Ովքեր կարող են «Արսենալում» փոխարինել Մխիթարյանի սիրելի Վենգերին

«Արսենալում» մարզչական փոփոխության մասին խոսակցությունները թեժանում են: Երբ 3 անընդմեջ պարտություններից հետո երկրպագուներին թվում էր, թե ավելի վատ լինել չի կարող, ֆուտբոլիստները հակառակն ապացուցեցին: Մարտի 4-ին Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում պարտվեցին «Բրայթոնին» (1:2): Այսպիսով, «Արսենալը» պաշտոնապես չի պայքարում չեմպիոնության համար: Առաջնության ավարտից 9 տուր առաջ ունի 45 միավոր եւ 33-ով զիջում է միանձնյա առաջատար «Մանչեստեր Սիթիին»: Լավագույն քառյակում հայտնվելու հույսերն էլ շատ չեն: 4-րդ տեղում ընթացող «Թոթենհեմից» հետ է մնում 13 միավորով: Այս իրավիճակում երկրպագուները պահանջում են գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հեռացումը, իսկ ֆուտբոլային փորձագետները գուշակում են՝ ով կարող է լինել նրա փոխարինողը:

Ֆրանսիացուն փոխարինելու հավակնորդներից մեկը «Յուվենտուսի», «Միլանի», «Ռեալ Մադրիդի», ՊՍԺ-ի, «Բավարիայի», «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին է: Վերջերս նա ներկա էր «Արսենալի» հանդիպումներից մեկին: Խաղից հետո «զինագործների» երկրպագուները նույնիսկ նրան խնդրել էին գլխավորել իրենց թիմը:

Մյուս թեկնածուն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն է: Աշխարհի գործող չեմպիոնի մարզչի անունը ժամանակ առ ժամանակ կապվում է նաեւ «Ռեալ Մադրիդի» հետ:

Բրենդան Ռոջերսի տարբերակը նույնպես մամուլում շրջանառվում է: Մասնագետը կարծում է, որ իր թեկնածությունը դիտարկվում է, քանի որ տարիներ առաջ կարողացավ օգնել «Լիվերպուլին» երկար դադարից հետո վերադառնալ Չեմպիոնների լիգա: «Արսենալը» գլխավորել նա չի ցանկանում: Իրեն շատ լավ է զգում «Սելթիքում», ինչպես ինքն է ասում, կարծես երազում լինի: Գիտակցում է, որ շոտլանդական թիմում հավերժ չի մնալու, բայց այս պահին աշխատանքի նոր վայր գտնելու ցանկություն չունի:

«Արսենալի» նախկին ավագ Միկել Արտետայի, «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմի անունները նույնպես շոշափվում են: Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ բուքմեյքերական ընկերությունները խաղադրույքներ են ընդունում, թե ով կլինի նոր մարզիչը:

Վենգերը դեռ 1 մրցաշրջանի պայմանագիր էլ ունի լոնդոնյան ակումբի հետ: Ասուլիսների ընթացքում նշում է, որ իր ապագայի մասին չի մտածում: Իր համար կարեւորը թիմին այս վիճակից դուրս բերելն է, եւ հավատում է, որ կարող է անել դա: «Արսենալի» միակ փրկությունն այս տարի կարող է լինել «Եվրոպա լիգայում» հաղթելը: Դա կլինի ե՛ւ տիտղոս, ե՛ւ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորություն: Բայց այստեղ էլ բարդ պայքար է սպասվում: 1/8 եզրափակչում մրցակիցը «Միլանն» է:

Վենգերի հեռանալն անցանկալի փոփոխություն կլինի ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար: Իր հարցազրույցներում նա բազմիցս նշել է, որ իրեն հոգեհարազատ է ֆրանսիացու ֆուտբոլային փիլիսոփայությունը եւ որ նրանից շատ բան է սովորում: Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել այս տարվա հունվարին, եւ եթե Վենգերը գնա, նրանք ընդամենը կես մրցաշրջան միասին աշխատած կլինեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4236 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը