշինեւի, Մարսելի, Թբիլիսիի, Բուենոս Այրեսի, Մոնրեալի, Օդեսայի, Սան Պաուլոյի, Վենետիկի, Ռիգայի, Ամմանի, Նովոսիբիրսկի եւ Անտոնիի քաղաքապետերին:

Պատճենն ուղարկվել է Հայաստանում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լիբանանի, Սլովակիայի, Իրանի, Իտալիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Բրազիլիայի, Լատվիայի, Հորդանանի դեսպաններին եւ (կամ պատվո հյուպատոսներին):

Ինչպես նաեւ ուղարկվել է Վոլգոգրադի, Ստավրոպոլի, Նիսի, Դոնի Ռոստովի, Անտանանարիվոյի, Բեյրութի, Բրատիսլավայի, Սպահանի, Կարարայի, Լոս Անջելեսի, Քեմբրիջի, Քիշինեւի, Մարսելի, Թբիլիսիի, Բուենոս Այրեսի, Մոնրեալի, Օդեսայի, Սան Պաուլոյի, Վենետիկի, Ռիգայի, Ամմանի, Նովոսիբիրսկի եւ Անտոնիի տեղական լրատվամիջոցներին:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Քույր քաղաք Երեւանի բռնարար քաղաքապետարանի հետ համագործակցության կասեցման կոչ

Հարգարժան քաղաքապետ,

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի քաղաքապետարանի կայքէջում նշված է, որ Ձեր քաղաքը հանդիսանում է Երեւանի քույր-քաղաքներից, եւ երկու քաղաքապետարանների միջեւ ստորագրված է բարեկամության, տարբեր ոլորտներում համագործակցության եւ փոխօգնության համաձայնագիր։

2018թ․ փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ անցկացվող ավագանու նիստի ժամանակ տեղի է ունեցել աննախադեպ հրապարակային բռնություն ավագանու կին անդամներ Մարինա Խաչատրյանի եւ Սոնա Աղեկյանի նկատմամբ։

Ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցությունը ներկայացնող ավագանու անդամները ավագանու եւ մասնավորապես՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրությունը Երեւանի Նուբարաշեն թաղամասում հարակից կալանավայրի կոյուղաջրերի արտահոսման երկար տարիներ անտեսված խնդրին հրավիրելու նպատակով՝ բնակիչների խնդրանքով նիստին ապակե տարաներով բերել էին թաղամասով հոսող կոյուղաջրից։ Նպատակն այն էր, որ ավագանու անդամները  թեկուզ կարճ ժամանակով իրենց կաշվի վրա զգան արտահոսող կոյուղաջրերի գարշահոտության պատճառով կալանավորների եւ բնակիչների կրած զրկանքները եւ վերջապես լուծեն տարիներ տեւող խնդիրը։

Սակայն ի արձագանք ընդդիմադիր կողմի այս քայլին, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգով ավագանու այլ անդամները  (հատկապես, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող ավագանու անդամները) եւ քաղաքապետարանի աշխատակիցները բառացիորեն հարձակվել են Մարինա Խաչատրյանի եւ Սոնա Աղեկյանի վրա, հրապարակայնորեն ֆիզիկական բռնություն գործադրել նրանց հանդեպ, հայհոյել, կատարել սեռական ոտնձգություն, սպառնացել այլ բռնություններ կատարել, բռնի վտարել են նիստի դահլիճից։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոչ միայն պատասխանատվություն չի ստանձնել իր հրամանով եւ ներկայությամբ տեղի ունեցած բռնարարքների համար, այլեւ շարունակել է ավագանու այս ընդդիմադիր կուսակցության անդամների նկատմամբ վարչական ռեպրեսիաները։ Քաղաքապետարանը նաեւ որոշում է կայացրել ապօրինաբար սահմանափակել լրատվամիջոցների ներկայությունը ավագանու նիստերին։

Բռնարարքներից անցել է 10 օր, սակայն ավագանու մեծամասնություն կազմող կուսակցությունը՝ Հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն է նաեւ խորհրդարանում, ոչ միայն հանդես չի եկել  դատապարտող հայտարարությամբ, այլեւ արդարացրել է բռնությունները՝ մեղադրելով ավագանու կին անդամներին եւ հնչեցնելով կոպտագույն սեքսիստական արտահայտություններ։ Որոշ լրատվամիջոցներ նույնպես շարունակում են հրապարակել սեքսիստական ու գենդերային հիմքով բռնությունն ուղղակիորեն արդարացնող հոդվածներ։

Հայաստանի իրավապահ մարմինները նույնպես արձագանքել են մեծ ուշացումով՝ հանրային բողոքի  ու պահանջի ներքո։ Քննություն է կատարվում առավելապես մեղմ պատիժ ենթադրող քրեական հոդվածների շրջանակներում։

Այս բաց նամակով մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ենք Ձեզ միակողմանիորեն խզել կամ ժամանակավորապես կասեցնել Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած բարեկամության մասին համաձայնագիրը, քանի դեռ այս բռնարարքների կատարողներն ու ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը չեն ենթարկվել պատասխանատվության, եւ չի փոխվել Երեւանի ավագանու ներկայիս կազմը։ Բռնարար եւ կոռումպացված քաղաքապետով ու ավագանու անդամներով քույր-քաղաք ունենալը պատիվ չի բերում ոչ մի քաղաքի ղեկավարությանն ու բնակչությանը, ուստի կոչ ենք անում Ձեզ կիսել մեր մտահոգությունն ու հրաժարվել բռնարար կառույցի հետ համագործակցությունից։

Հարգանքով,

Աննա Նիկողոսյան

Մարինե Մարգարյան

Աննա Շահնազարյան

Լուսինե Թալալյան

Սուսաննա Գյուլամիրյան

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ՀԿ

Սոֆյա Մանուկյան

Արմինե Իշխանյան

Նելլի Սարգսյան

Անահիտ Սարգսյան

Ռուզաննա Գրիգորյան

Ալեքս Սարդար

Աննա Ժամակոչյան

Նանա Մանթաշեվա

Լեւոն Բարսեղյան, Գյումրիի ավագանու անդամ

Մարիաննա Գրիգորյան

Կանանց իրավունքների Տուն ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Գեւորգ Քեհյան

Կոմունա

Մարիամ Խուրշուդյան

Սեւան Պետրոսյան

Անուշ Խաչատրյան

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ

Մայրանուշ Դավթյան Գեւորգյան

Լուսինե Նավասարտյան

Անահիտ Սիմոնյան

Նուարդ Մինասյան

Միլենա Աբրահամյան

Վարդինե Գրիգորյան

Էկոլոգիական իրավունք ՀԿ

Էլվիրա Մելիքսեթյան

Կարեն Հակոբյան

Լալա Ասլիկյան

Մարալ Բավական

Ալիսա Քամալյան

Լիդա Մինասյան

Հանուն Հավասար իրավունքների ՀԿ

«Սեւազգեստ կանայք, Հայաստան» նախաձեռնություն

Լառա Ահարոնյան

Հասմիկ Գեւորգյան

Միլենա Տադուխեպա

Նելլի Փայտյան

Կարինե Ղազարյան

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

Թեհմինե Ենոքյան

Ռուզաննա Ծատուրյան

Սարգիս Խարազյան

Վահան Իշխանյան

Զարուհի Հովհաննիսյան

Լուսինե Սարգսյան

Նակա Դուլի

Էկոլուր տեղեկատվական ՀԿ

Էլմոն Եղնուկյան

Զառա Հարությունյան

Արփի Բալյան»

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3048 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին