Երևան
12 °C
«Դեպի Եվրատեսիլ»-ի հաղթողը որոշվել է արդար ճանապարհով: Նման կարծիքի է «Նեմրա» խմբի վոկալիստ եւ կիթառահար Վանը: Փետրվարի 25-ին եզրափակչում հեռուստադիտողների քվեարկության ու պրոֆեսիոնալ միջազգային ժյուրիի գնահատականների հիման վրա՝ հաղթող դարձավ Սեւակ Խանաղյանը: Ինչպես սովորաբար լինում է նման մրցույթների դեպքում, այս անգամ էլ խոսակցություններ տարածվեցին, թե հաղթողը նախապես որոշված է եղել: Armtimes.com-ի հետ զրույցում Վանը նշեց, որ մինչեւ մասնակցելը իր մոտ էլ են եղել արդարության հետ կապված կասկածներ, որոնք հետագայում ցրվել են:
«Ինձ ամեն օր տարբեր մարդիկ գրում են այդ մասին, տարբեր ինֆորմացիաներ են ասում նախօրոք պայմանավորված լինելու մասին: Մինչեւ մասնակցելն էլ էին ասում ՝«ինչո՞ւ եք գնում, մեկ է կամ Մգերն է հաղթելու, կամ Սեւակը»… իհարկե, անկեղծ ասած, պահի տակ այդպիսի մտքեր գալիս էին ինձ մոտ, քանի որ գաղտնիք չէ, որ մեր երկրում մինչեւ այս հիմնականում այդպես էին լինում ընտրությունները, բայց մոտիկից շփվելով «Դեպի Եվրատեսիլի» անձնակազմի եւ հաղթող Սեւակ Խանաղյանի հետ՝ ավելի հակված եմ հավատալու, որ այս անգամ ամեն ինչ արդար էր, եւ եթե նույնիսկ պայմանավորված էլ լիներ, Սեւակն իրոք արժանի երաժիշտ ու մարդ է Հայաստանը ներկայացնելու համար»,- ասաց Վանը՝ հաջողություն մաղթելով Սեւակին:

Մինչեւ մասնակցելը «Նեմրայի» անդամները նշում էին, որ իրենց համար կարեւորը լավ ժամանակ անցկացնելն է: Նրանք նաեւ ցանկանում էին նախագծի միջոցով մեծացնել իրենց լսարանը: Խումբը ոչ միայն հասավ այս երկու նպատակներին, այլեւ իրական պայքար մղեց հաղթանակի համար: Վաստակեց 20 միավոր եւ զիջեց միայն առավելագույն՝ 24 միավոր հավաքած հաղթողին:
«Իրապես հիանալի օրեր ունեցանք: Շատ հաճելի էր համագործակցել Հանրայինի մեծ ու պրոֆեսիոնալ թիմի հետ: Հասցրեցինք շփվել տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ սկսած դիմահարդարներից, տեխնիկներից, անվտանգության աշխատողներից, հավաքարարուհիներից, վերջացրած ռեժիսորներով, ձայնային օպերատորներով, ադմինիստրատորներով, պրոդյուսերներով եւ նույնիսկ վաստակավոր արտիստներով (ծիծաղում է)… դեռ մի քանի օր է անցել, բայց կարոտում ենք այդ ամենը: Իրոք շատ մոտ էինք հաղթանակին, սակայն այնպես ստացվեց, որ ավելի կարեւոր հաղթանակ ունեցանք, դա ժողովրդի զգալի զանգվածի սերն է: Մեզ համար միշտ էլ դա է եղել ամենակարեւորը: Մրցույթը մեզ տվեց ավելի լայն ճանաչում, չնայած մեր վեց տարիների ակտիվ գործունեությանը, շատ մարդիկ առաջին անգամ լսեցին ու սիրեցին մեզ, ինչի համար անչափ ուրախ ենք»,- ասաց Վանը՝ ավելացնելով, որ արդյունքը գերազանցել է իրենց սպասելիքները:
Մրցույթից հետո խմբի անդամները վերադարձել են իրենց սովորական աշխատանքին: Շարունակում են ձայնագրել իրենց ստեղծագործությունները: Երկրպագուներին խոստանում են նոր երգեր ու մենահամերգ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT