Լոնդոնը փոխանցել է դիվանագետների ցանկը. ռուս-բրիտանական հարաբերությունները սառեցվում են

Լոնդոնը Մոսկվային է փոխանցել ցանկը, որում ընդգրկված անձինք 7 օրյա ժամկետում պարտավոր են լքել Մեծ Բրիտանիան: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ Россия-1 հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ:

Ըստ Զախարովայի, ցանկում ռուս դիվանագետներ են, որոնք պարտավոր են լքել Մեծ Բրիտանիան: Ցանկում ռազմական գործիչներ են ընդգրկված նաեւ, ցանկը արդեն իսկ փոխանցվել է ռուսական կողմին, որն էլ իր հերթին պատրաստվում է պատասխան քայլեր ձեռնարկել:

Պառլամենտում ելույթի ժամանակ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ուղիղ ձեւով մեղադրել էր Ռուսաստանին՝ Սերգեյ Սկրիպալի թունավորման համար ու խոստացել էր պատժիչ քայլերի գնալ: Ավելի ուշ Մեյը հայտարարել է, որ սառեցվում են ռուս-բրիտանական բոլոր երկկողմ հարաբերությունները՝ դիվանագիտական ասպարեզում, սառեցվում են քաղաքական համագործակցությունները, սկսվելու է վերահսկողությունը՝ Մեծ Բրիտանիա մտնող մասնավոր ինքնաթիռների վրա, ինչպես նաեւ ռուսների համար կխստացվեն ստուգումները սահմանային անցակետերում:

Բարձրաստիճան պաշտոնյաներն ու արքայական ընտանիքի անդամները ներկա չեն լինի Ռուսաստանում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Ռուսական կողմը Մեյի հայտարարությունը կոպիտ պրովոկացիա է որակել: Ռուսական կողմը հետ է կանչել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Մեծ Բրիտանիա, պահանջում են հանրայնացնել Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան ստացած ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորման գործի նյութերն ու թունավոր նյութը՝ նշելով, որ ռուսական կողմը կապ չունի այդ ամենի հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան անգիտակից վիճակում հայտնաբերվել են մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերիի այգու նստարանին:

Նրանց տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում, նրանք մինչեւ հիմա կոմայի մեջ են, բժիշկները նրանց վիճակը կայուն ծանր են գնահատում: Ոստիկանությունում պարզել են, որ նրանք թունավորվել են նյարդակաթվածահարող նյութով, թունավորված են եղել եւս 20 մարդ, այդ թվում՝ ոստիկան, որն առաջինն է այցելել դեպքի վայր եւ Սկրիպալի տուն: Թունավորման փաստով հարուցվել է քրեական գործ՝ մահափորձի հանցակազմով: Լոնդոնում փաստել են՝ թունավոր նյութը ռուսական ծագման է:

Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան էր ստացել 2010 թվականին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3242 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել