Կարեն Կարապետյանի հայտարարությունը պետք է ստուգվի, ինչը դատախազությունը չի անում

Դեղատների դիմաց դեղատոմս գրելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարության մեջ գլխավոր դատախազությունում առերեւույթ հանցագործության հատկանիշներ չեն տեսնում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե արդյո՞ք ստուգվել է Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, որը դեղատների դիմաց դեղատոմս են գրում եւ տրամադրում քաղաքացիներին, դատախազության հանրային կապերի վարչությունից պատասխանեցին. «Առերեւույթ հանցագործության հատկանիշներ չի պարունակում, մենք որեւէ հաղորդում չենք ստացել այդ հայտարարության վերաբերյալ»:

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, արձագանքելով առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի ներկայացրած որոշման նախագծին, որով դեղատոմսով դեղերը տրամադրելու գործընթացի նոր ժամանակացույց է սահմավում, ասել էր. «Պարոն Մարգարյան, խնդրում եմ ուշադիր լինեք: Ինֆորմացիա կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են եւ դրա համար լրացուցիչ վճար կա: Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»:

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գործողություններ է ձեռնարկվել վարչապետի հայտարարությունը ստուգելու ուղղությամբ: Անահիտ Հայթայանը ասաց, որ նախարարի հանձնարարականով ստուգվում են վարչապետի հայտարարությունում տեղ գտած տեղեկությունները, սակայն կարծում են, որ բարձր մակարդակով արված այդ հայտարարությունից հետո դժվար թե որեւէ մեկը համարձակվի դեղատան դիմաց դեղատոմս գրել եւ տրամադրի քաղաքացիներին: Այդուհանդերձ նախարարությունում նման ինֆորմացիա չունեն, որը հնչեցրեց վարչապետը:

Փաստաբան Նորայր Նորիկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մարտի 1-ից դեղատոմսով դեղ տրամադրելու կարգը ենթադրում է, որ դեղատոմսը պետք է կնքվի, ստորագրվի իրավասու բժշկի կողմից եւ նոր տրամադրվի քաղաքացուն: «Ավելին ասեմ՝ այդ դեղատոմսերը հետեւանք են ստուգումների: Պետք է հիվանդը գնա պոլիկլինիկա, ստուգվի, որի արդյունքում ախտորոշում արվի, որի հիման վրա դեղեր նշանակեն: Հետեւաբար դեղատան դիմաց այդ ձեւով դեղատոմս գրելը եւ տալը նոր իրավակարգավորումների շրջանակներում ոչ իրավաչափ վարքագիծ է անկախ նրանից, թե ում կողմից կլինի: Որովհետեւ եթե մարդուն պետք է դեղ տրամադրվի, ապա այդ դեղը ստուգման արդյունքում պետք է տրվի, հետեւաբար դեղատան դիմաց չեն կարող մարդուն ստուգել, որոշել, թե ինչ դեղի կարիք ունի եւ նրան դեղատոմս գրեն»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ եթե վարչապետը նման հայտարարություն է արել, ապա ինքը չի կարծում, որ դա «օդի մեջ արված» խոսակցություն է:

Նորայր Նորիկյանի խոսքով, եղել են մարդիկ, որոնք զեկուցել են վարչապետին, որ այդպիսի գործընթաց կա: «Վարչապետն էլ թող բարի լինի գնա դրանց հետքերով, հայտնաբերեն դեղատոմս գրողներին, պարզեն նրանց իրավասությունները: Արդյո՞ք իրենք իրավասու էին այդպիսի գործունեություն ծավալելու, թե չէ: Եթե կպարզվի, որ նրանք զբաղված են պաշտոնական կեղծիքներով, բնականաբար, առաջ կգա արդեն քրեական պատասխանատվության խնդիր: Բայց եթե օդի միջի խոսակցություն է, ապա պետք է հասկանալ, թե որտեղի՞ց վարչապետին այդպիսի տեղեկատվություն, ո՞վ է նրա նման տեղեկատվություն հաղորդել»,- ասաց նա:

Մեր հարցին, թե այդ ամենը արդյո՞ք չի ենթադրում, որ վարչապետի հայտարարությունը պետք է առնվազն ստուգվի, Նորայր Նորիկյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ եթե երկրի գործադիր իշխանության ղեկավարությունն այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն առնվազն պետք է ունենա այդ մասին բավարար հիմքեր, առնվազն պետք է լինեն մի քանի դեպքեր այդ մասին: Խոսքը լուրջ գործընթացի մասին է, որովհետեւ մենք գործ ունենք մարդու առողջության եւ կյանքի հետ, հետեւաբար դրան մատերի արանքով նայելն անլրջություն է: Կարծում եմ՝ պետք է իրավասու մարմինները իսկապես հետամուտ լինեն պարզելու համար, թե ՀՀ վարչապետն ի՞նչ սուբյեկտների նկատի ուներ, ովքե՞ր են զբաղվում դեղատոմսեր գրելով եւ արդյոք դա չի պարունակում կոռուպցիոն ռիսկեր»:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 8-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4342 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել