Երևան
12 °C
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներ` այգիներում ընթացող այգեբացի եւ էտի աշխատանքներին հետեւելու, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության նոր ծրագրերի մասին իրազեկելու նպատակով: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Փոխնախարարի դիտարկմամբ` գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, արդեն իրականացվել են նաեւ ծառերի առաջին բուժման աշխատանքները: Նշելով, որ այս տարի եղանակային պայմանները բարենպաստ են գյուղատնտեսության համար` նախարարի տեղակալը միաժամանակ հորդորել է այգեգործներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հնարավոր ցրտահարությունից խուսափելու համար
«Այս պահի դրությամբ ես մեր հողօգտագործողներին, այգեգործներին, գյուղացիներին կհորդորեի, որ նրանք փորձեն ժամանակին ավարտել աշխատանքները, նախապատրաստական աշխատանքներ տանեն, որ հետագայում եթե նույնիսկ լինեն ցրտահարության դեպքեր, գոնե կարողանան պատրաստ լինել ծխահարման, կրակի միջոցով բերքի պահպանմանը», - նշել է Աշոտ Հարությունյանը:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ ծրագրերին` փոխնախարարը նշել է, որ պահեստավորված գարնանացան սերմերի բաշխումն ակտիվ փուլում է, շուտով նոր խմբաքանակ կներմուծվի Ռուսաստանի Դաշնությունից:
Նա նաեւ տեղեկացրել է, որ բացի գարնանացան գարուց եւ ցորենից, այս տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկրում եւ սուբսիդավորված գներով հողօգտագործողներին տրամադրում է նաեւ կերային մշակաբույսերի սերմացուներ (առվույտ, կորնգան), ինչպես նաեւ հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմեր (սիսեռ, ոսպ, ոլոռ)` ցանքաշրջանառության խնդիրը կարգավորելու եւ հանրապետությունը բարձրարժեք մշակաբույսերով ապահովելու համար:
Նրա խոսքով` արդեն ավարտին են մոտենում դիզվառելիքի տրամադրման համար հայտարարված մրցույթի անցկացման աշխատանքները: «Նախատեսվում է, որ դիզվառելիքը հողօգտագործողներին կհասցվի տեղերում մեկ լիտրը 380 դրամով, այսինքն` 60 դրամ պետությունը սուբսիդավորում է», - հավելել է փոխնախարարը:
Այս տարի մեկնարկած ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերի վերաբերյալ փոխնախարարը նշել է, որ մի շարք ֆինանսական կառույցների հետ արդեն կնքվել են պայմանագրեր, եւ մոտ օրերս հողօգտագործողներն ու այգետերերը կարող են դիմել համապատասխան բանկերին վարկավորման գործընթացը սկսելու համար:
Արմավիրի Հացիկ գյուղի բնակիչ Էմիլ Ներսիսյանը, որը մոտ 5 հեկտարի վրա զբաղվում է ավանդական այգեգործությամբ, նշել է, որ ընթացիկ տարին բարենպաստ է, եւ գարնանային աշխատանքները սկսել են սովորականից ավելի վաղ: Գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերի վերաբերյալ տեղյակ է եւ շուտով պատրաստվում է դիմել, հատկապես հետաքրքրված է կաթիլային ոռոգման ծրագրով. «Վերջին տարիներին կյանքը ցույց տվեց, որ ջուրը սակավ է, տեղումները շատ քիչ են, բնականաբար, ուզում ենք, որ ջրի հարցը գոնե ինչ-որ չափով կարգավորված լինի: Ծրագրին ծանոթանալով` գիտենք, որ բավականին մեծ խնայողություն է արվում, դրա համար ցանկանում ենք օգտվել», - նշում է նա:
Նույն համայնքի բնակիչ Նազարեթ Ներսիսյանի այգում ծիրանենին արդեն ծաղկման փուլում է, ընթացքի մեջ է փոշոտումը, ամեն ծառից տարեկան ստանում են 300-400 կգ բերք: Այգեգործը նշում է, որ արդյունավետ գործունեությանը հիմնականում խոչընդոտում է ոռոգման ջրի սակավությունը. «Հիմա մեզ մոտ ընդհանուր է ոռոգվում, եթե կաթիլային լինի, առանձին ամեն ծառի համար ջրի պահանջը շատ քիչ կլինի, կծախսվի օգտագործվող ջրի մոտ 10 տոկոսը», - նշել է նա: Այգեգործը պետական աջակցության ծրագրերից առանձնացնում է հատկապես գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրումը, ինչը թույլ կտա գյուղացիներին նվազեցնել բնական աղետների, մասնավորապես` կարկտահարության հետեւանքով կրած վնասները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT