Երևան
12 °C
Այսօր Երևանում տեղի է ունեցել «Գյուղմթերքի կին հերոս-2018» մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների, գյուղացիական տնտեսությունների և կոոպերատիﬖերի ներկայացուցիչներ:
ՀՀ ԳՅուղնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, միջոցառումն այս տարի կրում էր «Կանանց դերը ագրոբիզնեսում վճռորոշ է» խորագիրը: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել այն կանանց, որոնք գործունեություն են ծավալում գյուղմթերքի արտադրության ոլորտում՝ նպաստելով համայնքների կայուն զարգացմանը, ինչպես նաև ներկայացնել կին գյուղատնտեսների և ֆերմերների արդյունավետ գործունեությունն ու աշխատանքը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով նրանց կանանց միջազգային օրվա առթիվ՝ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը կարևորել է կանանց դերն ու ներկայությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում: Փոխնախարարը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում կանայք կազմում են 50 տոկոսից ավելին, ինչը վկայում է նրանց ակտիվ ներգրավվածության մասին:
«Ուրախությամբ կարող եմ նշել , որ հաջողված ծրագրերի մեծ մասում կանայք ոչ միայն ներգրավված են, այլև իրենք են ղեկավարում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ կանայք աշխատանքում ավելի պարտաճանաչ են, ավելի ակտիվ են ու ավելի արդյունավետ են աշխատում և կարծում եմ, որ այս տենդենցը հետագա տարիներին կշարունակվի», - նշել է Ռոբերտ Մակարյանը:
«Ամեն տարի մարտի 8-ին մենք հրավիրում ենք այն կանանց, որոնք գյուղատնտեսության որևէ ոլորտում ունեն որոշակի հաջողություններ: Սկզբնական շրջանում դա հիմնականում մեր շահառուներն էին, հետագայում մենք այդ համագործակցությունը ընդլայնեցինք նաև Գյուղատնտեսության նախարարության հետ: Այսօր ներգրավված է նաև Գյուղատնտեսական դաշինքը, և մրցանակաբաշխությունն իրականացվում է ամբողջ Հայաստանով մեկ, այսինքն՝ բոլոր մարզերից այստեղ կան ներկայացուցիչներ» - իր հերթին նշել է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:
«Գյուղմթերքի կին հերոս» կոչմանն այս տարի արժանացել են 22 կանայք Հայաստանի տարբեր մարզերից, որոնք ներկայացրել են ագրարային բնագավառում իրենց հաջողված փորձն ու ձեռքբերումները, հաջողության հասնելու գրավականը:
Լուսինե Պողոսյանը Սյունիքի մարզի Մեղրի համայնքի հաջողակ կին գործարարներից է, զբաղվում է չրարտադրությամբ: Մեղրիի հանրահայտ արքայանարնջի անուշահամ չրերը հիմնականում դեպի Ռուսաստան են արտահանվում: Լուսինեն 4 երեխաների մայր է, 18 տարեկանում է ամուսնացել և Շվանիձոր համայնքից Մեղրի տեղափոխվել: Լուսինեի հաջողության բանաձևը վստահությունն է սեփական ուժերի հանդեպ: «Պետք է երբեք հույսը չկորցնեք, չասեք չի լինելու»,-խորհուրդ է տալիս նա: Լուսինեն վստահ է՝ գյուղատնտեսությամբ զբաղվելը շահութաբեր է, եթե այգի ունես, պետք է մշակես և անպայման հաջողության կհասնես:
Շիրակի մարզի Կրաշեն համայնքի տրակտորիստը երիտասարդ և հմայիչ կին է՝ Հռիփսիմե Պետրոսյանը, ով այսօր նույնպես կին հերոսի կոչմանն արժանացավ:
«Տրակտոր վարելն այդքան էլ դժվար չէ, արդեն հարմարվել եմ»,- ասում է Հռիփսիմեն: Կրաշենցիներն էլ Հռիփսիմեին տրակտորի ղեկին տեսնելիս էլ չեն զարմանում, պարզապես ժպտում են: Հռիփսիմեն վստահ է, որ կանայք բոլոր բնագավառներում էլ կարող են կայանալ. «Կինը կարող է և տղամարդու կողքին լինել, և նրան հավասար ամեն գործ էլ անել»,- ասում է նա:
«Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունը մեկնարկել է 2012 թվականին Օքսֆամի «ԱՃԵՑՆԵՆՔ» /GROW/ համաշխարհային քարոզարշավի շրջանակում: Միջոցառումն իրականացվում է բրիտանական Բիգ Լոթըրի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և Օքսֆամի կողմից իրականացվող «Անտառային պտուղներ-շուկաներ կանանց համար» տարածաշրջանային ծրագրի և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում` գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական արժեշղթաների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT