Երևան
12 °C
Երեւանի ավագանու մարտի 19-ի նիստը Երկիր ծիրանի խմբակցության համար կարող է մղձավանջային լինել: ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորած խմբակցության անդամները առաջիկա նիստում օրակարգային երկու հարցերի զեկուցողներն են լինելու: Առաջինը Վազգեն Սարգյանի անվան փողոցը ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով ավանակոչելու նախագիծն է՝ Վիլսոնի արձանը տեղադրելու հետ միասին. երկրորդը՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների հիշատակին արձան տեղադրելու նախագիծը:
Այս երկու նախագծերն էլ շրջանառության մեջ են դրվել մեկ ամիս առաջ եւ այնպես է ստացվել, որ միանգամից ներառվել են մարտի 19-ի նիստում: Խնդիրն այն է, սակայն, որ ավագանու հաստատման ենթակա նախագծերը մինչեւ հանձնաժողովից ավագանու նիստ են հասնում, մի քանի ամիս է տեւում: Այդպես է եղել ԵԼՔ խմբակցության՝ բոլշեւիկների անունները կրող փողոցները անվանափոխելու նախագծի դեպքում, որը շուրջ 4 ամիս առկախված մնալուց հետո միայն հայտնվեց նիստի օրակարգում: Իսկ ձգձգվում էր, քանի որ այդպես էր ցանկանում Հանրապետական խմբակցությունը: Մինչդեռ Երկիր ծիրանիի առաջարկները կայծակնային արագությամբ հայտնվեցին նիստի օրակարգում: Եվ ո՞րն է պատճառը:
Փետրվարի 13-ի սկանդալից հետո, երբ բռնության ենթարկվեցին Երկիր ծիրանի խմբակցության անդամները, ՀՀԿ-ականները որոշել են պատասխան ակցիա իրականացնել Երկիր ծիրանի խմբակցության անդամների նկատմամբ: Բանն այն է, որ հանձնաժողովներում քննարկումների ժամանակ ԵԼՔ խմբակցությունը բացասական դիրքորոշում է հայտնել երկու նախագծերի վերաբերյալ էլ, եւ տրամաբանորեն նույնը տեղի է ունենալու ավագանու նիստում: Մի կողմ դնելով հարցերի բովանդակային քննարկման անհրաժեշությունը, արձանագրենք, որ ԵԼՔ-ի դեմ լինելը արդեն բավական է, որ սուր քննադատություններ լինեն Երկիր ծիրանի խմբակցության ներկայացրած նախագծերի վերաբերյալ:
ԵԼՔ խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը մեր հարցին, թե ինչպե՞ս է խմբակցությունը քվեարկելու այս հարցերին, եւ ինչպիսի՞ն է Հանրապետություն կուսակցության դիրքորոշումը, պատասխանեց. ««Երկիր Ծիրանի» խմբակցության երկու նախագծերն էլ, ինչպես գիտեք, շրջանառության մեջ դրվելուց անմիջապես հետո բերվել են առաջիկա ավագանու նիստի օրակարգ։ Առաջինը Կենտրոն վարչական շրջանում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանափոխությունն է, որին մեր խմբակցությունը միաձայն դեմ է»,- ասաց Թեհմինա Վարդանյանն ու առաջ քաշեց այն հարցը, որ Երեւանում կան բազմաթիվ փողոցներ, որոնք խիստ անհրաժեշտություն ունեն անվանափոխվելու: Ավագանու անդամը մատնանշում է բոլշեւիկների անունները կրող փոխոցների անվանափոխության հարցը:
«Մշակույթի և կրթության գլխադասային հանձնաժողովում այս հարցի զեկուցման ժամանակ տիկին Փոստանջյանն ասաց, որ Վուդրո Վիլսոնի անվամբ իրենց համոզմամբ ու պատկերացմամբ պետք է փողոց ունենանք հենց Փոքր Կենտրոնում։ Որոշակիորեն կիսում եմ այդ կարծիքը։ Բայց այստեղ կրկին հարց է առաջանում՝ ինչու՞ հենց Վազգեն Սարգսյանի անվան փողոցն են ուզում անվանափոխել, ինչո՞ւ ոչ օրինակ բոլշևիկ Արսեն Ամիրյանի փողոցը։ Իմ խորին համոզմամբ, այստեղ հստակ կա միտում»,- նշեց Թեհմինա Վարդանյանը:
Մյուս նախագծի հետ կապված, որով «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրել, ԵԼՔ խմբակցության քարտուղարը նշեց, որ հարցը խմբակցությունը դեռևս չի քննարկել։ «Առաջին պահին թվում է, թե այդտեղ որևէ խնդրահարույց բան չկա և չպետք է լիներ։ Սակայն նախագծի հիմնավորումը բավականին խեղաթյուրված է։ Ի սկզբանե խոսվում է 1996 թվականի իրադարձությունների մասին, որը, ըստ էության, կրկին միտված է Վազգեն Սարգսյանի անվան շուրջ որոշակի աղմուկ բարձրացնելուն, և այստեղ ակնհայտ է դառնում այս երկու նախագծերի փոխկապակցված լինելը։ Նկատի ունենալով այդ ամենը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, որի անդամ եմ նաև ես, որոշում է կայացրել դեմ քվեարկել տվյալ նախագծին, և մեր այդ մոտեցումը մենք կներկայացնենք առաջիկա խմբակցության նիստին եւս»,- ասաց Թեհիմնա Վարդայանը:
Հարապետական ավագանին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ծուղակ է լարել Երկիր ծիրանի խմբակցության համար, որպեսզի, հավանաբար, արդարացնի նաեւ այն ամենը, ինչ տեղի ունեցավ փետրվարի 13-ի նիստում: Հակառակ դեպքում, որեւէ բացատրություն չկա, թե ինչպես ստացվեց, որ այս երկու նախագծերը այդպես արագ ընդգրկվեցին ավագանու նիստի օրակարգում:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT