Հայաստան-Լիբանան. ում «GSP»-ն է ավելի մեծ

Լուսանկարում՝ Կարեն Կարապետյանը ելույթ է ունենում լիբանանցի գործարարների հետ հանդիպմանը, Բեյրութ, 13.03.18 թ. լուսանկարը՝ ՀՀ Կառավարության մամուլի ծառայության

Պաշտոնական այցով Լիբանանում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է տեղի բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը չի թաքցրել, որ գործարարների հետ «քննարկման հիմնական նպատակը լիբանանցի գործարարներին Հայաստանի տնտեսական վիճակը, մեր երկրում առկա առավելություններն ու հնարավորությունները ներկայացնելն է և նրանց Հայաստան հրավիրելը՝ բիզնեսով զբաղվելու համար»: Նրա խոսքով «…մեր երկու երկրների իրականում բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր քաղաքական մակարդակի վրա, և այն տնտեսական ներուժը, որ մեր երկու երկրներն ունեն, ցավոք, հնարավորինս չի օգտագործվում»: Կարապետյանը խոսել է Հայաստանում անցկացվող բարեփոխումներից և գոհունակությամբ ներկայացրել 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները, մի շարք ոլորտների երկնիշ տոկոսներով ռեկորդային աճը: Նա նաև վստահություն է հայտնել, «որ առաջիկա 4-5 տարում առնվազն ունենալու ենք տնտեսական ցուցանիշներ, որոնք միջին տարածաշրջանայինից և, ինչու ոչ, աշխարհի թվերից բարձր են լինելու»:

Մակրոտնտեսությունից հետո վարչապետն անցել է «ծանր հրետանուն»՝ խոսելով ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկայի, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու, մի շարք երկրների հետ «GSP», իսկ ԵՄ-ի հետ «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի մասին: Նա նաև նշել է, որ «Լիբանանն ունի GSP ռեժիմ, բայց մերը մի փոքր ավելի արտոնյալ ռեժիմ է և մենք մուտք ունենք եվրոպական 500 մլն և ավելի բնակչությամբ շուկա»: Ստացվում է, որ, թեև Հայաստանը 3 միլիոն բնակչություն ունի, այստեղ ձեռնարկատիրությամբ զբաղվելը հնարավորություն է ստեղծում մուտք գործել մեկ միլիարդից ավելի ընդհանուր բնակչությամբ շուկաներ:

Կարապետյանը խոսել է նաև օրենսդրական դաշտի մասին՝ նշելով, որ արդեն ավարտին է հասցվում արտաքին ուղղակի ներդրումների մասին օրենքը, ապա հավելել, որ դրա նպատակը բոլոր պայմանների մեկտեղումն է մեկ փաստաթղթում: Վարչապետի խոսքով՝ այդ փաստաթղթում «Հայաստանի պոտենցիալ գործընկերը կարող է տեսնել իր հնարավորություններն ու շահերը»:

Ներկայացնելով գործարարների համար հետաքրքրություն առաջացնող հնարավոր ոլորտները, Կարապետյանը նշել է գյուղատնտեսությունը, անասնապահությունը, ոսկերչությունը, թեթև արդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը, ենթակառուցվածքները: Նա խոսել է նաև զբոսաշրջության մեծ աճի մասին և կարծիք հայտնել, որ «Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա թերագնահատված է»:

Խոսելով բիզնես հնարավորությունների մասին, վարչապետը նշել է, որ կառավարությունը ուշադիր է միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի առաջընթացին, Doing Business-ի և բիզնես հնարավորությունների բնութագրերի նկատմամբ: Կարապետյանի խոսքով՝ «այսօրվա մեր կառավարությունն իր փիլիսոփայության մեջ համոզված որդեգրել է, որ իր հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է: Մենք վստահ ենք, որ պետությունն արդյունավետ կառավարիչ չէ այն ոլորտներում, որտեղ բիզնես շահեր կան: Եվ ելնելով դրանից՝ բոլոր այդ ոլորտները տալիս ենք մասնավորի կառավարմանը»:

Գործարարներին, ներդրումներով հանդերձ, Հայաստան բերելու տեսանկյունից շատ ճիշտ ընտրված մտքեր, ձևակերպումներ և շեշտադրումներ են կատարվել: Բնական է, որ Կարապետյանը պետք է ձգտեր գրավել գործարարներին, և նրա վստահությունը կարող է հուսադրող լինել հայկական իրականությունից դուրս ապրող լիբանանցի գործարարների համար: Մեծ հաշվով նա իր տարերքի մեջ էր. բիզնես մթնոլորտը ավելի հոգեհարազատ է վարչապետին, քան քաղաքականությունը: Միգուցե հենց ա՞յդ պատճառով նա շրջանցեց հայկական տնտեսությունում քաղաքական շահախնդրություններն ու դրանց հարուցած խնդիրները: Իհարկե ոչ: Կարապետյանը Լիբանան էր եկել գրավելու, շահագրգռելու, առնվազն նախնական հետաքրքրություն առաջացնելու համար, և դա նրա մոտ, ամենայն հավանականությամբ, ստացվեց: Խնդիրն այլ է. ինչ կլինի, եթե վարչապետի խոսքերից «վառված» լիբանանցի գործարարը այդուհանդերձ որոշի Հայաստանում ձեռնարկություն հիմնել: Արդյո՞ք կոնկրետ գործարարներից որևէ մեկի «ոտքը տրորելու» պարագայում նա չի բախվի լուրջ խոչընդոտների:

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3132 դիտում

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ