Երևան
12 °C
Առաջին ալիքի եթերում այսօր միանգամից 3 պրեմիերա է:
Հանրայինի մամուլի հաղորդագրության համաձայն, այսօր՝ ժամը 20:30-ին, հեռուստադիտողները կարող են դիտել «Տանդեմ» նոր իրավիճակային կատակերգության առաջին սերիան: Կատակերգությունը փորձում է յուրովի ներկայացնել մեր առօրյան՝ լի հումորային իրավիճակներով ու հետաքրքիր միջադեպերով: «Տանդեմ»-ի ռեժիսորը Արման Նշանյանն է, վերջինս մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին: Դերասանական կազմում ընդգրկված են նաև Ֆելիքս Խաչատրյանը, Սոֆյա Պողոսյանը, Վիկտորյա Սահակյանը և այլք:
Իրավիճակային կատակերգությունը երկու դպրոցական ընկերների մասին է, որոնցից մեկը, երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում, վերադառնում է Հայաստան՝ ընկերոջ տուն, սակայն ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել առօրյա իրականությանը: Նրա՝ Հայաստան գալուն նպաստել է ԱՄՆ-ում բնակվող իր պապիկը, որի համար մեծ կարևորություն ունի իր թոռանը հայ աղջկա հետ ամուսնացնելը:
«Տանդեմ» իրավիճակային կատակերգությունը հեռուստադիտողները կարող են դիտել Առաջին ալիքի եթերում երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 20:30-ին:
Մեկ այլ պրեմիերա Առաջինով «Ճակատագրի պատասխանը» հեռուստանովելն է: Այն պատմում է Եվրոպայում մեծ հաջողությունների հասած հայ երիտասարդ գիտնական Լևոնի մասին: Նա իրեն հաջողակ մարդ է համարում և չի պատկերացնում իր կյանքը Հայաստանում, սակայն ճակատագրական մի օր ամեն ինչ գլխիվայր է շրջվում: Լևոնին արտաքսում են արդեն հարազատ դարձած օտար երկրից, և նա ստիպված է վերադառնալ Հայաստան, ուր ոտք չի դրել 18 տարի: Սակայն Լևոնի կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, և նա օր օրի ավելի շատ է սիրում իր երկիրը:
Հեռուստանովելի դերերում են Արտաշես Ղազանչյանը, Անի Պետրոսյանը, Վիվյեն Բաստաջյանը, Ալեքսանդր Խաչատրյանը և այլք:
«Ճակատագրի պատասխանը» հեռուստանովելը Առաջինի եթերում կլինի երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 21:35-ին:
Ժամը 01:20-ին Առաջին ալիքի հեռուստադիտողները կարող են դիտել «Կեսգիշերն անց» նոր հաղորդաշարը: Առաջինի նոր եթերաշրջանում հաղորդավարներ Արթուր Բախտամյանը և Թինա Խաչատրյանը կփորձեն ճանապարհորդել հաղորդման հյուրի վախերի, մանկության և երևակայության միջանցքներով:
Հաղորդավարական անսպասելի զույգը կզրուցի հյուրերի հետ իրենց կյանքի ամենավառ ու դժվարին պահերի, ձեռքբերումների և մի շարք այլ հետաքրքիր փաստերի շուրջ: Հեռուստադիտողները նույնպես կկարողանան հյուրին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը՝ հաղորդագրություն ուղարկելով Առաջին ալիքի պաշտոնական էջին:
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT