Երևան
12 °C
Օրերս ֆեյսբուքում ակտիվ տարածվում էին լուսանկարներ, որտեղ Աստղիկ Մկրտչյան անունով օգտատերն ինչ-որ մեկին հրահանգում է ֆեյսբուքյան կեղծ էջ բացել եւ ի պաշտպանություն Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության՝ մեկնաբանություններ գրել Զարուհի Փոստանջյանի՝ Ազատություն ռադիոկայանին տրվելիք հարցազրույցի ժամանակ։ Հարցազրույցը վերաբերում էր Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպին:
Նկարում Աստղիկ Մկրտչյան անունով օգտատիրոջ նամակն է, որտեղ վերջինս գրում է՝
«Բարև։ Էլենն ասեց փոխանցեմ, էսօր երեկոյան ժամը 9-ին ազատության ռադիոկայան էջում Զարուհի Փոստանջյանը պետք ա էֆիռ անի։ Պետք ա ֆեյք էջ բացես ֆեյսում ու քոմենթներ գրես ՀՀԿ-ի, քաղաքապետարանի գործունեության մասին՝ լավ առումով։ Հետո սքրին կանես, կուղարկես Էլենին»:

Աստղիկ Մկրտչյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջը ապաակտիվացրել է: Վերջինս Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի է:
Մեր զրույցում նա ասաց, որ Աստղիկ Մկրտչյան անունով էջն իրենն է եղել, սակայն հիմա ջնջված է: Հարցին՝ ինչո՞ւ է ջնջված, Աստղիկը սկզբում չցանկացավ պատասխանել, ապա ասաց, որ իր էջը կոտրել են եւ այդ նամակն ինքը չի գրել:
Հարցին՝ ո՞վ է կոտրել էջը, Աստղիկ Մկրտչյանը չցանկացավ պատասխանել: Նա ասաց, որ էջը կոտրողին գտել է Էլեն Պարոնյանը եւ «ինչ պետք է՝ ասել է», ինքը տեղյակ չէ այդ նամակից: Աստղիկն ասաց, որ գիտի՝ Էլեն Պարոնյանը պետք է գա իրենց կուրս:
Պարզվում է՝ Էլեն Պարոնյանը եւս ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողուհի է: Վերջինիս կուրսընկերներն ասացին, որ Էլեն Պարոնյանին հեռացրել են համալսարանից, սակայն նա վերականգնվել է եւ հիմա սովորում է երրորդ կուրսում: Դասախոսը, որի մոտ տվյալ պահին դասի պետք է լիներ Էլենը, ասաց, որ վերջինս չի ներկայանում դասերին: Ուսանողների խոսքով՝ Էլեն Պարոնյանին համալսարանից հեռացրել էին լուծարքների եւ բացակաների պատճառով:

Էլեն Պարոնյանի ֆեյսբուքյան էջը եւս ապաակտիվացված է: Ինչպես երեւում է նկարում՝ Պարոնյանը նշել է, որ աշխատում է Հանրապետական կուսակցությունում:
Նույն ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողներից մեկը, որը չցանկացավ նշել իր անունը (ում կուրսընկերն է եղել Էլենը), մեր զրույցում ասաց, որ Էլեն Պարոնյանն աշխատել է Հանրապետական կուսակցության շտաբում, բայց թե ու՞մ համար՝ ուսանողուհին չգիտեր:
ՀայԱրփի Բաղդասարյան
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 27-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT