Երևան
12 °C
Հայ ֆուտբոլասերները զայրացած են: Արմենիա հեռուստաընկերությունը չի ցուցադրելու Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի 1/8 եզրափակչի ՊՍԺ-«Ռեալ Մարիդ» հանդիպումը: Դրա փոխարեն այսօր՝ մարտի 6-ին, եթերում է լինելու «Լիվերպուլ»-«Պորտու» խաղը:
Լիվերպուլում կայանալիք խաղում ոչ մի ինտրիգ չկա: Դիմակայության ելքը վճռված է: «Պորտուի» հարկի տակ առաջին հանդիպումը «մերսիսայդցիներն» ավարտել են 5:0 հաշվով հաղթանակով: Պատասխան հանդիպումը ֆորմալ բնույթ է կրում:
Իսկ ահա մյուս խաղում կրքերը թեժ են: Թեեւ «Ռեալը» Փարիզ է մեկնել 3:1 հաշվով հաղթանակից հետո, ՊՍԺ-ն կարող է խառնել «արքայական ակումբի» բոլոր խաղաքարտերը: Ֆուտբոլային աշխարհի ուշադրությունն այս պահին հենց այս դիմակայության վրա է, սակայն ՀՀ-ում այն կարող են դիտել միայն նրանք, ովքեր ունեն վճարովի «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքը: Հենց սա էլ առաջացրել է ֆուտբոլասերների դգոհությունը:
Օրերս հեռուստաընկերությունը նշել էր, որ կընդառաջի հեռուստադիտողների խնդրանքներին: Այնպես կանի, որ մրցաշարի փլեյ-օֆ փուլի բոլոր մասնակիցների հանդիպումները եթերում լինեն:
«Խաղերը հավասարապես բաժանվել են Արմենիա TV եւ Արմենիա Պրեմիում հեռուստաալիքների միջեւ, եւ ինչպես նախորդ տարի, հանդիպումների պատասխան խաղերը ցուցադրվելու են խաչաձեւ: Այն հանդիպումները, որոնք դուք դիտել եք Արմենիա TV-ի եթերում, պատասխան հանդիպումները դիտելու եք Արմենիա Պրեմիումի եթերում եւ հակառակը»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:
Հաշվի առնելով ՊՍԺ-«Ռեալ» խաղի կարեւորությունը՝ ֆուտբոլասերներին այս որոշումը չի բավարարում: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը խնդրի վերաբերյալ հարցում էր ուղարկել Արմենիան TV: Հեռուստաընկերությունից նշել էին, որ խաղերի ցուցադրության իրավունքն ի սկզբանե ձեռք է բերվել «Արմենիա Պրեմիումի» համար:
«Չեմպիոնների լիգայի խաղերի ցուցադրության իրավունքը ձեռք է բերվել «Յուքոմ» ընկերության աջակցությամբ՝ Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի համար: Հետեւաբար հիմնական խաղերը ցուցադրում է Արմենիա Պրեմիումը: Ըստ գործընկերային պայմանավորվածության՝ խաղերի մի մասը ցուցադրում է նաեւ Արմենիա ТV-ն»,- նշված էր պատասխանում:
Նրանք, ովքեր չունեն Արմենիա Պրեմիում հեռուստաալիքը, սակայն ունեն համացանցից օգտվելու հնարավորություն, կարող են խաղերը դիտել հետեւյալ կայքերով՝ gooool.org եւ livetv.sx: Այս հարթակներում մշտապես ցուցադրվում են օրվա կարեւորագույն հանդիպումները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT