Երևան
12 °C
Շիրակի մարզի Առափի համայնքում տները շարունակում են սահել սարն ի վար: Սողանքային գոտին ակտիվ է: Խնդիրը, սակայն լուծում չունի: 
Տարին 12 ամիս առափեցի տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, վաստակած գումարով տների պատերն ու հատակները կարկատում: Օգուտ չկա: Պատերն այստեղ ճաքում են վայրկյանը մեկ, հատակը քայքայվում՝ ամեն քայլափոխի:
Մանվել Զիրոյանը նոր է վերադարձել ՌԴ-ից: Այս տարի քիչ է վաստակել: Ոչ այն է՝ տանեցիների կարիքները հոգա, ոչ այն է՝ տունը կրկին նորոգի: Հնարավոր է, այս տարի ոչ մի աշխատանք չձեռնարկի: Խնդիրը գնալով խորանում, ճաքերն արդեն դառնում են անկառավարելի:
Առափիի շատ տներում են պատերը միմյանցից հեռացած, պատուհանները կամ չեն բացվում, կամ չեն փակվում: Սողանքային գոտու կառույցները դեֆորմացիայի են ենթարկվում՝ քայքայելով նաեւ բնակիչների առողջությունը: Առանց բացառությունների, բոլորի տները խոնավ են:
«Սաղ ձմեռը մեր լուսամուտները բաց են եղել, առավոտը կբանանք, գիշերվան կփակենք, թե չէ հնարավոր չէ շնչել: Էս սենյակները էլ չեն օգտագործվի, սաղս մե տեղըմ ենք հավաքվե, էն դրսի սենյակը կմնանք ու կքնինք: Տիա էգուց թոռներս բանակից գուկան, ինչ բդի էղնի, չիդեմ, ըսիգ ապրելու տուն չէ»,- ասում է Հասմիկ տատիկը:
Խնդրի լուծմանը ՀՀ կառավարությունն առաջին ու վերջին անգամ ձեռնամուխ է եղել 2011 թվականին: Այդ տարիներին սողանքի ակտիվ հատվածում 150 տուն էր հաշվվում: Երբ միանգամից մի քանի տուն մնաց հողի հաստ շերտի տակ, որոշվեց դրանց տերերին ու եւս մի քանիսին, թվով 11 ընտանիքի նոր տուն գնելու համար գումար հատկացնել: Թե ինչ չափորոշիչով է գումարը հատկացվել այդ ընտանիքներին, պարզ չէ: Արտաշ Ասատրյանն, օրինակ, պնդում է, որ իր տունը եւս գտնվում է նույն սողանքի գոտում, բայց հարեւանների նման ինքը փոխհատուցում չի ստացել: «Մենք էլ մանրամասները չգիտենք, թե ընչի, ու չիդենք, թե ինչ պետք է անի կառավարությունը: Կսպասեմ մյուս տղես էլ գա բանակից, մեկն արդեն եկել է, ու հայդե, ստեղից էրտանք»,-ասում է նա: Գումարն ընտանիքիներին տրվել է անձերի քանակով: «Ճիշտ է, բավարար չէ, բայց իրանք էլ վրեն դրեցին, տներ առան: Կան որ գյուղի մեջն են տուն առե, եղան մարդիկ, որ գնացին Գյումրի, ընդեղ տուն առան: Բայց մյուսների մասին դեռ նորություն չկա»,- բացատրում է փոխհամայնքապետ Աշոտ Պոլեյանը:
Այս պահին հայկական սողանքը ճապոնացիներին է շատ հետաքրքրում: Նրանց ջանքերով առափեցիները 10 րոպեն մեկ գետնի տակից լուրեր են ստանում իրենց անհանգստացնող սողանքի վերաբերյալ: 30 մետր խորությամբ տեղադրված սարքերն ինտերնետ կապով միացված են ե՛ւ ՇՄ Ճգնաժամային կառավարման կենտրոնին, եւ համայնքապետարանին:

Գյուղի տարբեր հատվածներում, հատկապես սողանքի օջախային գոտիներում են ճապոնացիները սարքերը տեղադրել, որոնք ինֆորմացիա են հաղորդում ընդերքի շարժի, անգամ աննշան փոփոխության մասին:


Սա առափեցիներին քիչ է հետաքրքրում, ասում են՝ մեկ է չափեն, չչափեն, իրենց տունն իրենց գլխին է փուլ գալիս, ուրիշ ոչ մեկի: Բայց ճապոնացիների կառուցած ջրհորներն, այնուամենայնիվ, մեծ կարեւորություն ունեն: Հստակ հաշվարկ կա, ամեն օր դրանց միջոցով մոտ 50 տոննա ջուր է հեռանում: Նախկինում այդ քանակությամբ ջուրը ողողել է տների հիմքերն ու առավել ակտիվացրել սողանքի շարժը:

Գյուղում ասում են, ինչ էլ անեն, օգուտ չի լինի: Նաեւ մտաբերում են հեռավոր 70-ականները, երբ սովետական միությունը հստակ որոշել էր սպառնացող սողանքի պատճառով թույլ չտալ նոր տների կառուցումն ու Օջաղուլին, այսօրվա նույն Առափին տեղափոխել, դիմացի հարթավայրում նոր գյուղ հիմնել: Սովետը, սակայն իր ծրագրով մնաց 88-ի փլատակների տակ, իսկ առափեցիները դեռ շարունակում են իրենց սահքը, արդեն հայրենի իշխանությունների պատասխանատվությամբ:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 7-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT