Երևան
12 °C
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ հայտարարությամբ։
Նա նշեց, որ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը պատրաստվում է ուխտադրուժ կերպով տիրանալ ՀՀ վարչապետի պաշտոնին։
«Ինչո՞ւ ուխտադրուժ, որովհետեւ 2014 թ․ ապրիլի 4-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է հետեւյալը, «Եվ ձեր առաջ քննարկումների փուլը սկսելուց առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Հիմա ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունն ու խմբակցությունը պատրաստվում են Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում։ Ընդ որում, ոչ թե ուղղակի առաջադրել, այլ այդ առաջադրումը իրականացնել մեզ արդեն հայտնի՝ սղցնելու ձեւաչափով։ Բանն այն է, որ այս տարվա առաջին օրերին ՍԴ-ի մասին օրենքների 10 օրենքանոց փաթեթում իրականացվել է մի այնպիսի փոփոխություն, որը վարչապետի ընտրության հետ օրենսդրական փաթեթը կապ չունի, որ փոխվել են վարչապետի ընտրության ժամկետները։ Ըստ այդմ, եթե նախկին՝ սովորական օրենքի համաձայն, ապրիլի 9-ից 16-ը պետք է տեղի ունենար վարչապետի առաջադրում, իսկ ընտրությունը պետք է տեղի ունենար մայիսի 2-ին տեղի ունեցող քառօրյայում, հիմա այդ փոփոխությունը կատարվել է այնպես, որ ըստ էության հնարավոր լինի մինչեւ ապրիլի 16-ը կիսաակնարկներ, կիսահերքումներ անել, ապրիլի 16-ի երեկոյան Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի թեկնածու, իսկ հաջորդ օրը առավոտյան ԱԺ-ում իրականացնել ընտրություն, որ հանրությունը գլխի չընկնի, թե ինչ է կատարվում»։
Փաշինյանը նշեց, որ սա համարում է Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության ամենամեծ քաղաքական խաբեությունը. «Ուզում եմ արձանագրել, որ նույնիսկ միամիտ հայ ժողովրդին որեւէ մեկը չի կարողանա խաբել, եթե ժողովուրդը որոշի, որ թույլ չի տալիս դա։ Եվ վերջում ուզում եմ ասել, որ շատ խորհրդանշական է, որ Շարմազանովը իր հայտարարության մեջ ասեց՝ մյունխենյան թեզիսներ, մինչեւ այժմ մեզ հայտնի էր Լենինի ապրիլյան թեզիսները, այսուհետեւ մենք կառաջնորդվենք Սերժ Սարգսյանի մյունխենյան թեզիսներով», նշեց իր խոսքի վերջնամասում ԵԼՔ խմբակցության ղեկավարը։
Ի պատասխան՝ Շարմազանովը ասաց, «ինչքան առաջնորդվեք Սերժ Սարգսյանի մյունխենյան թեզիսներով, դրանից միայն կշահեք»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT