Երևան
12 °C
Այսօր ԱԺ-ում շարունակվեցին երեկվանից կիսատ մնացած ՍԴ անդամի թեկնածու Հրայր Թովմասյանի վերաբերյալ քննարկումները։
ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը որոշեց ներկայացնել Թովմասյանի կենսագրությունը. «Ես հիմա պատեհ եմ համարում Հրայր Թովմասյանի վերջին 15-16 տարվա կենսագրությանն անդրադառնալ, ընդ որում, ոչ թե նրա անձնական հատկանիշները բնորոշելու, այլ Հայաստանում ընդհանրապես քաղաքական գործունեության, աշխատանքային առաջընթացի մի շարք նրբություններ վերհանելու համար։ Երեկ ես հարց տվեցի Հրայր Թովմասյանին, արդյո՞ք նա Ժառանգություն ընդդիմադիր կուսակցության հիմնադիր անդամ չի եղել, եւ նա այս հարցին պատասխանելիս ասաց՝ ոչ, սխալվում եք, ես հիմնադիր անդամ չեմ եղել, եւ տպավորություն էր, որ ընդհանրապես Ժառանգություն կուսակցության անդամ չի եղել, մինչդեռ պարոն Թովմասյանը եղել է Ժառանգություն ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ»։
Փաշինյանը նշեց, որ այս նույն տրամաբանությամբ էլ աշխատում է մեր դատական համակարգը։ Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանն ընդդիմադիր էր եւ 2010 թ․-ի հունիսի 29-ին A1+-ին հարցազրույց էր տվել եւ ասել, թե Մարտի մեկի դատավարություններն ամոթ էին մեր երկրի համար:
«Բայց ո՜վ հրաշք, հինգ ամիս հետո նա դարձավ Արդարադատության նախարար, այսինքն՝ ՔՀԿ-ների ղեկավար, բանտերի համակարգի ղեկավար, որտեղ գտնվում էին Մարտի մեկի խայտառակ դատավարությամբ դատապարտվածները, այդ թվում նաեւ՝ ես, ձեր ժողովրդի խոնարհ ծառան»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նկատեց, որ Հրայր Թովմասյանի նշանակմամբ երկրում ապօրինությունները չեն նվազում եւ դեռ մի բան էլ ավելանում են եւ բերեց սեփական օրինակը, որ թե՛ Գեւորգ Դանիելյանի Արդարադատության նախարար եղած ժամանակ, եւ թե՛ Հրայր Թովմասյանի Արդարադատության նախարար եղած ժամանակ օրենքով նախատեսված կարգով բանտից գրված իր նամակները չէին ուղարկում:
«Մարտի մեկի դատավարությունները քննադատող մարդը ինչո՞ւ էր ընկել դատարաններում հետապնդող մարդկանց հետեւից, պարզ պատճառով՝ գիծ էր անցել եւ հայտնվել պարզ ընտրության առաջ, եթե հիմա ամեն ինչ չանի այս մեծամասնության կանոններին համաձայն, կասեն՝ կարողա՞ գիտես եկել ես, որ շարունակես քո ընդդիմադիր, ազատամիտ զամաշկաները, տես հա, կհանենք: Առաջանում է վախ, որ կոպիտ ասած, տարած, հետ բերածի կարգավիճակում չհայտնվի: Նա պետք է ամեն օր ապացուցի իշխանությանը եւ Սերժ Սարգսյանին հավատարմությունը, ու հետ գալու գիծն անցել է: Հետո գիծը շարունակվում է 2012թ.-ին դառնում է ՀՀԿ անդամ, նորից նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար»,- ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, թե ինչու է ասում, որ Հրայր Թովմասյանի մասին վատ բան չի ուզում ասել, այլ ընդամենը ցույց է տալիս աշխատանքային առաջընթացի, քաղաքական առաջընթացի եւ ընդհանրապես որեւէ առաջընթացի հիմնական նախապայմանը, որ գոյություն ունի, այն է՝ Սերժ Սարգսյանի թրի տակով անցել ե՞ս, թե՞ չէ: Ուզում ես Հրայր Թովմասյան լինես, դաժե Գեւորգ Կոստանյան, շանս չունես ընդհանրապես, ինչքան լավ մասնագետ ուզում ես լինես»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ Թովմասյանը կյանքում չէր կարող պաշտոններ ունենալ, եթե անցած չլիներ Սերժ Սարգսյանի թրի տակով, եւ դա է քաղաքական առաջընթացի միակ ձեւը: Նա նշեց, որ պահին հոտառությունը կորցնի Թովմասյանը, նա ոչ թե ՍԴ անդամ կլինի, այլ 3 րոպե հետո Արթիկ ՔԿՀ-ի որեւէ խցում նստած կլինի։
Փաշինյանը ասաց, որ երիտասարդության հետ է նույն բանը տեղի ունենում, երբ հայտնվում են մի տեղ, բոցաշունչ ճառ են ասում, քննադատում, որ պատրաստ են մեռնել հանուն արդարության: «Հետո երեք օրից տեսնում ես ՀՀԿ-ի դրոշմակնիքով, կրծքանշանով մայթով քայլում են: Ասում ես՝ էս ինչա, ասումա՝ դե աշխատանքը, պապայի գործը, սա է վիճակը»,- ասաց Փաշինյանը:
ԵԼՔ խմբակցության ղեկավարը շարունակեց, նշելով, որ երբ իշխանությունում տեսնում են ընդդիմությունում շատ թե քիչ մասնագիտական հեռանկար ունեցող անձի, ասում են. «Ի՞նչ գործ ունես, շատ-շատ քո հեռանակարը բանտն է, արի մեզ մոտ՝ ավտո, տուն, դաչա, սիրուն աղջիկներ, որովհետեւ դու այնտեղ որեւէ հեռանկար չունես: Երբ խոսում ես ընդդիմության գործունեության մասին, ուղղակի ձեռ են առնում, քննադատում են, ժողովուրդը սա տեսնում է ու ասում են՝ մեկա շոու է»,- ասաց Փաշինյանը:
«ԲԴԽ անդամի ընտրությունների ժամանակ ես մի կարեւոր բան մոռացա ասել, երբ որ Գեւորգ Դանիելյանը Արդարադատության նախարար էր, նրան աշխատանքից ազատեցին 2010 թվականի դեկտեմբերին, հետո ինչ պարզվեց, ինչի՞ են ազատել՝ ինչ-որ միջադեպ էր եղել, եւ Սերժ Սարգսյանը Գեւորգ Դանիելյանին հանձնարարել էր, որ Միհրան Պողոսյանին նկատողություն անի, ու հետո պարզվել էր, որ Գեւորգ Դանիելյանի դուխը նույնիսկ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ չէր հերիքել, որ Միհրան Պողոսյանին նկատողություն անի։ Հիմա էդ մարդը եկել, այս ամբիոնից ասում է, ես դատավորների անկախությունը եւ ինքնուրույնությունը պետք է ապահովեմ, տնաշե՛ն, դու Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ նախարար եղած ժամանակ, նույնիսկ քո ինքնուրույնությունը չես կարողացել ապահովել, դու ուրիշների ինքնուրույնությունը ո՞նց կարող ես ապահովել»,- իր ելույթը եզրափակեց Փաշինյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT